«Խաչակրաց առաջին արշավանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
+ 4 կատեգորիաներ ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 3.
'''Խաչակրաց առաջին արշավանք''' (1096-1099), [[Սուրբ Երկիր]]ն ազատագրելու նպատակով [[Հռոմի Պապ]]ի կողմից կանչված մի շարք արշավանքներից առաջինը։ Այս ունեցավ ահռելի հաջողություն, քանի որ արշավանքի նպատակ հանդիսացող [[Երուսաղեմ]] քաղաքը գրավեց 1099 թվականին։
 
1095 թվականի մարտին տեղի ունեցած ժողովում քննարկվեց բյուզանդական կայսրի օգնության խնդրանքներն ընդդեմ սելջուկ-թուրքերի։ Նույն տարում՝ հարավային Ֆրանսիայի [[Կլերմոնտ]] քաղաքում [[Ուրբանոս ԲII]] պապը կոչ արեց բոլոր քրիստոնյաներին արշավել և ազատագրել Սուրբ Երկիրը։ Ահա հատված նրա ճառից.
 
{{քաղվածք|Երկիրը, որտեղ բնակվում եք դուք, բոլոր կողմերից սեղմված է ծովով ու լեռնաշղթաներով, և դրա համար էլ այժմ նեղ է դարձել ձեր բազմամարդության պատճառով, հարստություններով այն առատ չէ և հազիվ է հաց հասցնում իր մշակողներին։ Դրանից էլ տեղի է ունենում այն, որ դուք կրծում ու խժռում եք միմյանց, պատերազմներ մղում ու մահացու վերքեր հասցնում։ իսկ այժմ կարող է դադար առնել ձեր ատելությունը, կհանդարտվեն կռիվները, և կնիրհի երկպառակությունը։ Ճամփա ընկեք դեպի Սուրբ Գերեզմանը, խլեք այդ երկիրը անհավատներից և ձերը դարձրեք։ Այդ հողում մեղր ու կարագ է հոսում։ Երուսաղեմը երկրիս ամենաբարեբեր մարգարիտն է։|}}