«Մասնակից:AshYegh/ԱվազարկղԱլֆրեդ Ռոզենբերգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 1.
'''Ալֆրեդ Ռոզենբերգ''' Ալֆրեդ Էռնստ Ռոզենբերգ ([[1893]] [[հունվարի 12]]` [[Հին տոմար]]ով [[1892]] [[դեկտեմբերի 31]]]-[[1946]] [[հոկտեմբերի 16]]), մերձբալթյան գերմանացի, [[նացիստ]]ական տեսաբան և գաղափարախոս: [[Նացիստական կառավարություն]]ում տարբեր կարևոր պաշտոններ զբաղեցրած Ռոզենբերգն [[Ադոլֆ Հիտլեր]]ին առաջին անգամ ներկայացվել է [[Դիտրիխ Էքարտ]]ի կողմից: Ռոզենբերգը ղեկավարել է [[Գերմանական նացիոնալ-սոցիալիստական բանվորական կուսակցության|Գերմանական նացիոնալ-սոցիալիստական բանվորական կուսակցություն]] արտաքին գործերի գրասենյակը [[Գերմանիա]]յում նացիստական իշխանության ողջ ընթացքում ([[1933]]-[[1945]]): 1934-1945 թվականներին ղեկավարել է մշակութային քաղաքականությունը և հսկողության պաշտոնական նացիստական մարմին [[Էյ էմ թի Ռոզենբերգ]] [[Ռոզենբերգի բյուրո]]:
 
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ Ռոզենբերգը ղեկավարել է [[Արևելյան գրավյալ տարածքների ռեյխնախարարություն]]ը (1941–1945): [[1946]] թվականին, պատերազմից հետո [[Նյուրնբերգյան դատավարություն]]ում դատապարտվել է խաղաղության դեմ ուղղված հանցագործությունների, նվաճողական պատերազմներ պլանավորելու, նախաձեռնելու և իրականացնելու, ռազմական և [[մարդկության դեմ ուղղված հանցագործություններ]]ի համար: Նա դատապարտվել է մահվան և մահապատժի ենթարկվել 1946 թվականի հոկտեմբերի 16-ին: Հեղինակել է նացիզմի գաղափարախոսության կարևորագույն աշխատությունը՝ «[[Քսաներորդ դարի առասպելը]]» ([[1930]]), համարվում է [[նացիստական գաղափարական հիմնական դավանանքներ]]ի, այդ թվում՝ ռասայական տեսության, հրեաների հալածանքների, [[Լիբենցղամ]]ի, [[Վերսալի պայմանագիր]]ը չեղարկելու և «այլասերված» համարվող ժամանակակից արվեստին ընդդիմանալու հիմնական հեղինակներից մեկը: Նա հայտնի է քրիստոնեության հանդեպ մերժողականությամբ և ատելությամբ[2][3], որ կարևոր դեր է խաղացել [[Գերմանական ազգայնական դրական քրիստոնեություն]] կոչվածի զարգացման մեջ[4]:
Տող 6.
 
=== Ընտանիք ===
Նրա հայրական պապ [[Մարտին Ռոզենբերգ]]ը, վարպետ կոշկակար էր և իր [[գիլդիա]]յի ավագը: [[1820]] թվականին [[ՌիգայՌիգա]]ումյում ծնված, հավանաբար, մասամբ լատվիական ծագմամբ, տեղափոխվել էր [[Ռեվել]] [[1850]]-ականներին, որտեղ հանդիպել էր [[Ջուլիա Էլիզաբեթ Շտրամ]]ին, ծնված [[1835]] թվականին [[Յորդեն]]ում ([[Էստոնիա]])[5][6]: Մի քանի մահ է տեղի ունեցել Ռոզենբերգի ընտանիքում, երբ նա դեռ փոքր էր: [[1856]] թվականին նրանք ամուսնացել էին Ռեվելի Ս. Նիկոլայ գերմանական ծխական եկեղեցում: Ռոզենբերգի ընտանիքում մի քանի մահեր էին տեղի ունեցել, երբ նա փոքրահասակ էր: Մայրը մահացել էր 24 տարեկանում, նրա ծնվելուց ընդամենը երկու ամիս անց՝ [[1893]] թվականին, հայրական պապը մահացել էր [[1896]] թվականին, իսկ հայրը մահացել էր 42 տարեկանում, [[1904]] թվականին երկարատև հիվանդությունից հետո[7][6]:
 
