«Մասնակից:GeoO/աշխ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 6.
 
=== Կրթություն ===
Անուշ Կիրակոսյանը ծնվել է 1957 թվականի դեկտեմբերի 14-ին [[Հայաստան|Հայաստանում]], [[Լոռու մարզ|Լոռու մարզի]] [[Ալավերդի]] քաղաքում<ref>{{Գիրք:ՀՀՀ3|109}}</ref>: Սովորել է թիվ 2 միջնակարգ հանրակրթական (1965-1975) և զուգահեռ [[Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ|Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցներում]]՝ (քանոն) (1970-75թթ.1975): Նույն տարում՝ ուսումը շարունակել է Կիրովականի (Վանաձորի) Մ. Թավրիզյանի անվան ուսումնարանում (1975-77թթ․1977), այնուհետև Երևանի երաժշտամանկավարժական ուսումնարանում (1977-79թթ.1979), (այժմ՝ [[Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ|Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջ]]):
 
Ավարտել է Երևանի [[Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա|Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան]] (1984-1990թթ.) - ասպիրանտուրա (1990-1992թթ.), [[Գալիք (համալսարան)|«Գալիք» համալսարանի]] ժուռնալիստիկայի ֆակուլտետը (2008-2013թ.): [[Հայաստանի ժուռնալիստների միություն|Հայաստանի Ժուռնալիստների միության]] անդամ է։
 
=== Մասնագիտական գործունեություն ===
1979-1983 թվականներին աշխատել է [[Հոկտեմբերյանի շրջան|Հոկտեմբերյանի շրջանի]] (ներկայումս՝ Արմավիր) Ձերժինսկու սովխոզի երաժշտական դպրոցում՝ որպես քանոնի դասատու և բաժնի վարիչ։ 1979-1986 թվականներին աշխատել է որպես քնոնահար Վաստակավոր կոլեկտիվ  [[Հայկական ժողովրդական երգի-պարի համույթ|Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի Երգի-պարի պետական անսամբլում]] (գեղ․ ղեկավար՝ [[Էմմա Ծատուրյան]]
 
1986-1987 թվականներին աշխատել է Հայաստանի պետական Գուսանական ամսամբլում որպես քանոնահար (գեղ․ ղեկավար՝ [[Ռուբեն Ալթունյան]]
 
1990-1992 թվականներին եղել է վաստակավոր կոլեկտիվ [[Հայաստանի Պարի պետական անսամբլ|Հայաստանի Պարի պետական անսամբլի]] քանոնահարը (գեղ․ ղեկավար՝ [[Սուրեն Չանչուրյան]]
 
1993-2001 թվականներին աշխատել է [[Հայաստանի ազգային ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլ|Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլում]] որպես՝ մենակատար քանոնահար (գեղ․ ղեկավար՝ [[Ռուբեն Մաթևոսյան]])։
 
Ստեղծել և ղեկավարել է Մայրաքաղաքային հատուկ գնդի (հրամանատար՝ գեներալ Գագիկ Մելքոնյան) ժող.ժողովրդական գործիքների  անսամբլը (1994- 1997թթ․, զինվորական պատասխամատու՝ գնդապետ Վահան Արսենյան), միևնույն ժամանակ եղել է մենակատար քանոնահարը։ Անսամբլը բազմիցս համերգներով ելույթ է ունեցել Հայաստանի (Մայրաքաղաքային հատուկ գնդի, ԷջնիածնիՎաղարշապատի, Վարդենիսի, Քելբաջարի (Քարվաճառ) և Արցախի սահմանամերձ զինվորական գնդերում։ 1995 թվականին, Հայաստանի անկախության հինգերորդ տարելիցի կապակցությամբ, Քարվաճառում տեղակայված  բանակի կորպուսի առջև  բացօթյա համերգով հանդես է եկել երկբաժին ծրագրով, որին ներկա էր ՀՀ ՊՆ նախարար [[Վազգեն Սարգսյան|Վազգեն Սարգսյանը։Սարգսյանը]]։
[[Պատկեր:Anush Kirakosyan, Yerevan - 2018.jpg|մինի|Անուշ Կիրակոսյանը 2018 թվականին, Երևան]]
1990-1992 թվականներին եղել է  իր ուսուցչի՝ կոմպոզիտոր [[Խաչատուր Ավետիսյան|Խաչատուր Ավետիսյանի]] ասիստենտ-ստաժորը, այնուհետև՝ որպես դասախոս աշխատել է [[Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա|Կոմիտասի անվան  պետական կոնսերվատորիայում]] (ռեկտոր՝ [[Էդգար Հովհաննիսյան]]) մինչև 2009 թվականը։
 
Հայկական «<nowiki/>[[Արամ (ֆիլմ)|Արամ]]<nowiki/>» ֆիլմում 2002 թվականին նվագել է իր մշակած՝ «Մաճկալ ես» ժող երգը և ձայնագրվել է իրանական «Մարիամ Աստվածածին» 1997 բազմասերիանոց  ֆիլմի («Ավե Մարիա») soundtrack-ում  (սաունդթրեք), կոմպոզիտոր՝ Մաջիթ Էնթեզամի։
 
2009 թվականից մինչև այժմ աշխատում է Երևանի Սարաջյանի անվան երաժշտական դպրոցում՝ որպես քանոնի դասատու,  ղեկավարում է  ժողովրդական նվագարանների բաժինը և ղեկավարում է ժողովրդական գործիքների նվագախումբը․նվագախումբը։
 
