«Ավատատիրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 61.
=== Հայկական ավատատիրության առանձնահատկությունը ===
Հայկական ավատատիրության առանձնահատկությունն այն էր, որ, ի տարբերություն արևմտաեվրոպական ավատատիրության՝ Հայաստանում հողային ավատը պատկանում էր տոհմին, այլ ոչ թե անհատին։ Ավատի սեփականատեր Հայաստանում դառնում էր ԸՆՏԱՆԻՔԻ, գերդաստանի կամ ավելի ճիշտ՝ ՏՈՀՄԻ ավագը, որը կարող էր լինել ոչ թե տվյալ վախճանված ավատատիրոջ որդին, այլ ՏՈՀՄԻ կողմնային ճյուղի ավագը, որը տվյալ պահին ավագն էր ամբողջ ՏՈՀՄՈՒՄ<ref>Այսինքն՝ Մեծ Հայքի կամ Հայկական ֆեոդալիզմը ոչ թե անհատական, այլ տոհմական ֆեոդալիզմ էր։ – Գնդապետ Մնացական Ռ․ Խաչատրեան։</ref>։ [[Մեծ Հայք]]ի թագավորությունում [[Արշակունիներ]]ի ժամանակվանից մինչև [[Բագրատունիներ]]ը իշխող այս կարգը փոխվեց [[Կիլիկյան Հայաստան]]ում, որտեղ ավատատիրությունը նման էր [[Արևմտյան Եվրոպա]]յի ավատատիրական կարգերին<ref>Այսինքն՝ Հայկական Կիլիկիայի կամ [[Սիսուան (թերթ)|Սիսուանի]] ֆեոդալիզմը ոչ թե տոհմական, այլ անհատական ֆեոդալիզմ էր։ – Գնդապետ Մնացական Ռ․ Խաչատրեան։</ref>։
 
Հայկական ավատատիրության այլ առանձնահատկությունն այն էր, որ՝ ի տարբերություն ցարական Ռուսաստանից, հայկական ավատատիրական համակարգում գյուղացիները մնում էին ազատ: Նախ քան 1861 թվականը, Ռուսաստանում գյուղացիության զգալի մասը ավատատերերի ճորտեր էին և համարվում էին ավատատիրոջ սեփականությունը. ավատատերը կարող էր ճորտին գնել, վաճառել, պարտվել, փոխանակել և այլը: Հայաստանում ավատատերերի (իշխանների-մելիքների և կալվածատերերի) համաբերությունները գյուղացիների հետ այլ էին և հիշեցնում էին հպատակության կարգը, ըստ որի, գյուղացին, լինելով տիրոջ հպատակ, այն ու ամենայինվ մնում էր անհատապես ազատ:
 
== Գրականություն ==