«Վինտեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ։ ԴԵլֆինի տեսակ}} {{lang-ru|Винтер (дельфин)|Վինտեր դելֆին}} Պատկեր:Winter tailless bottlenose dolphin.jpg|300...»:
(Տարբերություն չկա)

20:50, 1 Սեպտեմբերի 2020-ի տարբերակ

Կաղապար:Տեղեկաքարտ։ ԴԵլֆինի տեսակ ռուս.՝ Винтер (дельфин)

Դելֆին Վինտեր
Տեսակ Աֆալինա
Սեռ էգ
Ծննդյան տարեթիվ 2005
Երկիր ԱՄՆ
Հյուրընկալ Clearwater Marine Aquarium
IMDb ID 4675983


Վինտեր — Դելֆինի էգը, որը ապրում է Ֆլորիդա նահանգի, Քլիուտեր քաղաքի Քլիուտեր Մարինա ծովային ակվարիումում։ Լայնորեն հայտնի է, ունենալով պրոտեզավորված պոչ։ Նա 2011 թվականին նկարահանվել է «Դելֆինի պատմությունը», իսկ 2014 թվականին՝ նրա շարունակության «Դելֆինի պատմությունը 2» ֆիլմում։ 2005 թվականի դեկտեմբերին, Վինտերը հայտնաբերվել է Ֆլորիդաի ափից ոչ հեռու։ Նա ընկել էր ծովախեցգետնի որսագողերի դրած ծուղակը, որն էլ հանգեցրել էր պոչի կորստին։ Վինտերին հանել են այնտեղից և տարել Քլեովոթեր Մարինա ակվարիումում բնակվելու։ Ակվարիումի անասնաբուժական հիվանդանոցում էլ պատվաստում են պլաստմասե արհեստական պոչ, որն էլ հնարավորություն է տվել անընդհատ լողալու։ Այդ ժամանակից նա դարձել է ակվարիումի գրավիչ լինելու պատճառը։

Պրոտեզավորված պոչ

Դոկտոր Քերոլլը և փորձագետների խումբը, մեկուկես տարի աշխատել են պոչի վրա և ի վերջո կանգ են առել հասարակ սիլիկոնե և պլաստիկե պրոթեզի վրա։ Մաշկը չգռգռելու համար պոչի տակ օգտագործվել է գելե թև։ Քերոլը նույն գաղափարը օգտագործել է նաև ԱՄՆ-ի պատերազմի հաշվանդամների պրոթեզների ժամանակ։Օդաչու Բրայան Կոլֆեիդժը, ով 2004 թվականին Իրաքում կորցրել էր երկու ոտքերը և աջ ձեռքը, ստացավ պրոթեզներ, որոնք նման էին Վինտերի պրոթեզներին(պատրաստված նույն գաղափարով)[1]։

Վինտերը մշակույթում

2009 թվական, գիրք

2009 թվականին, Կրեիգ Խատկովը, Վինտերի պատմությունը նկարագրել է «Վինտերի պոչը․ ինչպես մի փոքրիկ դելֆին սովորեց նորից լողալ» պատմվածքում («Winter’s Tail: How One Little Dolphin Learned to Swim Again» (անգլ.))։ Գիրքը հրատարակվել է «Turtle Pond Publications»-ի և «Scholastic Corporation»-ի կողմից։ Համակարգչային խաղ է թողարկել Nintendo DS-ը։

2011 թիվ, ֆիլմ

Հիմնական հոդված՝ Դելֆինի պատմությունը

2011 թվականի սեպտեմբերի 23-ին թողարկվել է ֆիլմ՝«Դելֆինի պատմությունը» գրքի հիման վրա։ Ֆիլմի գլխավոր հերոսը Սոիեր Նելսոնն է, ում մարմնավորում է Նատան Գեմբլը։ Ֆիլմում Վինտերը խաղում է ինքն իր դերում։ Ֆիլմը նկարահանվել է Ֆլորիդա նահանգի Պինելաս քաղաքում։

Հղումներ

  • Վինտերի պաշտոնական թվիթեր
  • Ակվարիումի պաշտոնական կայք և դելֆին Վինտերի վեբ-տեսախցիկ
  • Բարեգործական ակցիայի պաշտոնական կայք
  • Ֆիլմի պաշտոնական կայք

Ծանոթագրություն

  1. Dolphin and Iraq veteran share wonder of prosthetics (Ստուգված է 2 Հոկտեմբերի 2014)

Կատեգորիա:Հայտնի կետանման