2014 թվականին ստեղծել է «Երևան» քառյակը և միաժամանակ եղել մենակատար քանոնահարը։ Քառյակը՝ Թաիլանդի թագավորության հյուպատոսարանի հրավերով 2015, 2016, 2019 թվականերին մասնակցել է Հայաստանի անկախությանը նվիրված հոբելյանական համերգներին և արժանացել շնորհակալագրերի։
Տող 35.
=== Շրջագայություններ ===
[[Պատկեր:Anush Kirakosyan, Belgium.jpg|մինի|Քանոնահար Անուշ Կիրակոսյանը Բելգիայում, 2014 թվականին]]
Համերգային շրջագայություններով  եղել է բազմաթիվ արտասահամանյան երկրներում, Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Մերձբալթյան երկրների՝ Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, բազմաթիվ քաղաքներում ու շրջաններում։ Եվրոպական երկրներից․Շվեյցարիայի՝երկրներից․ Շվեյցարիայի՝ Բեռն, Բոն, Ցյուրիխ, Կրոյցլինկեն, Ֆրանսիայի՝ Փարիզ, Սրազբուրգ, Լիլ, Գրենոբլ, Լիոն, Մարսել, Բելգիայի՝ Բրյուսել, Հոլանդիայի՝ Ամստերդամ, Լեհաստանի՝ Վարշավա, Կրակով և այլ քաղաքներում, Թաիլանդի Թագավորությունում, ԱՄՆ չորս նահանգներում․Կոնեկտիկուտ նահանգի՝ Հարթֆորդ, Թրամբալ, Նյու Յորքի նահանգի՝ Նյու Յորք, Օլբանի, Բեյսայդ, Մասաչուսոցս նահանգի՝ Բոստոն, Հեյվրհիլլ և Ուորսեսթեր, Ռոդ Այլենդ նահանգի՝ Պրովիդենս քաղաքներում և այլուր:
 
=== Համագործակցություններ ===
Աշխատել է ինչպես հայ՝ [[Ռուբեն Մաթևոսյան]], [[Խաչատուր Ներսիսյան]], Օֆելիա[[Օֆելյա Համբարձումյան]], [[Հովհաննես Բադալյան|Հովահննես Բադալյան]], Սերգեյ Կարապետյան, [[Մանվել Բեգլարյան]], [[Էմմա Ծատուրյան|Էմմա Ծատության]], [[Արսեն Գրիգորյան (Մրո)|Արսեն Գրիգորյան /Մրո/]], [[Դետք|ԴԵՏՔ]], [[Միստեր Իքս]], [[Լևոն Թևանյան]], Արմեն Գրիգորյան և այլն, այնպես էլ արտասահմանյան՝ Մաջիթ Էնթեզամի, Էշլի Մորգան, [[Էժիտ Վիսենակենց]], [[Սիբիլ Պեկտորոսօղլի]], [[Հյուբեր Բոն]], Քրիստին Ախտեն, Բրաբանս անսամբլ և այլ երաժիշտների հետ:
 
=== Հրապարակումներ և խմբագրական գործունեություն ===
ՀՀ Ժուռնալիստների միության անդամ է։ Բազմաթիվ  հոդվածների հեղինակ է և տպագրվում է. «Հայաստան», «<nowiki/>[[Ավանգարդ (թերթ)|Ավանգարդ]]<nowiki/>»,  Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Երաժշտական Հայաստան» գիտական ամսագրում (հայերենի խմբագիրն է) և «Երաժիշտ» թերթում, Բեյրութի (Լիբանան) «Խօսնակ» և «Նոր օր» (ԱՄՆ) թերթերում, «Հայ զինվոր» ՀՀ ՊՆ և «Մարտիկ» ԼՂՀ ՊՆ պաշտոնաթերթերում։
 
Կոնսերվատորիայի «<nowiki/>[[Երաժշտական Հայաստան (հանդես)|Երաժշտական Հայաստան]]<nowiki/>» («Музыкальная  Армения» «Musical Armenia» 1-2/44-45, 2013) գիտական ամսագրում հանդես է եկել Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված «Նրան էլ են փորձում յուրացնել» («They want to make him theirs as well») և «Մանկավարժական մեթոդաբանության խնդիրներ» գիտական հոդվածներով (2018թ.):
 
Չորս մասնագիտական ժողովածուների հեղինակ  է՝  «Անմար գոհարներ» առաջին (2005թ.),  «Անմար գոհարներ» երկրորդ (2010թ.),  «Փոխդրումներ քանոնի համար։ (2010թ)., «Խաչատուր  Ներսիսյանի կոնցերտայի ստեղծագործությունների փոխադրումներ» (2010թ.), Արարատ Պետրոսյանի «Արարատյան հովեր» ժողովածուի 2018թ․ (շվիի, սրինգի դասագիրք)  խմբագիրն է։է (2018 թվականից)։
 
== Սկավառակագրություն ==
2000 թվականին ԱՄՆ-ում լույս է տեսել Անուշ Կիրակոսյան «Magical Strings» («Կախարդական լարեր») խորագրով ձայնասկավառակը (CD)։ 3<sup>rd</sup> Annual Armenian Music Awards (AMFA Presents 2000) միջազգային 3-րդ մրցանակաբաշխության մցանակակիր է՝ Լավագույն գործիքային ժողովրդական ալբոմ (անգլ.` Best Traditional Instrumental Album) անվանակարգում։
 
== Ծանոթագրություններ ==