«Իրան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
Տող 224.
[[Պատկեր:Iranian Wedding Ceremony.jpg|մինի|alt=]]
[[Պատկեր:St-Stepanous-02.jpg|մինի|Հայկական Սուրբ Ստեփանոս Եկեղեցին Իրանի Հյուսիսում|alt=]]
Իրանի տարածքում հայտնաբերված արվեստի հուշարձանները հնագույն ժամանակներից են (մ.թ.ա. 5-4-րդ հազարամյակների խեցեղեն, գլիպտիկա ենևն)։ Մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներում Իրանի հարավ-արևմուտքում զարգացել է Ելամի արվեստը։ Մ.թ.ա. 12-7-րդ դարերում Իրանի կենտրոնական մասի արևելքում հայտնաբերված նրբագեղ բրոնզյա իրերը հայտնի են «[[Լոռեսթան]]ի բրոնզ» անվամբ։ Հետագայում առաջատար է դարձել Միդիայի մշակույթը։ Աքեմենյան շրջանի Իրանի արվեստին բնորոշ է շենքերը գարդարող բարձրաքանդակը (Պերսեպոլիս, Շոշ)։ Բարձր զարգացման է հասել մետաղի գեղարվեստական մշակումը (դրվագված և փորագրված արծաթյա անոթներ, ոսկերչական իրեր)։ Սասանյան թագավորության շրջանում հիմնական տեղ է տրվել քանդակագործությանը՝ բոլորաքանդակ, ժայռակոփ բարձրաքանդակներ, որոնք աչքի են ընկնում պլաստիկ արտահայտչականությամբ։ Համաշխարհային հռչակ են վայելել դեկորատիվ-կիրառական արվեստի գործերից բրդյա և մետաքսյա գործվածքները, մետաղյա իրերը (արծաթյա սկահակներ, թասեր՝ դրվագված, ձուլածո կամ Փորագրված)։ 7-13-րդ դարերում պահպանվել են որմնանկարների մնացորդներ, արհեստական մարմարի բարձրաքանդակներ, մանրանկարչության նմուշներ։ Սելջուկյան շրջանի (11-12-րդ դարեր) բրոնզյա իրերը ծանրանիստ են, ճոխ զարդարված։ 9-13-րդ դարերի խեցեղենը աչքի է ընկնում տեխնոլոգիական և գեղարվեստական հատկանիշների բազմազանությամբ։ Զարգացել է ապակե գործությունը։
 
Մոնղոլական արշավանքները (13-րդ դարի առաջին կես) դանդաղեցրել են մշակույթի առաջընթացը, սակայն 13-րդ դարի երկրորդ կեսից վերածնվել են արվեստի բոլոր տեսակները։ 14-15-րդ դարերում առաջին պլան է մղվել մանրանկարչությունը։ 14-րդ դարի առաջին կեսից գործել է Թավրիզի մանրանկարչության դպրոցը, 14-15-րդ դարերում՝ Շիրազի մանրանկարչության դպրոցը, որին բնորոշ էին կոմպոզիցիայի մոնումենտալություն, հստակ ու նրբագեղ գծանկար, գունային հնչեղ համադրություն, կերպարների ազատ շարժում («Էսքանդարի անթոլոգիա», 1410, Կյուլպենկյանի հավաքածու, ԷիսաբոնԼիսաբոն)։ 15-րդ դարում կարևոր նշանակություն է ստացել Հերաթի մանրանկարչության դպրոցը։ Ստեղծվել են մանրանկարներից կազմված ալբոմներ, զարգացել են դիմանկարչական մանրանկարչությունը, թեթև գունազարդված գծանկարչությունը։ 16-17-րդ դարերի անվանի նկարիչներից առանձնանում են Աղա Ռզան, Ռգա Աբասին, Մոհամադ Զտմանը։ Համաշխարհային շուկայում լայն համարում են ստանում գեղանկարչորեն հարուստ գործվածքները, գորգերը, խեցեգործական և մետաղյա իրերը, լաքը, ոսկերչական առարկաները։ 18-րդ դարի վերջից Իրանի արվեստում զգալի է դարձել եվրոպական ազդեցությունը, սկզբնավորվել է ջրաներկով և յուղաներկով գեղանկարչությունը (Սանի-օլ-Մոլք, Մահմուդ Մալեք աշ-Շոար), շարունակվել են մանրանկարչության ավանդույթները (Լոթֆ Ալի)։ 20-րդ դարի սկզբից զարգացել են եվրոպական տիպի քանդակագործությունը, գեղանկարչությունը և գրաֆիկան (հատկապես գրքի նկարազարդումը և ռեկլամային պլակատը)։ Ռեալիստական արվեստի ուղիով են ընթանում Քեմալ օլ-Մոլքը (1920 թվականին [[Թեհրան]]ում հիմնել է գեղանկարչության և քանդակագործության դպրոց), Հասան Ալի Վազիրին (գեղանկարիչ և քանդակագործ), Մոհսեն Մողադդամը (գեղանկարիչ), Աբուլքասիմ Սադեղին (քանդակագործ) և ուրիշներ։ Աշխատավոր ժողովրդի կյանքին են նվիրված Աբդուլլա Ամերիի, Լեյլի Մատին Դավթարիի երփնագրերը, Հուշանգ Փեգեշք-Նիյայի Փորագրությունները։փորագրությունները։ Մանրանկարիչները ([[Հոսեյն Բեհզադ]] և ուրիշ ներուրիշներ) ձգտում են վերականգնել հին վարպետների ավանդույթները։ Մոդեռնիստական հոսանքների հետնորդներ են Բեհջադ Մադրը, ԱշոաԱշոտ Մինասյանը, Ահմադ Իսֆանդիարին և ուրիշներ։
 
1959 թվականին Թեհրանում հիմնադրվել է Դեկորատիվ արվեստների բարձրագույն դպրոց։ Իրանում ստեղծվել է հայկական արվեստի մի ամբողջ դպրոց։ Այնտեղ է սաեղծագործելստեղծագործել խոշոր մանրանկարիչ [[Հակոբ Ջուղայեցի]]ն։ Հայկական արվեստի տարբեր նմուշներ են պահպանվել Նոր Ջուղայում, [[Թավրիզ]]ում, Շիրազում և այլուր, որոնք կարևոր են 17-18-րդ դարերի հայ արվեստի պատմության համար։ Նշանակալից են հատկապես Մինասի և [[Հովհաննես Մրքուզ (փիլիսոփա)|Հովհաննես Մրքուզի]] ստեղծագործությունները։ 1870-ական թվականներին Թեհրանում պալատական նկարիչ էր [[Հակոբ Հովնաթանյան]]ը։ Ժամանակակից իրանահայ նկարիչների արվեստում նկատելի են դեռես 17-րդ դարում սկզբնավորված Փոխազդեցություններիփոխազդեցությունների ավանդույթները։
 
=== Երաժշտություն ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իրան» էջից