«Առաքել (Հադրութի շրջան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ Հոդվածների ձուլում
Տող 1.
{{Անաղբյուր}}
{{Այլ կիրառումներ|Առաքել (այլ կիրառումներ)}}
{{Տեղեկաքարտ Բնակավայր
Տող 27 ⟶ 26՝
}}
 
'''Առաքել''', գյուղական համայնք [[Արցախի Հանրապետության]] [[Հադրութի շրջան]]ում: Տեղաբաշխված է հանրապետության հարավային հատվածում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 33 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք [[Ստեփանակերտ]]ից՝ 125 կմ հեռավորության վրա։ Հին Առաքյալ գյուղը գտնվում էր նոր բնակավայրից մի փոքր արևմուտք, որտեղ պահպանվում են հին բնակատեղիի մնացորդները` գերեցմանոցը, Անապատ կոչվող եկեղեցավայրը: Զուրկ է անտառներից, կլիման շոգ է:

Համայնքը լեռնային է, ունի 4792,41 հա տարածք, որից 1195,41 հա գյուղատնտեսական նշանակության, 3462,53 հա անտառային հողեր։ Առաքել համայնքի կազմի մեջ ընդգրկված են նաև Ձորագյուղ, Ջրաբերդ և Սարալանջ գյուղերը։ Ձորագյուղ գյուղում բնակվում է 39 մարդ, կա 11 տնտեսություն, Ջրաբերդ գյուղում բնակվում 1 մարդ, 1 տնտեսություն, իսկ Սարալանջ գյուղում՝ 27 մարդ, կա 7 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է [[Գյուղատնտեսություն|գյուղատնտեսությամբ]]՝ [[Անասնապահություն|անասնապահությամբ]] և [[հողագործություն|հողագործությամբ]]: Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 33 աշակերտներ, ունի 1 պետական մանկապարտեզ, որտեղ հաճախում են 37 երեխաներ։
 
2020 թվականի [[Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)|Արցախյան երկրորդ պատերազմի]] արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է [[Ադրբեջան]]ի հսկողության տակ<ref name="azatutyun20">{{Cite web |url=https://www.azatutyun.am/a/30993297.html |title=Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը |date=Դեկտեմբեր 10, 2020 |website=Ազատություն Ռադիոկայան}}</ref>։
 
== Բնակչություն ==
1890-ական թվականներին այստեղ կար 90 տուն, 672 բնակիչ, [[1987 թվական]]ին` 70 տուն, 253 բնակիչ: [[Կոլտնտեսություն]]ը կազմակերպվել է [[1931 թվական]]ին: Գյուղի բնակիչները հիմնականում զբաղվում են դաշտավարությամբ, խաղողագործությամբ, անասնապահությամբ:
 
Գյուղում [[1890 թվական]]ին բացվել է ծխական դպրոց, որը հետագայում փակվել է և վերաբացվել` [[1906 թվական]]ին, իսկ հետո արդեն [[1908 թվական]]ին դպրոցը դարձել է երկսեռ:
 
== Տեսարժան վայրեր ==
Կան պատմամշակույթային հուշարձաններ՝ Սբ. Աստվածածին եկեղեցի (1902-1907 թթ.), գերեզմանոց(17-19 դդ.), գյուղատեղի Հին Առաքել (16-19 դդ.), հաշվառված է 6 հուշարձան։
 
== Առաքյալ գյուղը Հայրենական մեծ պատերազմում ==
 
[[Հայրենական մեծ պատերազմ]]ին մասնակցել է 360 մարդ, որոնցից 96-ը զոհվել է: Նրանց հիշատակին կառուցվել է հուշարձան<ref>Ս.Մելքումյան, Լեռնային Ղարաբաղ, Երևան, 1990 թվական, էջ 261</ref>:
 
== Ծանոթագրություններ ==