Ըստ երևույթին [[Պրուսիա]]յի ([[Գերմանիա]]) [[Տիլզիտ]] քաղաքում բնակվող [[հունգարացի]] [[հրեա]] լրագրող [[Ֆրանց Զելլ]]ը [[Լատվիա]]յի և Էստոնիայի արխիվներում մեկ տարի ուսումնասիրել է, նախքան [[1936]] թվականին բաց նամակի հրատարակումը, պատճենները՝ [[Հերման Գյորինգ]]ին, [[Յոզեֆ Գեբելս]]ին, արտգործնախարար [[Կոնստանտին ֆոն Նեյրաթ]]ին և այլոց, Ռոզենբերգին մեղադրելով երակներում ոչ մի կաթիլ գերմանական արյուն չունենալու մեջ: Զելլը գրում էր. որ Ռոզենբերգի նախնիների թվում եղել են միայն «[[լատիշ]]ներ, հրեաներ, [[մոնղոլ]]ներ և ֆրանսիացիներ»[8]: Իր բաց նամակի հետևանքով Զելլը լիտվական պատասխանատուների կողմից ենթարկվել էր [[դեպորտացիա]]յի [[1936]] թվականի [[սեպտեմբերի 15]]-ին: Նրա պնդումները կրկնվել էին [[1937]] թվականի սեպտեմբերի 15-ին [[Վատիկան]]ի [[Լոսերվատորե Ռոմանո]] թերթում[10]: Ալֆրեդ Ռոզենբերգը իսկապես մերձբալթյան գերմանացի, ֆրանսիացի էր, հավանաբար նաև էստոնական և լատվիական ծագում ուներ, սակայն մինչ օրս նրա հրեական ոչ մի ծագում չի հայտնաբերվել[5][6]:
 
=== Կրթություն և վաղ կարիերա ===
Երիտասարդ Ռոզենբերգն ավարտել է Պետրի ռեալական դպրոցը (ներկայումս ՝ներկայումս՝ [[Տալլինա Ռեալկուլ]]) և շարունակել է ճարտարապետություն ուսանել [[Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտումինստիտուտ]]ում և ճարտարագիտություն ՝ճարտարագիտություն՝ [[Մոսկվայի Բարձրագույն տեխնիկական դպրոցումդպրոց]]ում[11][12]՝ ավարտելով ասպիրանտուրան [[1917]] թվականին:
 
Ռեվելում տանը գտնվելու ընթացքում նա հաճախել է հայտնի նկարիչ [[Անտս Լայկմաա]]յի գեղարվեստական արվեստանոցը և չնայած խոստացել էր, բայց առկա չեն նրա երբևէ ցուցադրված լինելու գրանցումներ:
 
[[1918]] թվականին գերմանական օկուպացիայի ընթացքում Ռոզենբերգը ուսուցչությամբ էր զբաղված [[Գուստավ Ադոլֆ]]ի գիմնազիայում: Նա հրեական մարքսիզմի վերաբերյալ իր առաջին ելույթն ունեցել է նոյեմբերի 30-ին, [[Սևագլուխներ]]ի տանը, [[Էստոնիայի անկախության պատերազմ]]ի բռնկումից հետո[13]:
 
Նահանջող կայսերական բանակի հետ նա արտագաղթել է Գերմանիա, իր և իր գաղափարների դաստիարակ հիշեցնող [[Մաքս Շյուբներ-Ռիխտեր]]ի հետ միասին: Ժամանելով [[Մյունխեն]] ՝ նա իր ներդրումն է ունեցել Դիտրիխ Էքարտի՝ «[[Ֆոլկիշեր Բեոբախտեր]]ի» (Էթնիկ-ազգայնական դիտորդ) հրատարակությունում: Այդ պահին նա միաժամանակ [[հակասեմիտ]] էր, գտնվելով [[Հյուսթըն Ստյուարտ Չեմբերլեն]]ի ռասայական տեսության կարևոր «[[Տասնիններորդ դարի հիմունքները]]» նացիստական անդրանիկ գրքերից մեկի ազդեցության ներքո և [[հակաբոլշևիկ]] էր[14]:
 
