«Միխայիլ Գլինկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-<nowiki/> +)
Տող 6.
Հիմնական ստեղծագործություններն են՝ «[[Կյանքը հանուն ցարի]]» («Жизнь за царя», 1836 թ.) և «[[Ռուսլան և Լյուդմիլա (օպերա)|Ռուսլան և Լյուդմիլա]]» («Руслан и Людмила», 1837&nbsp;-&nbsp;1842 թթ.) օպերաները, «Կամարինսկայա», «Իսպանական նախերգանք» № 1 և 2, «Վալս-ֆանտազիա» սիմֆոնիկ ստեղծագործությունները, գրել է ռոմանսներ և կամերային-գործիքային ստեղծագործություններ։ Գլինկայի երաժշտությունը կարևոր ազդեցություն է ունեցել հետագա ռուս երգահանների, հատկապես՝ «[[Հզոր խմբակ]]ի» վրա։
 
1837-1839 թվականներին եղել է Պալատական երգեցիկ կապելլայի կապելմայստերը։ Առաջադիմական հասարակական շարժումները, շփումը [[Ալեքսանդր Պուշկին|Ա. Ս. Պուշկինի]], [[Ալեքսանդր Գրիբոյեդով|Ա. Ս. Գրիբոյեդովի]] և [[դեկաբրիստներ]]ի հետ նպաստել են Գլինկայի ստեղծագործական սկզբունքների և գեղագիտական հայացքների ձևավորմանը։ Գլինկայի «Իվան Սուսանինը» ռուսական առաջին դասական օպերան է։ Արքունիքի ցանկությանը հակառակ ([[լիբրետո]]<nowiki/>ն՝ բարոն Գ. Ֆ. Ռոզենի, բեմադրվել է 1836 թվականին Պետերբուրգի [[Մեծ թատրոն (Սանկտ Պետերբուրգ)|Մեծ թատրոն]]<nowiki/>ում) կոմպոզիտորը իր պատմահերոսական օպերայում փառաբանել է հայրենասեր-գյուղացուն, ժողովրդի արիությունն ու աննկուն բնավորությունը։
 
Գլինկայի երկրորդ՝ «Ռուսլան և Լյուդմիլա» հեքիաթային-էպիկական օպերան բեմադրվել է 1842 թվականին Պետերբուրգում (Մեծ թատրոն)։ Դիմելով Ա. Ս. Պուշկինի համանուն պոեմին՝ Գլինկան էպիկական շունչ է հաղորդել կերպարներին, փիլիսոփայական խոր մեկնաբանում տվել բովանդակությանը։ Օպերայում օգտագործվել են արևելյան մեղեդիներ (կոմպոզիտորին հաղորդել է նկարիչ [[Հովհաննես Այվազովսկի|Հ. Այվազովսկին]])։