«Դերասանական արվեստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
 
== Վերածննդի դարաշրջան ==
Վերածննդի դարաշրջանի թատրոնը Եվրոպայում ստեղծել է դերասանական պրոֆեսիոնալիզմի նոր որակ՝ [[բեմական զործողությաևգործողություն|բեմական գործողության]] ազատությանը միացնելով գրական [[դրամա]]յի կայուն խոսքային նյութը։ Դերասանական արվեստը որպես գեղարվեստական [[համակարգ]], գիտակցվել է կլասիցիզմի դարաշրջանում։ Կլասիցիստական խաղաոճը ենթադրում էր հանդիսավոր ու երգային [[խոսք]], [[կեցվածք]]ի ու շարժման մոնումենտալություն և պայմանականություն։ Լուսավորության դարաշրջանի ([[18-րդ դար]]ում) դերասանական արվեստի հիմքում դրվում է բանական մարդու անձնավորման [[իդեալ]]ը և ռացիոնալիզմը, որը հետզհետե դուրս է մղվում դերասանական խաղի անմիջականությամբ ու հուզականությամբ։ [[19-րդ դար]]ի առաջին կեսին դերասանական արվեստը բնութագրվում է ռոմանտիկական խաղաոճի գերիշխանությամբ, որը թելադրում էր գործողության շարժում և տպավորիչ ձևեր, պաթետիկ և հուզականորեն հագեցված խոսք (դերասաններ Է․ Քինը Անգլիայում, Ֆրեդերիկ Լեմեթրը Ֆրանսիայում, [[Պավել Մոչալով|Պ․ Մոչալովը]] Ռուսաստանում)։ 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի դերասանական արվեստում հերթագայում են դասական ռեալիզմը, նատուրալիզմը, հոգեբանական ռեալիզմը և պայմանական խաղի նորագույն ձևերը։
 
== 19-րդ դար ==