«Գիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: սխալ հղում
Տող 2.
{{Այլ կիրառումներ|Գիտություն (այլ կիրառումներ)}}
[[Պատկեր:PrirodneNauke.png|120 px|աջից]]
'''Գիտություն''', ճանաչողական գործունեության հատուկ տեսակ՝ ուղղված բնության, հասարակության և մտածելակերպի վերաբերյալ [[Օբյեկտիվիզմ|օբյեկտիվ]], համակարգված և հիմնավորված գիտելիքների ստացմանը, ճշտմանը և ստեղծմանը։ Այս գործունեության հիմքը գիտական փաստերի հավաքածուն է, նրանց պարբերաբար թարմացումը և համակարգումը, կրիտիկական վերլուծությունը և այդ հիմքի վրա նոր գիտական գիտելիքների [[սինթեզ]]ը կամ ամփոփումը [[գիտնական]]ների կողմից, որոնք ոչ միայն բնութագրում են դիտարկվող բնական կամ հասարակական երևույթները, այլ նաև թույլ են տալիս կառուցել պատճառահետևանքային կապեր, և որպես հետևանք՝ [[կանխատեսել]]։ Այն ճշգրիտ բնագիտական տեսությունները և հիպոթեզները, որոնք հիմնավորվում են փաստերով և փորձերով, ձևավորում են բնության կամ հասարակության օրենքները։
 
Լայն իմաստով ''գիտությունը'' ներառում է գիտական գործունեության բոլոր պայմաններն ու բաղադրիչները.