«ԽՍՀՄ փլուզում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 57.
=== 1987 ===
==== Գորբաչովյան «դեմոկրատիզացիա» ====
ԽՄԿԿ կենտկոմի [[1987]] թվականի հունվարի 28-30-ի պլենումի ժամանակ Գորբաչովը առաջ բերեց այսպես կոչված «դեմոկրատիզացիայի» քաղաքականությունը։ Նա առաջարկեց, որ կոմունիստական կուսակցության ապագա ընտրությունները պետք է ընթանան բազմաթիվ թեկնածուների միջև՝ փակ քվեարկության ճանապարհով։ Այնուամենայնիվ, ԽՄԿԿ պատվիրակները չընդունեցին Գորբաչովի առաջարկը, իսկ Կոմունիստական կուսակցության ներսում ժողովրդավարական ընտրություն որպես այդպիսին չիրականացվեց:
{{անավարտ բաժին}}
 
Գորբաչովը նաև արմատապես ընդլայնեց «[[Գլասնոստ]]ի» (հրապարակայնություն) շրջանակը՝ պնդելով, որ ոչ մի թեմա արգելված չէ զանգվածային լրատվամիջոցների և հանրության շրջանում բաց քննարկման համար։
 
[[1987]] թվականի [[փետրվարի 7]]-ին տեղի ունեցավ քաղբանտարկյալների առաջին խմբի համաներումը, որն իր տեսակի մեջ առաջին զանգվածային համաներումն էր 1950-ականների կեսերի [[Խրուշչովյան ձնհալ]]ից ի վեր։
 
[[1987]] թվականի սեպտեմբերի 10-ին ԽՄԿԿ Մոսկովյան քաղաքային կոմիտեի (ՄՔԿ) առաջին քարտուղար [[Բորիս Ելցին|Ելցին]]ը հրաժարականի դիմում ներկայացրեց Գորբաչովին։ [[Հոկտեմբերի 27]]-ին կայացած Կենտկոմի պլենումում Ելցինը, հիասթափված լինելով, որ Գորբաչովը չի անդրադարձել իր հրաժարականի նամակում նշված որևէ հիմնահարցի, քննադատեց բարեփոխումների դանդաղ տեմպը։ Իր պատասխանում Գորբաչովը Ելցինին մեղադրեց «քաղաքական անհասության» և «բացարձակ անպատասխանատվության» մեջ<ref>{{Cite web|url=https://tass.ru/encyclopedia/person/elcin-boris-nikolaevich|title=Ельцин, Борис Николаевич|website=tass.ru|accessdate=հունվարի 23, 2021}}</ref>: Այնուամենայնիվ, Ելցինի անհնազանդության և «գաղտնի խոսքի» մասին լուրերը տարածվեցին, և շուտով սկսեցին շրջանառվել դրա վերաբերյալ «[[սամիզդատ]]» (''ինքնահրատ'', ''ոչ պաշտոնական մամուլ'') վարկածներ։ Այս կերպ Ելցինի հանրային կերպարը խորհրդային զանգվածների շրջանակում սկսեց ձեռք բերել ապստամբական և հակաաստեբլիստական նրբերանգներ։ Ելցինի և Գորբաչովի միջև հետագա չորս տարվա քաղաքական պայքարը մեծ դեր պետք է խաղար ԽՍՀՄ փլուզման գործում<ref>{{cite news| url=https://www.nytimes.com/1987/11/01/world/critic-of-gorbachev-offers-to-resign-his-moscow-party-post.html | work=The New York Times | first=Բիլ | last=Քելեր | title=Critic of Gorbachev Offers to Resign His Moscow Party Post | date=նոյեմբերի 1, 1987}}</ref>։
 
[[1987]] թվականի [[նոյեմբերի 11]]-ին Ելցինն ի վերջո ազատվեց ՄՔԽ առաջին քարտուղարի պաշտոնից<ref>{{cite web|url=http://civitas.ru/openarticle.php?pop=0&code=386&year=2007|author=Вадим Белоцерковский|title=Ельцин. Жизнь «над пропастью во лжи»|archiveurl=https://www.webcitation.org/617cU0CXm?url=http://civitas.ru/openarticle.php?pop=0|archivedate=2011-08-22|accessdate=2014-09-30|dead-url=yes}}</ref>։
 
== Ծանոթագրություններ ==