«Հայ ժողովրդի էթնոգենեզ»–ի խմբագրումների տարբերություն

չ
5.77.170.233 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Voskanyan մասնակցի վերջին տարբերակին։
չ (5.77.170.233 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Voskanyan մասնակցի վերջին տարբերակին։)
Պիտակ: Հետշրջում
 
Ներկայումս ժողովրդի էթնոգենեզը ուսումնասիրելու համար օգտագործում են [[գենետիկա]]ն, [[լեզվաբանություն]]ը և [[հնէաբանություն]]ը։
 
Հայ ժողովրդի ձևավորման հիմնական միջուկը կազմում են այսպես կոչված <ՈՒրարտական> կամ Հալդյան (Հայկյան) ցեղերը, որոնց հետ միասին մեծ ներդրում ունեն նաև նախասկյութական Սպարդաներ կոչվող ցեղերը (Սիսակյան կամ Սյունիների նախարարական տունը), որոնք ըստ Հերոդոտսի (մ.թ.ա. 5-րդ դար) և Դիոդոր Սիցիլիացու (մ.թ.ա. 90-ից 30-ական թթ) Արաքս գետի շրջակայքից գաղտել են հյուսիս՝ Այսրկովկասյան տարածքներ։ Ըստ Մովսես Խորենացու վկայության. Հալդյան /Հայկյան/ ցեղերը, բացի ազգն Հայոց ինքնանվանման (իրենց նախասկիզբ և գլխավոր աստվածություն համարվող Հայկ /Հալդի/ նահապետի անունից), այլազգիների կողմից՝ Հայոց արքա Արամի /Արամե ՈՒրարտացի/ սերունդներին կոչել են նաև ազգն Արամյան։
 
Ելնելով Հայ ժողովրդի էթնոգենեզին մասնակցած հիմնական բաղադրամասը կազմող ցեղախմբերի ծագումնաբանությունից, պատմական աղբյուրներում Հայերին երբեմն ներկայացնում են՝ ազգն Թորգոմյան (Հուրի-միտանական և Հուրի-ուրարտական ցեղախմբերի), ինչպես նաև՝ ազգն Ասքանազյան (նախասկյութական՝ սայսպերներ, բասիաններ, սպարդաներ և առավեղյան ալաններ ցեղախմբերի) <Բիբլիական> անվանումներով:
 
Մուշքերը (Մոկաց նախարարական տունը) Հայ ժողովրդի ձևավորման մեջ այնքանով իրեն ներդրումն ունի, ինչքանով ցանկացած Հայկական լեռնաշխարհի ցեղախմբերը. իչպիսիք են՝ Կուտիները (Կադմյանների նախարարական տունը), Սայսպերները (Ասպետունիք նախարարական տունը), Դիաուխիները (Դիմաքսյան նախարարական տունը), Մարդերը (Մարդպետունի նախարարական տունը), Մատիենները (Ամատունիք նախարարական տունը), Խուռիները (Խորխոռունիք նախարարական տունը) և այլն, իսկ ինչ վերաբերվում է Փռուգիացիներին, ապա նրանք պատմության ասպարեզ են եկել Տրոյական պատերազմի ժամանակ (այսինքն մ.թ.ա. 13-ից 12-րդ դարերում) և հիշատակվում են Տրոյայի դաշնակից Փոքր Ասիական ցեղերի կազմում, հետևաբար ոչ թե Հայկական էթնոսին պետք է ծագեցնել Փռուգիացիներից, այլ հակառակը՝ նրանց ձևավորման գործընթացը Հայկական լեռնաշխարհից։ 
 
Արամեացիներ (ՈՒրումեացիներ) կոչվող ցեղերը սեմական լեզվաընտանիքին պատկանող քոչվոր անասնապահ ցեղեր են, որոնք դուրս գալով իրենց բնօրրանից՝ Արաբական թերակղզուց, աստիճանաբար (հատկապես մ.թ.ա. 12-ից 11-րդ դարերում) ողողեցին Բաբելոնը, Միջագետքը, Հրեաստանը, Ասորիքը և Փյունիկիան։ Նրանք Աքքադական արձանագրություններում հիշատակվում են <<արամե կամ ուրմե>> (քոչվոր) ընդհանուր անունով և մ.թ.ա. 1-ին հազարամյակին առանձնապես արամեացվեցին Ասորիքն ու Հյուսիսային Միջագետքը (նախկին Միտանի պետության տարածքները, որտեղ բնակվում էին Խուռիներ կամ Սուբարիներ կոչվող Հալդյան /Հայկյան/ ցեղերին ազգակից հուրի-հայկական ցեղախմբեր), հետագայում՝ մ.թ.ա. 11-ից 8-րդ դարերում այդ երկրամասերը նրանց անունով կոչվում էր Արամ կամ ընդհանրական՝ Արմի-Շուպրիա /արամեացիների և սուբարիների միասնական անվանաձև/։ Այսինքն՝ Արամեացիների անվանումն ու ազգային պատկանելությունն ընդհանրական ոչ մի կապ չունի հայ ժողովրդի էթնոսի /բացառությամբ Սուբարիների/ ծագման ու Արմեն կամ Արմյան անվանման հետ և լոք անվանական նմանության շահարկում է:
 
=== Պատմական աղբյուրներ ===
Ահա բառերի ծագման օրինակներ.
* «Հայաստան» կամ «Հայք» և «Հայ» բառերն առաջացել են հայ ժողովրդի նախահայր «Հայկի» անունից;
* Հայերի [[վրացերեն]] անվանումը՝ {{lang-ka|სომხეთი (սոմխեթի)}} առաջացել է [[Եփրատ]]ի հյուսիսային հատվածի [[խեթերեն]] և աքքադերեն անվանումներից;{{փաստ}}
* Վրացիների կողմից հայերին տրվող սոմեխի անվանումը բառացի նշանակում է Սամցխե /հայերեն՝ Գոդերձական/ երկրից այն կողմ ապրող բնակիչներ, ինչպես նաև՝ Հարավային երկրի /სამხრეთი - samxreti/ բնակիչներ:{{փաստ}}
 
=== «Հայասյան» հիպոթեզների ներկա կարգավիճակը ===
* Շնիրելման Վ.Ա. Հիշատակի մարտիկներ։ Առասպելներ. քաղաքականությունը Անդրկովկասում / Ալաեվ Լ.Բ. - Մ.։ Ակադեմիական հրատարակություն, 2003. - 592 էջ - 2000 օրինակ - ISBN 5-94628-118-6
* [http://www.digilib.am/digilib/?menu=10&wrk=1575&captn=18242&wrpg=0&aupg=0 Յակոբեան Ալեքսան, Հայ էթնոսի կազմաւորման ժամանակը եւ պատմա-մշակութային առանձնայատկութիւնները։]
* Ա.Ե. Մխիթարյան <<Հաբեթի սերունդները>> Եր.-2002թ
 
{{ՀՍՀ}}