«Գեորգիական ճարտարապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ծանոթագրությունը խմբագրվել է ProveIt-ով
Պիտակ՝ ProveIt խմբագրում
Տող 1.
{{Տեղեկաքարտ Կառույց}}
 
'''Գեորգիական ճարտարապետություն''' ([[Անգլերեն|անգլ]]՝. ''Georgian architecture''), անգլախոս երկրներում լայնորեն տարածված ճարտարապետական ոճ, որը բնորոշ է եղել Գեորգիական դարաշրջանին և ընդգրկել է գրեթե ամբողջ [[18-րդ դար|18-րդ դարը]] (1714-1830)<ref>{{Cite web|url=https://web.archive.org/web/20180806192950/http://www.bc.edu/bc_org/avp/cas/fnart/fa267/georgian.html|title=Georgian Architecture|date=2018-08-06|website=web.archive.org|accessdate=2020-12-08}}</ref>: Այս տերմինն օգտագործվել է որպես XVIII դարի անգլիական ճարտարապետության ամենաընդհանուր նշանակություն, ճիշտ այնպես, ինչպես XIX դարի էկլեկտիկական ճարտարապետության ամբողջ բազմազանությունը փորձել են ներառել «[[Վիկտորիանական ճարտարապետություն]]» տերմինը:
 
Միացյալ Նահանգներում «գեորգիական» տերմինը սովորաբար օգտագործվում է այդ շրջանի բոլոր շենքերը նկարագրելու համար՝ անկախ ոճից։ Մեծ Բրիտանիայում դա սովորաբար վերաբերվում է այն շինություններին, որոնք համապատասխանում են «ճարտարապետական բովանդակությանը» [1] և ունեն այդ ժամանակաշրջանին բնորոշ ոճական բնութագրեր, թեև դա ընդգրկում է լայն ժամանակահատված<ref>{{Cite book |url=https://www.worldcat.org/oclc/430888070 |title=Proceedings of the Third International Congress on Construction History : Brandenburg University of Technology Cottbus, Germany, 20th-24th May 2009 |last=edited by Karl-Eugen Kurrer, Werner Lorenz, Volker Wetzk |date=2009 |publisher=Brandenburg University of Technology |isbn=978-3-936033-31-1 |location=Cottbus |oclc=430888070}}</ref>:
 
== Սահմանում ==
Տող 20.
Գեորգիական տոհմի բրիտանական գահին միանալը չի նշանավորվել անգլիական հասարակության ճաշակի հեղափոխությամբ և ճարտարապետական պարադիգմի կտրուկ փոփոխությամբ: Իրականում, [[Աննա թագուհու ամառային պալատ|Աննա թագուհու]] և [[Գեորգ I|Գեորգ I- ի]] օրոք կառուցված ճարտարապետական աշխատանքների տարբերությունը նվազագույն է եղել և բաղկացած է եղել դիտավորյալ բարոկկո շքեղության մերժումից, ինչը քիչ ճարտարապետներ էին անում պալատներ նախագծելիս, ինչպես օրինակ՝ Ջոն Վանբրուն և Նիկոլաս Հոքսմուրը (երբեմն նրանց աշխատանքը նշելու համար օգտագործվել է «անգլիական բարոկկո» տերմինը):
 
Գեորգիական ճարտարապետության ձևավորման վրա կարող էր ազդել հոլանդական ճարտարապետության ազգային ոճը, որը Անգլիա է եկել [[Վիլհելմ III Օրանացի]] օրոք: 18-րդ դարի երկրորդ կեսը նշանավորվել է խոշոր քաղաքաշինական նախաձեռնություններով, որի ընթացքում ձևավորվել է Մեծ Բրիտանիայի հիմնական քաղաքների `[[Լոնդոն|Լոնդոնի]], [[Էդինբուրգ|Էդինբուրգի]], [[Դուբլին|Դուբլինի]] և [[Բաթ (Անգլիա)]] հանգստավայրի ժամանակակից տեսքը: Լոնդոնի գեորգիական թաղամասերը (օրինակ՝ Բլումսբերին) բնութագրվել են քառակուսի հրապարակներով՝ արիստոկրատ հողատերերի անունները կրող [[Հրապարակ|հրապարակներով]]: Գեորգիական ճարտարապետական ոճի գագաթը շոտլանդացի<nowiki/>[[Ռոբերտ Ադամ| Ռոբերտ Ադամի]]ի աշխատանքն է, որը լայն ճանաչում է գտել ամբողջ Եվրոպայում, հատկապես նուրբ է եղել դրա ներքին հարդարանքը:
 
Գեորգիական ճարտարապետությունը դարձել է գաղութային ոճի հիմքը անգլիական թագի արտասահմանյան տիրապետություններում և դրա հիման վրա Միացյալ Նահանգներում հետագայում ձևավորվել է այսպես կոչված [[Ֆեդերալիստական համաշխարհային միություն|ֆեդերալիստական]] ոճը: 19-րդ դարի սկզբին գեորգիական ճարտարապետության ոճը փոխարինվել է [[ռեգենիստական|ռեգենսիստական]] ոճով: