«Այկա (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ +նկար
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 11.
== Սյուժե ==
Երիտասարդ ղրղզստանցի աղջիկ Այկան ապրում և ապօրինի աշխատում էր [[Մոսկվա]]յում։ Որդու անմիջապես ծնունդից հետո փախուստի է դիմում ծննդատ պատուհանից՝ թողնելով այնտեղ նորածին երեխային և հաղթահարելով վատառողջությունը, աշխատում է գումար գտնել, պարտքը մարելու համար, որը վերցրել էր կարեգործության բիզնես ստեղծելու համար և դրա հետ մեկ տեղ ոչ մի տհաճ գործից չի խուսափում։ Չնայած նրա բոլոր ջանքերին, ամեն բան անարդյունք էր։ Արտադրամասի պլանով, որտեղ փետրում են հավերի մարմինները, աշխատակցուհիներին չեն վճարում և նա հեռանում է։ Աշխատում էր նաև բուֆետում, սակայն երկար ժամանակ հոսպիտալացված լինելու պատճառով, նրա փոխարեն աշխատանքի են ընդունում մի այլ աղջկա։ Ավտոլվացման կետում, որտեղ աղջիկը ցանկանում է աշխատանքի տեղավորվել, մեքենայասերներց մեկը նրան առաջարկում է որոշ ժամանակ մատուցողուհի աշխատել, սակայն արյունահոսության և մարմնի ընդհանուր թուլության պատճառով մնում է մի կնոջ մոտ, ով զբաղվում է գաղտնի աբորտներով։ Այդ կինը ցուցաբերում է իր օգնությունը։ Ուշանալով հարցազրույցից ևս մեկ անգամ զրկվում է աշխատանքից, դե իսկ թուլության պատճառով դռանապան աշխատել չէր կարող։
Վերջապես նա աշխատանք է գտնում անասնաբուժական հիվանդանոցում:հիվանդանոցում։ Աշխատանքի փնտրտուկներին զուգընթաց երևում է աղջկա և նրա հայրենակիցների կյանքի նեղ և հակահիգիենիկ պայմանները ապօրինի հյուրանոցում, որտեղ ամեն վարկիան նրանք ապրում են ստուգումների և տեղահանության վախով։ Պարտքատերերը գտնում են Այկային և պահանջում են անմիջապես մարել պարտքը, հակառակ դեպքում նրանք կկտրեն նրա քրոջ մատները, ով մնացել էր Ղրղստանում։ Մի անգամ պարտքատերերի հետ հանդիպման ժամանակ պատմում է, որ վերջերս է երեխա ունեցել և պարզաբանում է, որ հղիացել է բռնաբարության արդյունքում։ Նրանք առաջարկում են վերցնել երեխային ծննդատնից և հանձնել իրենց։ Նրա մեջ միաժամանակ արթնանում են մայրական բնազդները, սկսում է փնտրել երեխային, որոշ ժամանակ անց գտնում է նրան ծննդատանը և վերցնում փոքրիկին իր մոտ։ Ֆիլմը ավարտվում է այն տեսարանով, որտեղ Այկան կրծքով կերակրում է փոքրիկին։
 
== Կերպարներ ==