«Կատեգորիա:Շարակցական հյուսվածք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Հետ է շրջվում 742569 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.241.237.129 (քննարկում)
Տող 1.
[[Կատեգորիա:Հյուսվածքներ]]
Հյուսվածքը բջիջների խումբ է. բջիջներ, որոնք ունեն նման ձև, ծագում, կառուցվածք, կատարում են միանման գործառույթ և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով: Մարդու օրգանիզմում տարբերում են հյուսվածքների չորս հիմնական տեսակ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:
 
Շարակցական հյուսվածքը կազմված է նոսր դասավորված բջիջներից, որոնց արանքում առկա է մեծ քանակուէյամբ թելակազմբ միջբջջային նյութ: Շարակցական հյուսվածքը կազմում է կմախքը, ենթամաշկային ճարխային շերտը, արյունը, ավիշը: Այն մտնում է բոլոր ներքին օրգանների կազմության մեջ, օժտված է արագ վերականգնվելու հատկությամբ: Շարակցական հյուսվածքի տարատեսակներից են ոսկրերը և արյունը, որոնք տարբերվում են միջբջջային նյութի վիճակով. ոսկրայինը կարծր, ամուր է, իսկ արյունը` հեղուկ: Գոյություն ունեն նաև փուխր, խիտ, ցանցավոր, ճարպային շարակցական հյուսվածքի տարատեսակներ, որոնք տարբերվում են ըստ միջբջջային թելերի խտության և դասավորության: Փուխր շարակցական հյուսվածքը գտնվում է ներքին օրգանների միջև, ամուր թելավոր շարակցականը կազմում է մաշկը, ջլերը, թաղանթները, կապանները, իսկ ցանցավորը` կարմիր ոսկրածուծը, փայծաղը և ավշային հանգույցները: Աճառային շարակցական հյուսվածքը կազմված է ողերը միացնող միջնաշերտում, պատում է հոդային մակերեսները: Շարակցական հյուսվածքները տարածված են ամբողջ օրգանիզմում` իրականացնելով հենարանային, սնուցողական, պաշտպանական, փոխադրող և այլ գործառույթներ: