«Արթուր Մեսչյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 60.
2015 թվականի հունվարի 29-ին Երևանի՝ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում բացվեց Կոմիտաս վարդապետի թանգարանը, որի ճարտարապետն է Արթուր Մեսչյանը։ Սա անկախ Հայաստանի առաջին նորաստեղծ թանգարանն է։ Այն ունի գիտահետազոտական կենտրոն, 200 տեղանոց համերգային դահլիճ, երաժշտական ստուդիա, գրադարան, հրատարակչություն։
 
2011 թվականին Արթուր Մեսչյանը պարգևատրվել է [[Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան|«Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով]], իսկ 2012 թվականին՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալով՝ քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար։ 2013 թվականին արժանացել է [[Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ|ՀՀ պետական մրցանակի]]<ref>[https://www.president.am/hy/decrees/item/1084 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ]</ref>՝ Մատենադարանի նոր մասնաշենքի համար։ Չնայած երաժշտական ասպարեզում ունեցած մեծ հաջողություններին՝ Մեսչյանը չի շտապում ներկայացնել նոր աշխատանքները։ 2018 թվականի հոկտեմբերին Երևանի քաղաքապետ [[Հայկ Մարության]]ի կողմից Արթուր Մեսչյանը նշանակվել է [[Երևանի գլխավոր ճարտարապետ]]<ref>[https://hraparak.am/post/5bcc88e1e1ed0206a48cf7e4 Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել Արթուր Մեսչյանը - Հրապարակ]</ref>: [[2020]] թվականի [[Օգոստոսի 17|օգոստոսի 17-ից]] իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից<ref>{{Cite web|url=https://hy.armradio.am/2020/08/13/%d5%a1%d6%80%d5%a9%d5%b8%d6%82%d6%80-%d5%b4%d5%a5%d5%bd%d5%b9%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%af%d5%a1%d5%a6%d5%a1%d5%bf%d5%be%d5%ab-%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a3%d5%ac%d5%ad%d5%a1%d5%be/|title=Արթուր Մեսչյանը կազատվի Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից|website=Հայաստանի Հանրային Ռադիո|language=hy-AM|accessdate=2020-08-17}}</ref>։ Այդ պաշտոնում իր խոստումները չիրականացնելու պատճառով ենթարկվել է քննադատության։<ref>[https://fip.am/12411 Տարօրինակ բարդ ճարտարապետ․ Մեսչյանի երկու տարվա խոստումներն ու իրականությունը, «Փաստերի ստուգման հարթակ», 21 ՕԳՍ, 2020]</ref>
{{clear|center}}
<gallery caption="Մատենադարանի նոր մասնաշենք. Ճարտարապետ՝ Արթուր Մեսչյան" widths="260px" heights="180px" perrow="5">