Ռոզենբերգը Գերմանիայի բանվորական կուսակցությանը, որ հետագայում վերանվանվել է [[Գերմանական նացիոնալ-սոցիալիստական բանվորական կուսակցություն]], ավելի հայտնի որպես [[նացիստական կուսակցություն]], [[1919]] թվականի հունվարին ամենավաղ անդամագրվողներից մեկն էր՝ Ադոլֆ Հիտլերի սեպտեմբերյան անդամակցությունից ութ ամիս առաջ: Ըստ որոշ պատմաբանների, Ռոզենբերգը Էքարտի հետ միասին եղել է [[Թիլի]] ընկերության անդամ [15], չնայած [[Նիկոլաս Գուդրիկ-Քլարկ]]ը պնդում է, որ նրանք պարզապես հյուրեր են եղել[16][17]: Այն բանից հետո, երբ [[1920]] թվականի դեկտեմբերին Ֆոլկիշեր Բեոբախտերը դարձել է նացիստական կուսակցության թերթ, Ռոզենբերգը դարձել է դրա խմբագիրը [[1923]] թվականին[18]: Ռոզենբերգը [[Աուֆբաու Ֆըայնիգում]]ի, Ռուսաստանի [[սպիտակ էմիգացիայէմիգացիա]]ի յի կոնսպիրատիվ կազմակերպության՝ Վերակառուցման կազմակերպության առաջատար անդամներից էր, որը վճռական ազդեցություն է ունեցել վաղ նացիստական քաղաքականության վրա[19]:
 
== Նացիստական կուսակցություն ==
1923 թվականին գարջրային անհաջող խռովությունից հետո դավաճանության համար բանտարկված Հիտլերը Ռոզենբերգին նշանակել էր նացիստական շարժման առաջնորդ, պաշտոն, որը նա զբաղեցրել է մինչ Հիտլերի ազատվելը: Հետագա տարիներին Հիտլերը ոչ հրապարակայնորեն նկատել է, որ Ռոզենբերգի ընտրությունը, որն իր կարծիքով թույլ էր և ծույլ, եղել է ռազմավարական. Հիտլերը չէր ցանկացել, որ նացիստների ժամանակավոր առաջնորդը դառնար շատ սիրված կամ իշխանության քաղց ունենար, քանի որ այդ երկու հատկություններից որևէ մեկն ունեցող անձը կարող էր և չցանկանալ Հիտլերի ազատվելուց հետո զիջել կուսակցության ղեկավարությունը: Այնուամենայնիվ, նշանակման պահին Հիտլերը հիմք չի ունեցել հավատալու, որ իրեն շուտով ազատ են արձակելու, Ռոզենբերգը թույլ չէր թվացել, ուստի Հիտլերի այդ պատմությանն անդրադարձը գուցե հանդիսացել է Ռոզենբերգի կատարած աշխատանքից դժգոհության արտահայտություն[20]:
 
[[1929]] թվականին Ռոզենբերգը հիմնել է «[[Գերմանական մշակույթի մարտնչող լիգա]]»-ն: Ավելի ուշ նա ստեղծել է «[[Հրեական հարցի ուսումնասիրության ինստիտուտ]]»-ը, Գերմանիայի նացիստական կուսակցության նախագծած [[Առաջադեմ դպրոց]]ի առաջին մասնաճյուղը[21][22], որը նվիրված էր գերմանական մշակույթի մեջ հրեական ազդեցության բացահայտմանը, դրա վրա գրոհելուն և հուդայականության պատմությունն արմատական ազգայնական տեսանկյունից գրանցելուն: [[1930]] թվականին նա դարձել է Ռայխստագի պատգամավոր և հրատարակել իր «Քսաներորդ դարի առասպելը» գիրքը ռասայական տեսության վերաբերյալ, որը վերաբերում էր նացիստական գաղափարախոսության այնպիսի հիմնախնդիրներին, ինչպիսին «հրեական հարց»-ն էր: Ռոզենբերգն իր գիրքը ծրագրել էր իբրև Հյուսթըն Ստյուարտ Չեմբերլենի վերոհիշյալ գրքի շարունակություն: Չնայած մինչ [[1945]]-ը ավելի քան մեկ միլիոն օրինակ վաճառքին, նրա ազդեցությունը նացիզմի մեջ կասկածելի է մնում: Հաճախ է ասվել, որ դա մի գիրք էր, որը պաշտոնական պաշտամունքի էր արժանացել նացիզմի ներսում, բայց քչերից մեկն էր առաջին գլխից այնկողմ կարդացել կամ նույնիսկ հասկանալի համարել[23]: Հիտլերն այն անվանել էր «նյութ, որ ոչ ոք չի կարող հասկանալ»[24], հավանություն չտալով դրա կեղծ-կրոնական երանգին[14]:
 
