«Լեոնա Պարամինսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-<nowiki/> +)
Տող 1.
{{Տեղեկաքարտ Դերասան}}
'''Լեոնա Պարամինսկի''' ({{lang-sh|Leona Paraminski}}), [[թատրոն]]<nowiki/>ի, կինոյի և հեռուստատեսության [[Խորվաթներ|խորվաթ]] դերասանուհի: Մեծացել է [[Զագրեբ]]ի մոտակայքում գտնվող [[Վրբովեց (քաղաք)|Վրբովեց]] քաղաքում: Մանուկ հասակում ճամփորդել է [[Խորվաթիա]]յում և [[Գերմանիա]]յում:
 
== Կենսագրություն ==
Լեոնա Պարամինսկին ծնվել է 1979 թվականին, [[Զագրեբ]]<nowiki/>ում: Արվեստով և սպորտով հետաքրքրվել է մանուկ հասակից: Տարրական և միջնակարգ դպրոցում եղել է դերասանական խմբի կազմում. առաջին դերը խաղացել է [[Մոխրոտը]] հեքիաթի բեմադրությունում: Դպրոցական տարիներին նաև երգել է երգչախմբում, ակտիվորեն ներգրավվել է ժամանակակից և դասական պարեր համատեղող պարային խմբում, ինչպես նաև զբաղվել է [[կարատե]]ով և [[թենիս]]ով:
 
18 տարեկանում Լեոնան ընդունվել է [[Դրամատիկական արվեստի ակադեմիա (Զագրեբի համալսարան)|Զագրեբի համալսարանի դրամատիկական արվեստի ակադեմիա]]: Ուսանողական տարիներին ''Vinko na krovu'' ֆիլմում մարմնավորած դերի համար արժանացել է ''F.R.K.A.'' մրցանակի լավագույն դերասանուհի անվանակարգում: Գեղարվեստական ֆիլմում առաջին անգամ նկարահանվել է [[1999]] թվականին՝ «Մադոննա» (Բոգորոդիկա, ռեժիսոր՝ Նևեն Հիտրեկ) ֆիլմում: Համալսարանն ավարտել է [[2001]] թվականին: Մեկ տարի անց արժանացել է Խորվաթիայի ամենահայտնի կինոմրցանակին` «Ոսկե արենայի»՝ լավագույն դերասանուհու համար [[2002]] թվականին [[Պուլայի կինոփառատոն]]ում, «[[Ձմեռը Ռիոյում]]» գեղարվեստական ֆիլմում մարմնավորած դերի համար (''Prezimiti u Riu'', 2002)<ref>{{cite web|url=https://www.imdb.com/name/nm0660913/awards|title=Leona Paraminski - Awards|work=Internet Movie Database|accessdate=մայիսի 26, 2010}}</ref>: