«Տնտեսական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 100.
Առաջին խնդրի լուծումը կապված է [[բարիք]]ների արտադրության կառուցվածքի ընտրության հետ։ Բարիքների արտադրությունը կախված է դրանց նկատմամբ ձևավորված [[պահանջարկ]]ից։ Պահանջարկն էլ կախված է հասանելիության զարգացման աստիճանից, ազգային առանձնահատկություններից, [[սովորույթ]]ներից, [[ավանդույթ]]ներից, բարքերից և այլն։ Օրինակ՝ զարգացած երկրներում [[Ծառայությունների ոլորտ|սպասարկման և ծառայությունների ոլորտ]]ի արդյունքների նկատմամբ պահանջարկը ավելի մեծ է, քան զարգացող երկրներում։ Զարգացած երկրների միջև նույնպես գոյություն ունեն էական տարբերություններ պահանջարկի կառուցվածքի պահանջարկի կառուցվածքի առումով, ինչը պայմանավորված է նրանց մշակութային տարբերություններով։ Ցանկացած տնտեսական համակարգ, ելնելով առկա պահանջարկի կառուցվածքից, արտադրում է անհրաժեշտ բարիքներ։
 
Երկրորդ խնդրի լուծումը կապված է բարիքների արտադրության համար անհրաժեշտ ռեսուրսային և տեխնոլոգիական ապահովվածություն։ապահովվածության հետ։ Մյուս կողմից խնդիրը պայմանավորված է սահմանափակ ռեսուրսների արդյունավետ օգտագործմամբ, որի առնչությամբ էական է ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը արտադրության մեջ։ Առկա պահանջարկի բավարարման առավելագույն մակարդակին հասնելու միջոցը ռեսուրսների կամ արտադրության գործոնների այնպիսի համակցության ձևավորումն է, որը կապահովի յուրաքանչյուր գործոնի համեմատաբար բարձր արտադրողականություն։
 
Երրորդ խնդրի լուծումը կապված է ստեղծված բարիքների տնօրինման հետ։ Լայն առումով՝ խնդիրը հասարակության տարբեր սոցիալական խմբերի, սեփականատերերի, անհատների, ընտանիքների միջև եկամուտների բաշխումն է։ Սա շոշափում է ոչ միայն զուտ տնտեսական, այլև սոցիալական հիմնահարցեր։ Տնտեսական արդյունավետության տեսանկյունից կարևոր է բաշխումը կատարել ըստ արտադրության յուրաքանչյուր գործոնի ([[աշխատանք]], [[կապիտալ]], [[բնական ռեսուրս]], [[ձեռնարկատիրություն]]) արտադրողականության։ Այդ սկզբունքի համաձայն՝ աշխատանքի մասնակցության չափով արտադրողը ստանում է [[աշխատավարձ]], կապիտալի սեփականատերը՝ [[տոկոս]], բնական ռեսուրսի սեփականատերը՝ [[ռենտա]], իսկ ձեռնարկատերը՝ [[շահույթ]]։ Սակայն, եկամուտների բաշխման այս ձևը որոշակի անարդարության տարրեր է պարունակում, որոնք փորձում են մեղմել պետության [[Սոցիալական քաղաքականություն|սոցիալական քաղաքականության]] միջոցով։ Ըստ այդմ՝ [[Անաշխատունակություն|անաշխատունակ]]ները, [[գործազուրկ |գործազուրկ]]ները, բազմանդամ ընտանիքները, թոշակառուները, սովորողները և այլ սոցիալական խավեր ստանում են նպաստներ։ Այսինքն, տեղի է ունենում եկամուտների վարաբաշխում։