Հիտլերն իր առաջին ելույթներում կենտրոնանում էր [[Ֆրանսիա]]յից և [[Անգլիա]]յից վրեժ լուծելու վրա[25]. Ռոզենբերգն օգնել է նրան համոզելով, որ համայնավարությունն է լուրջ սպառնալիք Գերմանիայի համար: 1920-ականների սկզբին «Հրեական բոլշևիզմը» գաղափարական թիրախ էր դարձել նացիզմի համար[14]: [[1932]] թվականին [[Հռոմ]]ում նոյեմբերին Ռոզենբերգը մասնակցել է [[Եվրոպա]]յի վերաբերյալ [[Վոլտա]]յի խորհրդաժողովին: Բրիտանացի պատմաբան սըր [[Չարլզ Պետրի]]ն այնտեղ հանդիպել է նրան և մեծ նողկանքով է ընդունել նրան: Պետրին կաթոլիկ էր և կտրականապես դեմ Ռոզենբերգի հակահրեական և հակակաթոլիկ տրամադրություններին[26]: Հաջորդ տարի Հիտլերը [[կանցլեր]] է դարձել, Ռոզենբերգը ապրիլին նշանակվել է նացիստական կուսակցության արտաքին քաղաքական գրասենյակի ղեկավար, իսկ [[1933]] թվականի [[հունիսի 2]]-ին նա [[ռայխսլայթեր]] է անվանակոչվել, որը նացիստական կուսակցության երկրորդ բարձրագույն քաղաքական կոչումն էր[27]: 1933 թվականի մեկ այլ իրադարձություն էր Ռոզենբերգի այցը [[Բրիտանիա]], որի նպատակն էր ստեղծել տպավորություն, որ նացիստները սպառնալիք չեն հանդիսանալու և խրախուսվելու են կապերը նոր ռեժիմի և Բրիտանական կայսրության միջև: Դա ուշագրավ ձախողում էր: Երբ Ռոզենբերգը [[սվաստիկա]] կրող ծաղկեպսակ է դրել [[Սենաթոֆ]]ի մոտ, լեյբորիստական կուսակցության թեկնածուն այն կտրատել, այնուհետև նետել է [[Թեմզա]]ն, տուգանվել 40 [[շիլլինգ]]ով [[Բոու Ստրիթ]]ի մագիստրատուրայի դատարանի վճռով դիտավորյալ վնաս պատճառելու համար[28][29]: [[1934]] թվականի հունվարին Հիտլերը Ռոզենբերգին շնորհել է պատասխանատվություն կուսակցության և հարակից բոլոր կազմակերպությունների հոգևոր և փիլիսոփայական կրթության համար [անհրաժեշտ է մեջբերում]
 
== Ռասայական տեսություններ ==
Հանդիսանալով նացիստական կուսակցության գլխավոր ռասայական տեսաբան, Ռոզենբերգը վերահսկում էր Հիտլերի ռասայական և էթնիկ քաղաքականությունն արդարացնող մարդկային [[ռասայական «սանդուղք]]ի» կառուցումը: Ռոզենբերգը կառուցն ստեղծել է [[Արթուր դե Գոբինո]]յի, [[Հյուսթըն Ստյուարտ Չեմբերլեն]]ի, [[Մեդիսոն Գրանտ]]ի և [[Քլանսման Լոթրոպ Սթոդարդ]]ի ստեղծագործությունների, ինչպես նաև Հիտլերի հավատալիքների վրա: Ռոզենբերգը սևամորթներին և հրեաներին տեղադրել է սանդուղքի ամենաստորին մասում, մինչդեռ բարձրակետում կանգրեցրել է «արիական» ռասսային: Ռոզենբերգը շեշտում էր հյուսիսային ռասայական տեսությունը, որը հյուսիսային ռասան համարում էր «տիրապետող ցեղ», [նշում 1] [30] է բոլոր մյուսներին գերազանցող, ներառյալ մյուս արիներին (հնդեվրոպացիներին): Ռոզենբերգը կրել է նաև կաթոլիկ հակահեղափոխական ավանդույթի կողմից նախապատվություն ստացած հուդայա-մասոնական դավադրության տեսության ազդեցությունը, ինչն օրինակ դրսևորվել էր Ռոջեր Գուժենո դե Մուսոյի «Հրեան, հուդայականությունը և քրիստոնյա ժողովուրդների հուդայացումը» (1869) գրքում, որը նա թարգմանել է գերմաներեն վերնագրելով՝ «Հավերժական հրեան»[31]:
 
