«Նելսոն Ստեփանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 48.
 
=== Բալթյան ռազմաճակատ ===
Ղրիմի ազատագրումից հետո, 1944 թվականի մայիսին, Ստեփանյանն իր 47-րդ գրոհային ավիագնդի հետ վերադառնում է [[Մերձբալթյան օպերացիա|Բալթյան ռազմաճակատ]], մասնակցում է Ֆիննական ծոցի մարտերին։ 1944 թվականի օգոստոսի 20-ին երկրորդ անգամ ներկայացվում է հերոսի կոչման՝ Մերձբալթիկայի օդային մարտերում «ցուցաբերած խիզախության համար»։
 
1944 թվականի դեկտեմբերի 14-ին Ստեփանյանը ուղևորվում է Լիեպայայի նավահանգստի ռմբակոծմանը։ Գրոհային խումբը հարձակման է ենթարկվում 30 գերմանական կործանիչների կողմից։ Ստեփանյանն անցնում է հակահարձակման, սակայն նրա ինքնաթիռը խփվում է և նա վնասված ինքնաթիռն ուղղում է դեպի հակառակորդի նավը։