«Գրոզնի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.7
Տող 71.
Գրոզնիում հայերը բնակություն են հաստատել 19-րդ դարի 1-ին կեսին: Նրանք կենտրոնացել են քաղաքի կենտրոնում գտնվող մի մեծ թաղամասում, զբաղվել առևտրով: 1872-ին գործել է Ս. Առաքելոց հայկական եկեղեցին (քանդվել է 1932-33-ին՝ խորհրդային իշխանությունների կարգադրությամբ): 20-րդ դարի սկզբին բացվել է հայկական ծխական դպրոց: 1911-ին ստեղծվել է թատերախումբ:
 
Հայերի թիվն աճել է Գրոզնիում արդյունաբերության բուռն զարգացման հետևանքով: Նրանք այստեղ են տեղափոխվել ինչպես [[Հյուսիսային Կովկաս]]ից, այնպես էլ [[ԱնդրկովկասՀարավային Կովկաս]]ից:ից։ Մասնակցել են քաղաքի սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր ոլորտներին: Հայտնի էին խոշոր հայ վաճառականների առևտրական տները՝ «Ա. Ի. Ռոստեանով», «Գ. Ա. Սաֆարյանց և ընկ.», «Ն. Բաղրամով, Տերտերյանց և ընկ.» և ուրիշներ:
 
1893-ին հայազգի Ի. Հախվերդովը Գրոզնիում բացել է առաջին նավթահորը, նա էլ հիմնել է [[կերոսին]]ի գործարանը, որը հետագայում վերափոխվել է նավթավերամշակման ձեռնարկության: Գրոզնիում ստեղծվել են Բաքվի հայ նավթարդյունաբերողներ Լիանոզովների, Մայիլովների, Ծատուրովների ընկերությունների մասնաճյուղերը: Հայերը չուգունաձուլական գործարանների ու արհեստանոցների տերեր էին: Ֆանիևների, Մանթաշևների, Լիսիցյանների ձեռնարկությունները քաղաքի արդյունաբերության կորիզն էին: Անդրկովկասից մեծ թվով հողազուրկ հայ գյուղացիներ գալիս էին Գրոզնի և աշխատանքի ընդունվում քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններում: 1913-ին Գրոզնիում բնակվել է 1400 հայ: Նրանք նկատելի դեր են խաղացել քաղաքի հասարակական կյանքում: 1910-ական թթ. քաղաքային դումայի նախագահն էր Գ. Ա. Երզնկյանը: 1920-ին Գրոզնիում ապրել է 5 հազարից ավելի հայ:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գրոզնի» էջից