Ռոզենբերգը [[ունթեմենշ]] (գերմաներեն՝ ենթամարդկային) ռասայական տերմինը վերցրել է Սթոդարդի 1922 թվականի «[[Ապստամբություն քաղաքակրթության դեմ. Ստորադասի սպառնալիքը]]» գրքի վերնագրից, որը նացիստները որդեգրել էին այդ գրքի գերմաներեն «Մշակութային տապալում. Ենթամարդկային սպառնալիք» տարբերակից[32]:Ռոզենբերգը տարիների ընթացքում վերափոխել է նացիստական ռասայական քաղաքականությունը, բայց այն միշտ պարունակել է [[արիական գերակայություն]], ծայրահեղ [[գերմանական ազգայնականություն]] և կատաղի [[հակահրեականություն]]: Ռոզենբերգը նաև բացահայտորեն հակադրվել է համասեռամոլությանը, մասնավորապես իր «Դե զոմբֆ» («Ճահիճ», 1927) պարսավագրում: Նա դիտում էր [[համասեռամոլություն]]ը որպես հյուսիսային ռասայի ընդլայնման խոչընդոտ:
 
Ռոզենբերգի վերաբերմունքը սլավոնական ժողովուրդների նկատմամբ նկատմամբ ճկուն էր և կախված ներգրավված ազգությունից[նշում 2][նշումն 3]: Դեպի արևելք տարածման (գերմաներեն՝ Դռայն նախ օսթեն) գաղափարախոսության արդյունքում Ռոզենբերգն իր առաքելությունը տեսել է իբրև սլավոնական արևելքը նվաճում և գաղութացում[33][34]:«20-րդ դարի առասպելը» գրքում Ռոզենբերգը սլավոն ռուսներին նկարագրում էր իբրև բոլշևիզմի կողմից ճնշվածների[նշում 4]: Ինչ վերաբերվում էր ուկրաինացիներին, արտոնվում էր ստեղծել [[բուֆերային պետություն]] Գերմանիայի արևելյան սահամաննեի վրա ճնշումը մեղմելու համար, միևնույն ժամանակ հավանություն է տվել էր ի շահ Գերմանիայի Ռուսաստանի շահագործման գաղափարին[35]: Պատերազմի տարիներին Ռոզենբերգը կողմ էր բոլշևիզմի դեմ արևելյան սլավոնների հետ համագործակցելուն և նրանց ազգային անկախություն առաջարկելուն, ի տարբերություն այլ նացիստների, ինչպիսիք էին Հիտլերը և Հիմլերը, որոնք մերժում էին այդպիսի գաղափարները[36][37]:
 
== Կրոնական տեսություններ ==
Ռոզենբերգը փաստում էր նոր «[[արյան դավանանք]]ը» հիմնված հյուսիսային ռասայի հոգու ենթադրյալ բնածին արդյունքների վեհ բնույթի ռասայական և մշակութային այլասերումներից պաշտպանելու վրա[38]: Նա հավատացած էր, որ դա մարմնավորվել է [[վաղ հնդեվրոպական կրոններ]]ում, մասնավորապես հին եվրոպական ([[կելտական]], [[գերմանական]], [[հունական]], [[հռոմեական]]) [[հեթանոսության]], [[զրադաշտականության]] և [[վեդայական հինդուիզմ]]ի մեջ:[անհրաժեշտ է մեջբերում] Ռոզենբերգն իր «[[Անբարոյականությունը Թալմուդում]]» [[1920]] թվականի գրքում նույնացրել է հրեաներին [[հակաքրիստոս]]ի հետ:[նշում 5] Նա մերժել է [[քրիստոնեություն]]ն իր համակողմանիության համար, իր իսկ մեղքի ուսմունքի (գոնե գերմանացիների համար, որոնց նա մի առիթով հայտարարել էր ազնվածին) և հոգու անմահության վերաբերյալ իր դասերի համար [39], ասելով. «իսկապես, կլանող քրիստոնեությունը ժողովրդին տկարացրել է»[40]:
 
Ռոզենբերգը հրապարակայնորեն ափսոսանք է հայտնել, որ քրիստոնեությունը այլասերվել է հրեական ազդեցությամբ[41]: Չեմբեռլենի գաղափարներին հետևելով նա դատապարտել է այն, ինչ նա կոչում էր «բացասական քրիստոնեություն» ([[բողոքական]] և [[կաթոլիկ]] եկեղեցիների [[ուղղափառ հավատալիքներ]]ը), փոխարենը ջատագովելով այսպես կոչված «դրական» քրիստոնեությունը [նշում 6] [նշում 7]: Դա հիմնավորվում էր Չեմբեռլենի այն փաստարկով, որ, [[Հիսուս]]ը հուդայականության դեմ պայքարող հնդեվրոպական, հյուսիսային ռասայի անկլավի անդամ, հին Գալիլեայի բնակիչ էր, ով պայքարում էր հուդայականության դեմ:[նշում 8][նշում 9]
 
Հատկանշական է, որ Ռոզենբերգը նացիստական ինտելեկտուալ հավատալիքների համակարգը բացատրող իր աշխատության մեջ ՝մեջ՝ Քսաներորդ դարի առասպելը, գաղտնագրորեն ակնարկում և գովերգում է վաղ քրիստոնեական [[հերձվածող]] [[Մարկիոն]]ին (որը մերժել է [[Հին կտակարան]]ը, ինչպես նաև Քրիստոսը [[հրեաների մեսիա]]ն է հասկացությունը) և մանիքեականությամբ ներշնչված «արիաիրանական» [[կատարներ]]ին, իբրև քրիստոնեության ավելի հավաստի մեկնաբանողներ, ընդդեմ պատմականորեն գերակշռող հուդայական քրիստոնեության:[նշում 10] Ավելին, այդ հին, արտաքուստ [[քրիստոնեական մետաֆիզիկա]]կան ձևերն «օրգանապես ավելի համատեղելի էին հյուսիսային ռասայի հոգևոր և արյունահոգի իմաստի հետ:»
 
Ռոզենբերգի համար հակամտավորական, կրոնական ուսմունքն անբաժան էր [նշում 11] հյուսիսային ռասայի շահերը սպասարկելուց կապելով անհատին նրա ռասայական էության հետ: [նշում 12] Ռոզենբերգը հայտատրարել է, որ «հռոմեական և բողոքական եկեղեցիների գաղափարները բացասական քրիստոնեություն են և, հետեւաբար, չեն համապատասխանում մեր (գերմանական) հոգուն»[42]: [նշում 13] Նրա աջակցությունը [[Լյութեր]]ին, որպես գերմանական մեծ գործչի, միշտ երկիմաստ էր[43]:[նշում 14]
 
[[1934]] թվականի հունվարին Հիտլերը Ռոզենբերգին նշանակել է ռայխի մշակույթի և կրթության առաջնորդ[44][45]: [[Հռոմի հավատքի վարդապետության խորհուրդ]]ն առաջարկել էր Ռոզենբերգի «Քսաներորդ դարի առասպելը» դնել կաթոլիկների համար առանց կարդալու թույլտվության արգելված գրքերի ցուցակում «Կաթոլիկ եկեղեցու բոլոր [[դոգմա]]ները, իրապես քրիստոնեության բուն հիմունքները» նախատելու և մերժելու համար[46]: [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ Ռոզենբերգը ուրվագծել է Հիտլերի իշխանության կողմից ռայխի կրոնի, գերմանական եկեղեցիների ենթադրյալ ապագայի երեսուն կետանոց ծրագիր: Իր հոդվածների շարքում են՝
• Գերմանական ռայխի ազգային եկեղեցին հավակնում է բացառիկ վերահսկողության իրականացմանը բոլոր եկեղեցիների նկատմամբ
• աստվածաշնչի հրատարակումը կդադարեցվի
Տող 50 ⟶ 52՝
 
