«Air Seychelles»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ ավիաընկերություն | անվանում = Air Seychelles | պատկեր = Southwest Airlines logo 2014.svg | պատկերանիշ = Air Seych...»: |
(Տարբերություն չկա)
|
19:32, 20 Սեպտեմբերի 2020-ի տարբերակ
Air Seychelles Սեյշելյան կղզիների ազգային պետական ավիաընկերություն, որի գրասենյակը գտնվում է Սեյշելյան կղզիներում: Ընկերությունը իրականացնում է կանոնավոր առևտրային փոխադրումներ աշխարհի երեք մայրցամաքների 9 ուղղություններով:
Air Seychelles | ||||
---|---|---|---|---|
Изображение логотипа | ||||
| ||||
Հիմնադրվել է | 1977 | |||
Կենտրոններ | Սեյշելյան միջազգային օդանավակայան | |||
Միություն | Alliance Vanille[1] | |||
Գլխամաս | Մաե, Սեյշելյան կղզիներ | |||
Աշխատակիցներ | 650 (2014) | |||
airseychelles.com |
Պատմություն
1972 թվականին Մաեյում, Սեյշելների արշիպելագի կենտրոնական կղզում, միջազգային օդանավակայան է բացվում: 1971-1981 թվականներին կտրուկ ավելացած ուղևորափոխադրումների պատճառով Պրասլին և Ֆրեգատ կղզիներում բացվել է ևս 2 օդանավակայան, որը գտնվում է Մաե կղզուց 29 մղոն հեռավորության վրա: Այդ ժամանակ կղզիներում գործում էին մի քանի փոքր մասնավոր ավիափոխադրողներ: 1978 թվականին Սեյշելյան կղզիների կառավարությունը հիմնադրում է ընկերություն` Air Seychelles անվանվամբ: 1983 թվականի հոկտեմբերին բացվում է առաջին շաբաթական թռիչք դեպի Լոնդոն: 1989 թվականին ընկերությունը ձեռք է բերում Boeing 767-200ER օդանավը: ԱՄՆ-ի «Գրանդ Ռապիդս»-ից ինքնաթիռ տեղափոխելու գործընթացում սահմանվեց հեռավորության ռեկորդ (14311 կմ): Boeing 767-200ER օդանավը իրականացրել է չվերթներ դեպի Լոնդոն, Փարիզ և Ֆրանկֆուրտ: 1993 թվականին ընկերությունը ձեռք է բերում Boeing 757 օդանավը, և իրականացնում է կանոնավոր չվերթներ հետևյալ ուղղություններով` Մադրիդ, Նայրոբի, Յոհանեսբուրգ, Դուբայ, Մումբայ և Սինգապուր:
Չվերթ
2018 թվականի հունվարին ավիաընկերության նավատորմը բաղկացած էր հետևյալ ինքնաթիռներից`[2]
Ինքնաթիռի տեսակը | Գործող | Պատվերված | Տեղերի քանակը | Նշումներ | ||
J | Y | Ընդհանուր | ||||
Airbus A320-200 | 2 | — | 16 | 120 | 132 | |
Airbus A330-200 | 2 | — | 18 | 236 | 254 | |
DHC-6 Series 400 Twin Otter | 6 | — | 0 | 19 | 19 | |
Ընդամենը | 10 | — |
Մրցանակներ
Air Seychelles ավիաընկերությունը ստացել է բազմաթիվ մրցանակներ և հավաստագրեր, որոնք ցույց են տալիս ավիացիայի բարձր չափանիշները:
- 2015 թվական - Հնդկական օվկիանոսի լավագույն ավիաընկերություն[3]
- 2015 թվական - Հնդկական օվկիանոսի լավագույն ավիաընկերություն - բիզնես դաս[4]
- 2015 թվական - Լավագույն ավիաընկերությունը Հնդկական օվկիանոսի նահանգների համար — բորտուղեկցորդուհիներ[5]
Ծանոթագրություններ
- ↑ http://www.ch-aviation.com/portal/news/40422-vanilla-alliance-agreements-signed-in-antananarivo
- ↑ >Global Airliner Guide 2017 (Part Two)(անգլ.) // Airliner World : magazine. — Key Publishing. — № November 2017. — С. 31.
- ↑ «Indian Ocean's Leading Airline 2015». World Travel Awards. Վերցված է 2015-12-10-ին.
- ↑ «Indian Ocean's Leading Airline - Business Class 2015». World Travel Awards. Վերցված է 2015-12-10-ին.
- ↑ «Indian Ocean's Leading Cabin Crew 2015». World Travel Awards. Վերցված է 2015-12-10-ին.