«Ժորժիկ Գասպարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Ժորժիկ Գասպարյանը ծնվել է [[Ախուրյանի շրջան]]ի [[Բայանդուր]] գյուղում: Երբ սկսվել է Հայրենական մեծհամաշխարհային պատերազմը, Ժորժիկը Լենինականի մանկավարժական ուսումնարանի 2-րդ կուրսի ուանող էր: [[1942]] թվականին ավարտել է ուսումնարանը, աշխատանքի անցել [[Արագած]]ի շրջանում, մի քանի օր անց զորակոչվել է<ref name="haygirk">[http://haygirk.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=35425 Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք: Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի: Երևան, «Լույս», 1987:]</ref>:
 
[[1943]] թվականի [[հունվար]]ի սկզբներին Գասպարյանի զորամասը՝ 151-րդ տանկային բրիգադը մեկնել է [[ռազմաճակատ]]: 1943 թվականի [[հունվարի 23]]-ին Ժորժիկի բրիգադը Կրիմսկայա ավանի մոտ ([[Կրասնոդարի երկրամաս]]) էր, որտեղ մարտերից մեկում վիրավորվել է, չորս անմիս Բաքվում ապաքինվելուց հետո սովորել է մեխանիկ-վարորդների դասընթացներում, որից հետո ուղարկվել է 4-րդ Ուկրաինական ռազմաճակատ, մասնակցել [[Սևաստոպոլ]]ի ազատագրման մարտերին, կռվել՝ 2-րդ Բելառուսական ռազմաճակատում: Թշնամու կրակակետը ոչնչացնելու և մարտական առաջադրանքը կատարելու համար Ժորժիկը պարգևատրվել է [[Կարմիր աստղ]]ի [[շքանշան]]ով: Գասպարյանի տանկային դասակը մինչև [[Բեռլին]] քաղաքի գրավումը մարտեր է մղել [[Շվերին]] քաղաքի համար: Խիզախության համար պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի շքանշանով: Բեռլինը գրավելուց հոտո նրա զորամասը դուրս է եկել [[Էլբա]]յի ափ<ref name="haygirk" />: