«Սիմոն Բուդնի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
Տող 7.
Պատմաբան Նորման Դևիսը Սիմոն Բուդնուն բնորոշել է որպես «[[16-րդ դար]]ի մեծագույն եբրայագետի»<ref>Norman Davies ''Boże igrzysko Historia Polski'', Wyd. Znak, Kraków 2010, s. 191</ref>: Բուդնին առաջինն է եղել, ով իրականացրել է Աստվածաշնչի ամբողջական թարգմանությունը բնագրից լեհերեն, ընդ որում՝ առաջինն է այդ գործը գլուխ բերել միայնակ<ref>W rzeczywistości Biblia Brzeska, wbrew deklaracjom wydawców, była przekładem z łaciny i francuskiego. Zatem przekład Budnego to tak naprawdę pierwsze polskie tłumaczenie Biblii bezpośrednio z hebrajskiego i greckiego, zob. [http://digital.fides.org.pl/Content/728/Pietkiewicz-Doktorat.pdf Rajmund Pietkiewicz, ''Pismo Święte w języku polskim w latach 1518–1638''], s. 257.</ref>: [[Եբրայերեն]]ի մասին նրա ուսումնասիրությունները զգալի ազդեցություն են գործել [[հրեա]] հետագա գիտնականների վրա<ref>Norman Davies ''Boże igrzysko Historia Polski'', Wyd. Znak, Kraków 2010, s. 192</ref>: [[1603 թվական]]ին Սիմոն Բուդնու անունը ներառվել է արգելված հեղինակների ու գրքերի լեհական առաջին ցուցակում<ref>https://repozytorium.uwb.edu.pl/jspui/bitstream/11320/2532/1/Studia_Podlaskie_12_Guzowski.pdf</ref>, որը կազմվել էր եպիսկոպոս Բեռնարդ Մացիևսկու նախաձեռնությամբ:
==Ծննդավայրը==
Սիմոն Բուդնու ծննդավայրը դեռևս ճշգրտված չէ: Թեև գրեթե բոլոր ուսումնասիրողները համակարծիք են, որ նա ծնվել է Բուդնայում, սակայն, պարզվում է՝ այդ անվանումով 140-ից ավելի բնակավայր է եղել [[Բելառուս]]ում<ref>Соболевский, А. И. Материалы и исследования в области славянской филологии и археологии. — Санкт-Петербург: 1910 Т. 88, № 3. — С. 193—194. — (Сборник Отделения русского языка и словесности Императорской Академии Наук).</ref><ref name="belarustourism.by">{{Cite web |url=http://belarustourism.by/catalog/365_16283.html |title=Արխիվացված պատճենը |accessdate=2020-05-26 |archive-date=2008-04-20 |archive-url=https://web.archive.org/web/20080420204329/http://www.belarustourism.by/catalog/365_16283.html |dead-url=yes }}</ref>: Մի բան հստակ է, որ նա քաջածանոթ է եղել բելառուսական [[մշակույթ]]ին և շատ ջանքեր է գործադրել դրա զարգացմանը նպաստելու համար<ref name="Archived copy"/>: Հայտնի է նաև, որ նրանց ընտանիքը պատկանել է բելառուսական մանր ազնվականական խավին<ref name="belarustourism.by"/>: Ինքն իրեն նա համարել է ''Litvin''<ref>Из истории философской и общественно-политической мысли Белоруссии. Избранные произведения XVI — начала XIX в. Изд-во АН БССР. Минск, 1962, бб.63-67, 69-81.</ref>. այդ բառը նրա ժամանակներում մեծ մասամբ օգտագործվել է [[բելառուսներ]]ին հայտանշելու համար<ref>Вячаслаў Насевіч. Літвіны // Вялікае княства Літоўскае: Энцыклапедыя. У 2 т. / рэд. Г. П. Пашкоў і інш.Т. 2: Кадэцкі корпус — Яцкевіч. — Мінск: Беларуская Энцыклапедыя, 2005. С. 206—208.</ref>:
== Աստվածաշնչի թարգմանությունները ==
[[Աստվածաշունչ|Աստվածաշնչ]]ի լեհերեն իր թարգմանությունները Բուդնին, [[Լիտվայի մեծ իշխանություն|Լիտվայի մեծ իշխանության]] պետական գործիչ Նիկոլայ Ռաձիվիլի հովանավորությամբ, 1570 և [[1572 թվական]]ին հրատարակել է [[Նեսվիժ]]ում: Ընդ որում՝ Սուրբ գիրքը թարգմանելիս «իր հայեցողությամբ ընդարձակել կամ կրճատել է ավետարանչական տեքստը և, ընդհանրապես, մեծ ճարպկությամբ այնպես է փոփոխել, որ հարմարեցնի իրեն հոգեհարազատ [[կալվինիզմ|կալվինիս]]տական ուսմունքին»<ref>Экземплярский А. В. Симон Будный (Энциклопедический словарь Брокгауза и Ефрона)</ref>: Բուդնին [[Նոր կտակարան]]ը հրատարակել է նաև, այսպես կոչված՝ արևմտառուսական գրական լեզվով՝ բելառուսերեն, և դարձյալ՝ այնպիսի մեկնաբանություններով ու դիտողություններով, որ այդ հրատարակությունը դարձել է [[Ավետարան]]ի արմատական ու ռացիոնալ քննադատության առաջին փորձերից մեկը [[Արևելյան Եվրոպա]]յում: