«Կանո Տանյու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Rescuing 0 sources and tagging 1 as dead.) #IABot (v2.0.8
Տող 2.
'''Կանո Տանյու''' ({{lang-ja|狩野 探幽}}, {{ԱԾ}}), [[ճապոնացի]] նկարիչ, [[Կանո դպրոց|Կանո գեղարվեստի դպրոցի]] վարպետ: Ծննդյան անունը եղել է Կանո Մորինոբու: Կանո Տանյուն նկարիչ [[Կանո Տականոբու]]ի ավագ որդին է և [[Կանո Էյտոկու]]ի թոռը: Կանո Տանյուի թոռնուհին 17-րդ դարի հայտնի նկարչուհի [[Կիյոհարա Յուկինոբու]]ն է<ref name=jt>{{cite web|url=https://www.japantimes.co.jp/culture/2015/06/02/arts/painting-women-japan#.WhpVlteWSUk|publisher=Japan Times|title=Painting women of Japan|author=Alice Gordenker|date=2015-06-01|lang=en}}</ref>:
 
1617 թվականին Կանո Տանյուի (այդ ժամանակ Կանո Կաձիբասի)<ref name=brit/> հատուկ հրամանով դարձավ Տոկուգավա սյոգունատի առաջին պաշտոնական գեղանկարիչը<ref>{{Cite web|url=http://www.emuseum.jp/detail/100954|title=Portrait of Kanô Tan'yû|last=|first=|date=|website=e-museum: National Treasures and Important Cultural Properties of National Museums, Japan|archive-url=|archive-date=|dead-url=|access-date=2017-02-11}}{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }}</ref>: Այդ կարգավիճակում նա հնարավորություն ունեցավ ծանոթանալ Տոկուգավա տոհմին պատկանող գեղանկարչության հարուստ հավաքածուին<ref name=dragon>{{cite web|url=http://www.worcesterart.org/collection/Japanese/1987.10.html|title=Dragon, Kano Tan'yu|publisher=Worcester Art Museum}}</ref>: Հետագա տարիներին ստացել է աշխատանքի բազմաթիվ հեղինակավոր պատվերներ: 1620-1630-ական թվականներին նա [[Էդո (ամրոց)|Էդո]], [[Նիձյո (ամրոց)|Նիձյո]], Օսակայի և Նիկկո Տոսյո-գու ամրոցների համար ստեղծեց մեծաքանակ մասշտաբային թղթագլաններ` ձևավորելով ճապոնական ազնվականության ճաշակը և գեղանկարչության չափանիշները<ref name=brit>{{cite web|url=https://www.britannica.com/biography/Kano-Tanyu|title=Kanō Tan’yū|work=Encyclopædia Britannica}}</ref>:
 
Կանո Տանյուն աշխատել է բազմաթիվ ոճերով և ձևերով, բայց առավել հայտնի են նրա լայնամասշտաբ ստեղծագործությունները: Դրանցից են առաջակալները, շարժական դռները և վահանակները Մոմոյամա ժամանակաշրջանի ոճով, որոնցում պատկերված են բնական տեսարաններ, վագրեր, ծաղիկներ և թռչուններ, բուսականություն և այլն, որոնք ստեղծվել են ոսկեջրած թղթի և վառ գույնի ներկերի միջոցով<ref name=jp>{{cite web|url=https://japanesepaintings.weebly.com/kano-tanyu.html|title=Kano Tan'yu}}</ref>: Ոսկին նրա կողմից հաճախ օգտագործվում էր ամպերի, ջրի և ֆոնի այլ տարրերի պատկերման նպատակով, ոսկին անդրադարձնում էր լույսը, որը ընկնելով ամրոցի մութ սենյակների մեջ դրանք դարձնում էր ավելի լուսավոր: Տոկուգավա սյոգունատի խիստ ռեժիմի պատճառով Կանո Տանյուի աշխատանքները ավելի զուսպ էին, քան Մոմոյամայի «հին վարպետների» աշխատանքները<ref name=essay>{{cite web|url=https://www.metmuseum.org/toah/hd/kano/hd_kano.htm|title=The Kano School of Painting|publisher=The Metropolitan Museum of Art}}</ref>: