«Էդուարդ II»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 113.
 
Էդուարդը կարողացավ պահպանել իր նախկին խորհրդականներից մի քանիսին, չնայած բարոնները փորձում էին նրանց հեռացնել և Կլարեի կալվածքները բաժանեց իր երկու մտերիմների Հյու Օդլիի և [[Ռոջեր Դամորի]]ի միջև՝ դարձնելով նրանց անասելի հարուստ<ref>{{harvnb|Tebbit|2005|p=205}}; {{harvnb|Haines|2003|pp=104–105}}</ref>։ Միջնորդներից շատերը, որոնք կարողացել էին փոխզիջումների հասնել 1318 թվականին, այժմ դուրս եկան Էդուարդի դեմ՝ բռնությունը ավելի հավանական դարձնելով<ref>{{harvnb|Phillips|2011|p=336}}</ref>։
 
==Կառավարման վերջին շրջան (1321–1326)==
 
===Դեսպենսերի պատերազմ===
Երկար սպասվեծ [[Դեսպենսերի պատերազմ|քաղաքացիական պատերազմ]] վերջապես բռնկվեց Անգլիայում 1321 թվականին<ref>{{harvnb|Phillips|2011|pp=372–378}}</ref>, երբ սրվեցին շատ բարոնների և թագավորական մտերիմների, Դեսպենսերի ընտանիքի միջև հարաբերությունները<ref>{{harvnb|Haines|2003|pp=121–123}}</ref>։ [[Հյու Դեսպենսեր ավագ]]ը ծառայել է Էդուարդին և նրա հորը, մինչդեռ Հյու Դեսպենսեր կրտսերը ամուսնացել էր հարուստ Կլարե ընտանիքի ներկայացուցչի հետ, դարել թագավորի ճամբարական և ստացել Գլամորգանը Ուելսում 1317 թվականին<ref>{{harvnb|Phillips|2011|pp=364–365}}</ref>։ Դեսպենսեր կրտսերն ընդարձակել էր իր տարածքները Ուելսում մյուս լորդերի հաշվին<ref>{{harvnb|Phillips|2011|pp=365–366}}</ref>։ Լանկեստերները Դեսպենսերների վաղեմի թշնամիներն էին, թշնամանք կար նաև Դեսպենսերի հարևաններ Հերֆորդի կոմսի, Մորտիմոր ընտանիքի և վերջերս հարստացած Հյու Օդլիի և Ռոջեր Դամորիի նկատմամբ<ref>{{harvnb|Phillips|2011|pp=364, 366–367}}</ref>։
 
== Ծանոթագրություններ ==