«Օլեգ Լոբով (պատմաբան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 1.
{{այլ|Օլեգ Լոբով (այլ կիրառումներ)}}
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Օլեգ Նիկոլաևիչ Լոբով''' ({{lang-ru|Олег Николаевич Лобов}}, {{ԱԾ}}), [[ռուս]] պատմաբան, գավառագետ, գրող, պահեստազորի գնդապետ, [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի [[Արևելյան ռազմաճակատ (Երկրորդ համաշխարհային պատերազմ)|Արևելյան ռազմաճակատ]]ի (''«[[Հայրենական մեծ պատերազմ (տերմին)|Հայրենական մեծ պատերազմ]]ի»'', [[1941]]-[[1945]]) վետերան, կազակության վերածննդի ակտիվ մասնակից: Նախաձեռնող խմբի կազմում մասնակցել է [[Դոնի կադետական կորպուս|Դոնի կայսր Ալեքսանդր III-ի անվան կադետական կորպուսի]] վերաստեղծմանը<ref>[http://cadethistory.ru/donskoy-imperatora-aleksandra-iii-k История]</ref>, որտեղ հետագայում երկար տարիներ աշխատել է մանկավարժ և թանգարանի պահապան: 2006 թվականից եղել է Նովոչերկասկ քաղաքի պատվավոր քաղաքացի<ref>[https://novochgrad.ru/about/people/id/20.html Почетные граждане города Новочеркасска]</ref><ref>[http://novocherkassk.net/wiki/freemens Почетные граждане города Новочеркасска]</ref>:
 
== Կենսագրություն ==
Տող 10.
[[Պատկեր:Кадетский корпус Новочеркасска.jpg|մինի|Նովոչերկկասի կադետական կորպուսը պատկերված բացիկի վրա մինչև հեղափոխություն]]
 
Ուկրաինայի ազատագրության գործողությունների ընթացքում տանկի անձնակազմը կրտսեր լեյտենանտ Լոբովի հրամանատարությամբ մասնակցում է Կորսուն-Շևչենկովսկի ֆաշիստական խմբավորման ջախջախմանը: Այս մարտերում նա ծանր վիրավորվում է: Երեք ամիս կրտսեր լեյտենանտ Լոբովը անցկացնում է հոսպիտալում, որտեղ նրան շնորհվում է [[Հայրենական պատերազմի շքանշան|«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան]]: Հետագայում Օլեգ ՆիկոլաևիչըԼոգովը պարգևատրվում է ևս մեկ «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշանով, «Հայրենական պատերազմի» II աստիճանի երկու շքանշաններով, Կարմիր աստղի երկու շքանշաններով:
 
1944 թվականի ամռանից Լոբովը նորից տանկի հրամանատար է, բայց արդեն 5-րդ գվարդիական Դոնի կազակական հեծելազորային կորպուսի 12-րդ գվարդիական կազակական դիվիզիայի 54-րդ տանկային գնդում: 1944 թվականի նոյեմբերի վերջին կատաղի մարտեր էին գնում Հունգարիայի ազատագրության համար: 54 տանկային գնդի առջև խնդիր էր դրված 43-րդ և 45-րդ Դոնի հեծելավաշտային կազակական գնդերի հետ սերտ համագործակցությամբ գրավել [[Դանուբ]]ի գետանցումը և Մոխաչ քաղաքը: «Т-34» տանկը, աշտարակին «Դոնի կազակ» գրությամբ, դուրս է գալիս գետի ափ հինգ հոգանոց անձնակազմով: Մարտական մեքենայի հրամանատարն էր լեյտենանտ Օլեգ Լոբովը: Հարմար դիրք գրավելով և վաշտի երեք տանկերը նախապատրաստելով գրոհի լեյտենանտ Լոբովը ստորաբաժանումներին տանում է հերթական հարձակման: Սակայն թշնամին կատաղի կրակ է թափում նրանց վրա՝ գրոհի նետելով երեք տանկեր, երկու զրահամեքենա տասնյակ ավտոմատավորներով: Ճանապարհի աջից և ձախից ուղիղ կազակների ուղղությամբ մարտի են նետվում երկու «Հովազներ»: Դրանցից յուրաքանչյուրի հետևից շարժվում էին զրահամեքենաները, իսկ ճանապարհի կենտրոնով գնում էր անսովոր ահեղ ծանր տանկ: Կազակները ոչինչ չգիտեին գերմանական զորամասերում վերջերս հայտնված «Արքայական վագրի» մասին: [[Հիտլեր]]ի մտահղացմամբ դրանք պետք է բեկում մտցնեին պատերազմում և առաջին անգամ էին հանդիպում մեր տանկիստներին: Լեյտենանտ Օլեգ Լոբովի անձնակազմի կողմից խփված այս «Արքայական վագրը» դարձավ այդ տիպի միակ տանկը 5-րդ գվարդիական Դոնի կազակական հեծելազորային կորպուսի մարտական հաշվում: Իրենց մարտական ուղին դոնականները ավարտեցին 1945 թվականի մայիսի 9-ին Ավստրիական Ալպերում: «Դոնի կազակ» մակագրությամբ տանկերի աշտարակների մյուս կողմում հայտնվեց սուվորովյան լոզունգը «Փառք Ալպերին»: