«Այսեդորա Դունկան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 9.
18 տարեկանում Դունկանը տեղափոխվեց [[Չիկագո]], որտեղ սկսեց հանդեց գալ պարային համարներով գիշերային ակումբներում՝ պարում էր ոտաբոբիկ, ցնցելով հանդիսատեսին։
 
1903 թվականին Դունկանը իրականացրեց ուխտագնացություն դեպի Հունաստան։ Կոպանոս բլրի վրա նախաձեռնեց «տաճարի կառուցում», որտեղ պետք է անց կացվեին պարի փորձերը հիմա բացվել է (Այսեդորա և Ռայմոնդ Դունկանի անվան պարի ուսումնասիրման կենտրոն)։ Ելույթները ուղեկցում էր երգչախումբ, որը կազմված էր տասը տղաներից, ում հետ [[1904]] թվականին Այսեդորան հանդես է եկել [[Վիենա]]յում, [[Մյունխեն]]ում, [[Բեռլին]]ում:ում։
 
[[1904]] թվականին ծանոթացել է թատրոնի ռեժիսոր Էդվարդ Կրեգի հետ, դարձել նրա սիրուհին, ունեցել նրանից աղջիկ։ [[1904]]-[[1905]] մի քանի համերգ է տվել [[Սանկտ-Պետերբուրգ]]ում և [[Մոսկվա]]յում, որտեղ ծանոթացել է [[Կոնստանտին Ստանիսլավսկի|Ստանիսլավսկու]] հետ։ 1913 թվականին նորից է գնում [[Ռուսաստան]]:։ Այնտեղ նա ուներ բավականին երկրպագուներ և հետևորդներ, որոնք բացում էին իրենց սեփական, [[ժամանակակից պար]]ի ստուդիաները։
 
== Պարը ==
Դունկանը չի եղել հասարակ դերասանուհի և պարուհի։ Նրա ձգտումները ավելի հեռուն էին գնում, քան վարպետության հասարակ կատարելագործումը։ Նա երազում էր ստեղծել նոր մարդ, ում համար պարը կլիներ ավելին, քան ուղղակի աշխատանք։ Դունկանի, ինչպես նաև նրա սերնդակիցների վրա մեծ ազդեցություն է թողել Նիցշեն։ Ամպատասխան չթողնելով նրա փիլիսոփայությունը, Դունկանը հեղինակում է «Ապագայի պարը» գիրքը։ Ինչպես Նիցշեի մոտ Զարատուստրան, այնպես էլ մարդիկ, ովքեր նկարագրված էին Դունկանի գրքում, տեսնում էին իրենց ապագայի մարգարեներ։
 
Նա գրում էր, որ կինը հասնելու է մի նոր ինտելեկտուալ - ֆիզիկական փուլի. « Եթե իմ արվեստը խորհրդանշական է, ապա այդ խորհրդանիշը միայն մեկն է. կնոջ ազատությունը»:։ Դունկանը շեշտում էր, որ պարը պետք է դառնա մարդկային շարժման միակ շարունակությունը, պետք է ցույց տա զգացմունքները և կատարողի խառնվածքը, հոգու լեզուն պիտի դառնա պարի ստեղծման իմպուլսը։
 
Ես փախա Եվրոպայի արվեստից, որը սերտորեն կապված էր կոմերցիայի հետ։ Գեղեցիկ կնոջ Ձևամոլ, նազելի, բայց բծախնդիր ժեստերից առավել, ես նախընտրում եմ չնայած կուզիկ, բայց հոգով լցված գաղափարներ։ Չկա այնպիսի դիրք, այնպիսի շարժում կամ ժեստ, որոնք իրենք իրենցով գեղեցիկ լինեն։ Յուրաքանչյուր շարժում կլինի գեղեցիկ միայն այն ժամանակ, երբ այն ճշմարտացիորեն արտացոլում է անկեղծ զգացմունքներն ու մտքերը։ «Գեղեցկության գիծ » դարձվածքը աբսուրդ է։ Գիծը միայն այն ժամանակ է գեղեցիկ, երբ ուղղված է դեպի գեղեցկագույն նպատակը։