«Քառանիստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 12.
<center>4 + 4 - 6 = 2</center>
<center>2 = 2</center>
 
== Քառանիստի տեսակներ ==
 
=== Հավասարանիստ քառանիստ ===
[[Պատկեր:Medial Triangle.svg|thumb|right|Հավասարանիստ քառանիստի փռվածք]]
Բոլոր նիստերը իրենցից ներկայացնում են իրար հավասար եռանկյուններ: Հավասարանիստ քառանիստի փռվածքը հանդիսանում է եռանկյուն՝ [[Միջին գիծ|միջին գծերով]] բաժանված չորս հավասար [[եռանկյուն]]<nowiki/>ների: Հավասարանիստ քառանիստի նիստերի բարձրությունների հիմքերը, բարձրությունների միջնակետերը և բարձրությունների հատման կետերը ընկած են մեկ գնդային մակերևույթի վրա (12 կետերի գնդային մակերևույթ) ([[Եռանկյուն|Եռանկյան]] համար [[Ինը կետերի շրջանագիծ|Էյլերի շրջանագծի]] անալոգը):
 
Հավասարանիստ քառանիստի հատկություններ.
* Նրա բոլոր նիստերը հավասար են (կոնգրուէնտ են):
* Խաչվող կեղերը զույգ առ զույգ հավասար են:
* Եռանիստ անկյունները հավասար են:
* Հակադիր անկյունները հավասար են:
* Մեկ կողի վրա հենված երկու հարթ անկյունները հավասար են:
* Յուրաքանչյուր գագաթի հարթ անկյունների գումարը հավասար է 180°:
* Քառանիստի փռվածքը եռանկյուն է կամ [[զուգահեռագիծ]]:
* Արտագծած զուգահեռագիծը ուղղանկյուն է:
* Քառանիստն ունի համաչափության երեք առանցք:
* Խաչվող կողերի ընհանուր ուղղահայացները զույգ առ զույգ ուղղահայաց են:
* Միջին գծերը զույգ առ զույգ ուղղահայաց են:
* Նիստերի պարագծերը հավասար են:
* Նիստերի մակերեսները հավասար են:
* Քառանիստի բարձրությունները հավասար են:
* Հանդիպակած նիստերի ծանրության կենտրոնները գագաթներին միացնող հատվածներն իրար հավասար են:
* Նիստերին արտագծած շրջանագծերի շառավղերը հավասար են:
* Քառանիստի ծանրության կենտրոնը համընկնում է արտագծած գնդային մակերևույթի կենտրոնի հետ:
* Քառանիստի ծանրության կենտրոնը համընկնում է ներգծած գնդային մակերևույթի կենտրոնի հետ:
* Ներգծած և արտագծած գնդային մակերևույթների կենտրոնները համընկնում են:
* [[Ներգծած գնդային մակերևույթ]]<nowiki/>ը նիստերին շոշափում է նիստերին արտագծած շրջանագծերի կենտրոններում:
*Ներքին միավոր նորմալների գումարը (նիստերին ուղղահայաց միավոր վեկտորները) հավասար է զրոյի:
* Բոլոր երկնիստ անկյունների գումարը հավասար է զրոյի:
 
==Քառանիստի ծավալ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քառանիստ» էջից