== Պատերազմական եռանդ ==
[[1940]] թվականին Ռոզենբերգը կարգվել է [[Հոե Շուլե]]ի (բառացիորեն« ավագ դպրոց», սակայն գերմաներեն արտահայտությունը վերաբերում է է քոլեջին)՝ [[Ազգային սոցիալիստական գաղափարախոսական և կրթական հետազոտությունների կենտրոն]]ի գլուխ, որից ստեղծվել է արվեստի և մշակութային բարիքների կողոպուտ իրականացրած Այնզացշտաբ ռայխսլայտեր Ռոզենբերգը՝(Ռայխսլայտեր Ռոզենբերգի օպերատիվ խումբ): Այն հատկապես ակտիվ էր հայտնի հրեական ընտանիքներից, ինչպիսիք էին [[Ռոթշիլդներ]]ինը և [[Պոլ Ռոզենբերգ]]ինը, արվեստի գողացված գործերը Փարիզում թալանելով: Հերման Գյորինգն այդ կառույցն օգտագործել է իր անձնական հաճույքի համար արվեստի գործեր հավաքելու համար[47]: Նա ստեղծել է «[[Երաժշտության հատուկ օպերատիվ խումբ]]» ([[Զոնդերշտաբ մուզիկ]]) ՝ հավաքելու համար լավագույն երաժշտական գործիքներն ու [[պարտիտուրա]]ները՝ Հիտլերի հայրենի ավստրիական [[Լինց]] քաղաքում կառուցվելիք համալսարանում օգտագործելու համար: Զոնդերշտաբ մուզիկ-ին պատվիրված էր թալանել հրեական ողջ գույքը Գերմանիայում և գերմանական բանակի կողմից վերցված ցանկացած երկրում: Յուրաքանչյուր երաժշտական գործիք կամ պարտիտուրա պետք է անհապաղ ուղարկվեր [[Բեռլին]][48]:
 
=== Արևելյան գրավյալ տարածքների ռայխմինիստր ===
Տող 60 ⟶ 62՝
• [[Քաուքազըս]]ը ([[Կովկաս]]ի տարածք)
• [[Մոսկաու]]ն ([[Մոսկվա]]յի մայրաքաղաքային տարածք և մնացած մերձակա ռուսական եվրոպական տարածքներ)
Չնայած Ռոզենբերգը սովետական ժողովուրդներին համարում էր ենթամարդիկ իրենց [[կոմունիստական համոզմունքներ]]ի համար[49], այդպիսի առաջարկները նպատակ ունեին խրախուսել որոշակի ոչ-ռուսական ազգայնականությանը և խթանել գերմանական շահերը ի շահ ապագա արիական սերունդների՝ համաձայն աշխարհաքաղաքական «[[Լիբենսռաում իմ օսթեն]]»- ի՝ [[բնակավայր արևելքում]] պլանների: Դրանք ապահովելու էին [[բուֆերային տարածք]] խորհրդային ընդլայնման դեմ, [[կոմունիզմ]]ի և [[բոլշևիզմ]]ի իսպառ ոչնչացումը վճռական կանխարգելիչ ռազմական գործողությամբ նախապատրաստելու համար:
 
Իրագործելու համար վերոհիշյալը, երբ վերմախտի ուժերը ներխուժել են խորհրդային վերահսկողության տակ գտնվող տարածք, անմիջապես կազմակերպել են Օստլանդի և Ուկրաինայի ռայխսկոմիսարիատները, համապատասխանաբար [[Հինրիխ Լոզե]]ի և [[Էրիխ Կոխ]]ի ղեկավարությամբ: Այս վարչական տարածքների կազմակերպումը հանգեցրել է Ռոզենբերգի և [[ԷսԷս]]-ի միջև բախմանը գերմանական օկուպացիայի ներքո գտնվող սլավոնների նկատմամբ վերաբերմունքի պատճառով:
Տող 66 ⟶ 68՝
 
