«Շառլ Օգյուստեն դը Սենտ-Բյով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-({{[Cc]ite book[^}]+\| *page *= *)էջ * +\1)
Տող 4.
'''Շառլ Օգյուստեն դը Սենտ-Բյով''' ([[ֆրանսերեն]]՝ Charles Auguste de Sainte-Beuve, [[1804]], [[դեկտեմբերի 23]] - [[1869]], [[հոկտեմբերի 13]]), ֆրանսիացի քննադատ և բանաստեղծ։
 
Հայտնի է նրա «Գրական-քննադատական դիմանկարները» (1836-1839), որտեղ ներկայացրել է բազմաթիվ բանաստեղծների, արվեստագետների, ձգտել է հարություն տալ նրանց ապրած ժամանակաշրջանին, վերականգնել նրանց անձնական գծերը, բնավորությունը, հակումները և այլն<ref>{{cite book|author=Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն|title=Գրականության տեսություն|publisher=Սարգիս Խաչենց|location=Երևան|year=2008|page=էջ 470-471}}</ref>։
 
Սենտ Բյովի քննադատական մեթոդը հիմնված էր իր այն հիմնադրույթի վրա, որ գրողի ստեղծագործությունը նրա կյանքի արտացոլանքն է միշտ, ուրեմն և կարող է մեկնաբանվել նրա կենսագրության միջոցով; Ըստ Սենտ Բյովի՝ գրաքննադատը, գրականագետր որևէ գրական ստեղծագործություն վերլուծելիս իրենց առջև պետք է խնդիր դնեն՝ որոնել ու գտնել գրողի նպատակադրումը (intentionalism) և նրա անձնական հատկանիշները (կենսագրությունը): Քննադատական այս մեթոդը խիստ քննադատության է ենթարկվել ու մերժվել բազմաթիվ հեղինակությունների կողմից: Առաջիններից մեկը ֆրանսիացի անվանի գրող [[Մարսել Պրուստ]]ն էր, որ իր ''Contre Sainte-Beuve'' («Ընդդեմ Սենտ Բյովի») էսսեում ընդվզել է այդ մեթոդի դեմ (հետագայում գրողը այդ թեմային անդրադարձել է նաև իր գլուխգործոցը համարվող «''Ի խույզ կորուսյալ ժամանակի''» վեպում):