«Մոնթե Մելքոնյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Կրթություն: Կրկնում է
Տող 26.
[[1980]] թվականից անդամագրվելով [[Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ]]ին՝ կարճ ժամանակում դարձել է նրա ղեկավարներից մեկը։ [[1981]] թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի [[Վան ռազմագործողություն]]ը: 1981 թվականի նոյեմբերի 11-ին [[Ֆրանսիա]]յի [[Օռլի օդանավակայան]]ում Մոնթեն ձերբակալվեց կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով։ Նա սկզբում դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից։ Դատարանում Մոնթեն հայտարարեց՝ «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն...»։ 1985 թվականին նա նորից կեղծ անձնագրով ժամանեց Ֆրանսիա և մի քանի ամիս անց նորից ձերբակալվեց «ահաբեկչություն» կազմակերպելու մեղադրանքով։ Մոնթեն բանտից դուրս եկավ 1989 թվականի հունվարի 16-ին։
 
Հոդվածներով հանդես է եկել [[Փարիզ]]ի «Հայ Պայքար» և [[Լոնդոն]]ի «Կայծեր» թերթերում, [[Սարդարապատ (ամսաթերթ)|«Սարդարապատ» ամսագրում]] ամսագրում, նաև անգլերեն մի շարք գրքերում՝ Հայոց ազգային հարցերի արդարացի պահանջի և իրավունքի մասին, որոնք լույս են տեսել Լոնդոնում։
 
=== Արցախյան ազատամարտ ===