«Առնո Բաբաջանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 14.
Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, պոպ, ջազ։ Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է [[Արամ Խաչատրյան]]ի և [[Սերգեյ Ռախմանինով]]ի ազդեցությամբ։ Իսկ նրա ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար գրված «[[Հերոսական բալլադ]]ում» (1950) և դաշնամուրային տրիոյում (1952)։ Լայն ժողովրդականություն վայելող «[[Հայկական ռապսոդիա]]ն» գրել է 1950-ին։
Կոմպոզիտորը մեծ հեղինակություն է վայելել և համագործակցել է պոետ [[Ռոբերտ Ռոժդեստվենսկի|Ռոբերտ Ռոժդեստվենսկու]] և երգիչ [[Մուսլիմ Մագոմաև]]ի հետ։ (երգեր՝ «Королева красоты», «Голубая тайга», «Улыбнись», «Будь со мной», «В нежданный час», «Встреча», «Воспоминание», «Позови меня», «Загадай желание», «Благодарю тебя», «Свадьба»)։ Ֆենոմենալ հաջողության հասան համահեղինակներ [[Եվգենի Եվտուշենկո]]յի հետ գրված երգերը ( «Не спеши», «Чёртово колесо», «Твои следы»), [[Անդրեյ Վոզնեսենսկի|Անդրեյ Վոզնեսենսկու]] հետ գրված «Год любви», «Москва-река», «Верни мне музыку» երգերը և [[Լեոնիդ Դերբենյով]]ի հետ համատեղ գրված «Лучший город земли» երգը։ «Առաջին սիրո երգը» и «Երևան»- ը համարվում են որպես հիմն հարազատ քաղաքի։ Խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում հնչում են նրա հեղինակած կատարումները՝ «[[Առաջին սիրո երգը (ֆիլմ)|Առաջին սիրո երգը»]], «[[Երջանկության մեխանիկան]]», «[[Հարսնացուն հյուսիսից (ֆիլմ)|Հարսնացուն հյուսիսից»]] և այլն։ Նա գրել է տարբեր ստեղծագործություններ՝ «Էլեգիա», «Նոկտյուրն» և այլն։ Առնո Բաբաջանյանը մահացել է [[Մոսկվա]]յում, 1983 թվականի նոյեմբերի 11-ին։
 
== Մեջբերումներ Առնո Բաբաջանյանի մասին ==
{{Քաղվածք|Առնոն խոշորագույն դաշնակահար կլիներ, եթե զբաղվեր այդ գործով:|Դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սվյատոսլավ Ռիխտեր}}{{Քաղվածք|Լեհաստանյան ճամփորդությունների ժամանակ Առնո Բաբաջանյանը նվագում էր ոչ միայն իր ստեղծագործությունները, այլև Շոպենի, Դեբյուսիի, Ռախմանինովի երկերը: Նվագում էր անթերի, և ինձ զարմացնում էր նրա ձախ ձեռքը, որն առանձնանում էր պոլիֆոնիկ հատվածներում, անխափան տեխնիկան, հնչյունը, դրա արտասովոր մասշտաբային հնչողությունը:|Թավջութակահարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյան}}
 
== Մրցանակներ և պարգևներ ==