«Արցախ նահանգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 58.
7-րդ դարասկզբին Արցախը և ամբողջ արևելյան Անդրկովկասը ենթարկվում են խազարների ներխուժմանը։ 7-րդ դ. կեսից մինչև 9-րդ դարավերջը Արցախը գտնվում էր արաբական տիրապետության տակ։ Արցախի ու հարակից հայկական գավառների ապստամբությունները արաբների կողմից ճնշվում էին դաժանորեն, դրանց կազմակերպիչներից շատերը աքսորվեցին, սակայն, չնայած դրան, 9-րդ դարավերջում Արցախի իշխանական տան երկու ճյուղերը հզորացան և [[Բագրատունիներ|Բագրատունյաց]] թագավորությանը ենթակա լինելով՝ ստեղծեցին երկու փոքրիկ թագավորություն, մեկը՝ [[Դիզակ]]ում, մյուսը՝ [[Խաչենի իշխանություն|Խաչենում]]: Արցախի նախարարական տան եռանդուն գործունեությունն ու մշակութային բուռն վերելքն անընդմեջ շարունակվեց Խաչենում։ 12-րդ դարի երկրորդ կեսին այստեղ արդեն իշխում էին Առանշահիկ հարստության երեք ճյուղերը՝ Ներքին Խաչենի, Հաթերքի և [[Ծար]]ա կամ Վերին Խաչենի իշխանությունները։
 
Մոնղոլների տիրապետության նախօրեին Ներքին Խաչենի ու Վերին Խաչենի իշխանությունները խնամիությամբ կապված էին [[Զաքարյաններ|Զաքարյան]] զորապետների հետ և վայելում էին նրանց հովանավորությունն ու աջակցությունը։ Թաթար–մոնղոլների տիրապետության շրջանում Արցախ–Խաչենի բնակչության վրա ծանր հարկ դրվեց։ [[Լենկթեմուր]]ը [[1387]]–ին ասպատակեց նաև Խաչենը՝ կոտորելով իշխանական տների գրեթե բոլոր նշանավոր ներկայացուցիչներին։ 16-րդ դարավերջին և 17-րդի սկզբին այդ իշխանությունները մանրացել, վեր էին ածվել գավառական վարչական միավորումների, որոնք կոչվում էին մելիքություններ և իրենց մեջ պահում էին հայոց պետականության վերջին բեկորները։ Այս մանր պետական միավորումներն էին, որոնք գլխավորում էին հայ ժողովրդի ազատագրական պայքարը պարսկական ու թուրքական բռնապետությունների դեմ։

Արցախի հայկական մելիքություններըմելիքություններն գոյատևեցինէին․

1․ մինչև երկրամասի միացումը [[Ռուսաստան]]ին (Ռուսական կայսրությանը)Գյուլիստանի, որըուր տեղիիշխում ունեցավէին [[1813]]–ինՄելիք-Բեգլարյանները, [[Գյուլիստանիկենտրոնը՝ պայմանագիր|Գյուլիստանի պայմանագրով]]:բերդ։
 
2․ Ջրաբերդի, ուր իշխում էին Մելիք-Իսրայելյանները, կենտրոնը՝ Ջրաբերդ (Ջերմուկի) բերդ։
 
3․ Խաչենի, ուր իշխում էին Հասան-Ջալալյանները, կենտրոնը՝ Խաչենաբերդ (Խոխանաբերդ)։ Մելիքության տարածքում էր գտնվում նաև Գանձասարի կաթողիկոսության կենտրոն համանուն վանքը։
 
4․ Վարանդայի, ուր իշխում էին Մելիք-Շահնազարանները, կենտրոնը՝ Ավետարանոց բերդաքաղաք։
 
5․ Դիզակի, ուր իշխում էին Մելիք-Եգանյանները (Մելիք-Ավանյաններ) կենտրոնը՝ Տող բերդաքաղաք։
 
Արցախի հայկական մելիքությունները գոյատևեցին մինչև երկրամասի միացումը [[Ռուսաստան]]ին (Ռուսական կայսրությանը), որը տեղի ունեցավ [[1813]]–ին, [[Գյուլիստանի պայմանագիր|Գյուլիստանի պայմանագրով]]:
 
== Տես նաև ==