[[1941]] թվականի [[նոյեմբերի 18]]-ին կայացած մամուլի ասուլիսում, խոսելով հրեական հարցի մասին, նա ասել է.
Մոտ վեց միլիոն հրեաներ դեռ ապրում են Արևելքում, և այս հարցը կարող է լուծվել միայն Եվրոպայի բոլոր հրեաների կենսաբանական ոչնչացման միջոցով: Հրեական հարցը Գերմանիայի համար միայն կլուծվի, երբ վերջին հրեան կլքի գերմանական տարածքը և Եվրոպայի համար, երբ ոչ մի հրեա չմնա եվրոպական մայրցամաքում այնքան հեռու, որքան Ուրալը ... Եվ այս նպատակով անհրաժեշտ է վռնդելել նրանց Ուրալից այնկողմ կամ այլ կերպ՝ նրանց ոչնչացնել[51]:
Նյուրնբերգյան դատավարություններում նա ասել է, որ անտեղյակ է Ողջակիզմանը, չնայած այն հանգամանքին, որ Լեյբրանդտը և Մեյերը ներկա էին եղել Վանզեեի համաժողովին[52]:
 
=== Պատերազմական շրջանի քարոզչության ջանքեր ===
Խորհրդային Միություն ներխուժման պահից ի վեր նպատակը [[Նոր կարգ]]ի պարտադումն էր և դա ըստ էության [[նվաճողական պատերազմ]] էր: Ռուսների կարծիքն իրենց կողմը գրավելու գերմանական քարոզչական ջանքերը լավագույն դեպքում մտացածին և անհամապատասխան էին: Ալֆրեդ Ռոզենբերգը նացիստական [[հիերարխիա]]յում այն եզակիներից էր, ով պաշտպանում էր գրավյալ տարածքների բնակչության շրջանում հակակոմունիստական կարծիքը խրախուսելու քաղաքականությունը: Այստեղ նրա հետաքրքրությունը հիմնականում ոչ ռուսական տարածքներն էին, ինչպիսիք են Ուկրաինան և Բալթյան երկրները: Այնուամենայնիվ [[Ռուսական ազատագրական բանակ]]ի կողմնակիցները որոշ չափով կարողացել էին նրան աջակցել[53]:
 
Ի միջի այլոց, Ռոզենբերգը թողարկել է մի շարք պաստառներ, որոնք ազդարարում էին [[խորհրդային կոլեկտիվ տնտեսություններ]]ի (կոլխոզներ) ավարտը: [[1942]] թվականի փետրվարին նա նաև հրապարակել է [[Ագրարային օրենք]], որով չեղյալ էր հայտարարվում ամբողջ խորհրդային օրենսդրությունը հողօգտագործման և ովքեր ցանկանում էին համագործակցել զավթիչների հետ՝ նրանց ընտանեկան տնտեսությունների վերականգնման մասին: Բայց [[ապակոլեկտիվացում]]ը հակասում էր պատերազմի ժամանակ սննդի արտադրության ավելի լայն պահանջներին և Հերման Գյորինգը պահանջել է անվանափոխմամբ պահպանել կոլտնտեսությունները: Հիտլերն ինքը հողի վերաբաշխումը դատապարտել է հայտարարելով՝ «հիմարություն»[54]:
 
Գոյություն ունեին Վերմախտի՝ գերմանական զինված ուժերի բազմաթիվ պաստառներ, որոնք խնդրում էին օգնել [[Բանդենկրիգ]]ում, խորհրդային պարտիզանների դեմ պատերազմում, չնայած, ևս մեկ անգամ, գերմանական քաղաքականությունն ավելացնում էր սեփական խնդիրները: «Կամավորական» աշխատանքի «Պատերազմը կարճացնելու համար եկեք մեզ հետ աշխատելու» պաստառները թաքցնում էին սարսափելի իրողությունները, որոնց բախվում էին ռուս աշխատողները Գերմանիայում: Շատերն էին միացել պարտիզաններին, դեպի արևմուտք անհայտ ճակատագրի ուղարկվելու ռիսկի չդիմելով:[Անհրաժեշտ է մեջբերում]
 
Ռոզենբերգի մեկ այլ նախաձեռնություն ՝նախաձեռնություն՝ «[[Ազատ Կովկաս]]» քարոզարշավը, շատ ավելի հաջող էր, ներգրավելով տարբեր ազգությունների, այսպես կոչված, «[[Արևելյան լեգեոն]]»-ում («Օստլեգիոնեն»), թեև դա ի վերջո մեծ ազդեցություն չունեցավ Արևելյան ճակատում մղված պատերազմի արդյունքի վրա:
 
== Դատավարություն և մահապատիժ ==