«Զինդեր (Նիգեր)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Զինդեր''' (տեղացիներն անվանում են նաեւ Դամագարամ), նախկինում նաեւ կոչվել է Սինդեր, Նիգեր<nowiki/>ի...»:
(Տարբերություն չկա)

15:23, 19 Օգոստոսի 2020-ի տարբերակ

Զինդեր (տեղացիներն անվանում են նաեւ Դամագարամ), նախկինում նաեւ կոչվել է Սինդեր, Նիգերի երրորդ ամենամեծ քաղաքն ՝ 170,574 բնակչության թվով (2001 թ. մարդահամարի տվյալներով)[1]: 2012 թ. մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմում է 235,605 մարդ[2]: Գտնվում է մայրաքաղաք Նիամեյից 861 կմ. արեւելք եւ Կանո քաղաքից 240 կմ. հյուսիս:

Պատմություն

Հին շրջան

Տես նաեւ՝ Դամագարամի սուլթանություն

 
Զինդերը՝ 1906 թվականին

Զինդերն ի սկզբանե Զենգուի[3] փոքր Հաուզա գյուղատեղին էր: Այն աստիճանաբար զարգացավ եւ ձեռք բերեց կարեւորություն 1736 թ. Կանուրի ազնվականների ժամանումից հետո, ովքեր հյուսիսում կառուցեցին նոր ամրակայուն Բիրնի թաղամասը եւ նույն թվականին էլ Զինդերը հռչակեցին Դամագարամի սուլթանության մայրաքաղաք: Այնուհետեւ այն դարձավ տրանս-սահարյան առեւտրի կարեւոր կենտրոն եւ Կանոյով դեպի հարավ եւ Բորնուով[4] դեպի արեւելք առեւտրային գլխավոր հանգույց: Անվանապես Բորնուի կայսրության ենթակայության տակ մնաց մինչեւ սուլթան Թանիմուն Դան Սուլեյմանի կառավարումը՝ մինչեւ 19-րդ դարավերջ, ով անկախություն հռչակեց եւ վճռական ընդլայնման փուլ նախաձեռնեց[3] :

Եվրոպացիներն այստեղ եկան 19-րդ դարում գերմանացի հետազոտող Հայնրիխ Բարթի հետ, ով 1851 թ. մնաց Զինդերում եւ ավելի ուշ եկավ ֆրանսիացի հետազոտող Մարիուս Գաբրիել Կազմաժուն, ով սպանվեց 1897 թ.[3]: Դրանից հետո, չնայած կարճատեւ դիմադրությանը, Զինդերը գրավեց Վուլե-Շանուանի առաքելության լեյտենանտ Պալիեն 1899 թ.: Ֆրանսիական զորանոցները կոչվում էին Կազմաժուի ամրոց[4], որը ծառայեց որպես Նիգերի ռազմական տարածքի մայրաքաղաք ստեղծումից ի վեր՝ սկսած 1911 թ.: 1926 թ. Հաուզայի ապստամբություններից վախենալով եւ Ջերմայի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով (գտնվում է արեւմուտքում) մայրաքաղաքը կրկին տեղափոխվեց Նիամեյ[3]:

Ֆրանսիայից Նիգերի անկախությունից հետո ամրոցը վերանվանեցին Սուլթան Թանիմուն:

Նորագույն շրջան

2003 թվականին «Սելթել» հեռահաղորդակցության ընկերությունը մուտք գործեց Զինդեր, որը կառուցեց բջջային հեռախոսակապի աշտարակ եւ տեղացիներին սկսեց վաճառել կանխավճարային քարտեր: Բջջային կապի մուտքը արմատականորեն փոփոխեց քաղաքում առկա հեռահաղորդակցության գերակշիռ միջոցները, որի շնորհիվ գնորդներն ու վաճառողները կարողացան հաղորդակցման համար ավելի արագ եւ մատչելի միջոցներ ունենալ: Սա մի օրինակ է այն մասին, թե ինչպես են բջջային կապի աշտարակները զարգացող աշխարհում սկսել ձեւափոխել շուկան[5]:

Աշխարհագրություն

 
Զինդերի տեսքը՝ վերեւից

Զինդերի կենտրոնը բաժանված է երեք մասի՝ հյուսիսում Զինգուն կամ Զանգոն է, Տուարեգյան հին ծայրամաս[4], որը հայտնի է տոհմիկ ճարտարապետությամբ եւ հարավում գտնվող Բիրնին՝ Հաուսաների հին տունը, ուր գործում է Զինդերի Մեծ մզկիթը, Թանիմունի ամրոցն ու Սուլթանի պալատը, ինչպես նաեւ թանգարանը: Սաբոն Գարին (նոր քաղաքը) գտնվում է Բիրնիի եւ Զենգուի միջեւ եւ առեւտրային կենտրոնն է՝ հայտնի իր մեծ շուկայով (Grand Marché): Քաղաքը տարածվում է դեպի հյուսիս եւ արեւմուտք՝ մինչեւ Քարքադայի հատված (հյուսիսում). այլ բնակավայրերից են Գարին Մալամն ու Գավոն Կոլիան:

 
Սուլթանի պալատը

Քաղաքն ունի շատ արտահայտիչ գրանիտե ժայռեր, որոնք անձրեւային եղանակին լճացած ջրի հետեւանք են, չնայած որ քաղաքը քիչ չի տեսել անջուր տարիներ: Վերջերս չինական մի ընկերություն ջրամատակարարման խողովակ է կառուցել հյուսիսից քաղաքի կենտրոնին ջրամատակարարմամբ ապահովելու համար: Մինչդեռ, տարեցտարի աճող բնակչությունը դեռ շարունակում է սակավաջրության խնդրին բախվել:

Զինդերը բաժանված է քաղաքային հինգ թաղերի՝ Զինդեր 1, Զինդեր 2, Զինդեր 3, Զինդեր 4 եւ Զինդեր 5[6]:

Ժողովրդագրական տվյալներ

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․±%
197753,914—    
1988119,827+122.3%
2001170,575+42.4%
2012235,605+38.1%
աղբյուր:[7]

1977 թվականից մինչեւ 2012 թվականն ընկած ժամանակահատվածում Զինդերի բնակչության թիվը քառապատկվել է՝ մոտ 50000 բնակչից հասնելով 200000-ի:

Տրանպորտ

 
Զինդերի միջազգային օդանավակայան

Զինդերի միջազգային օդանավակայանը (կոդ՝ ZND) գտնվում է քաղաքից մի քանի կիլոմետր հեռու՝ հարավ-արեւմտյան մասում[8]:

Տնտեսություն

Քաղաքի տնտեսությունը դեռ էապես կախված է շրջակայքի գյուղատնտեսական գործունեությունից: Այսօր քաղաքն ունի արդյունաբերության հետեւյալ ճյուղերը՝ Մալամ Յարո դաբաղանոց (կաշվի դաբաղ), Գիդան Ալկակի (խմորեղենի արտադրություն), Սահարա Սահել սնունդ (անտառային ոչ-փայտյա արտադրանք) եւ Սորազ (բենզինի զտման գործարան, որը քաղաքի հյուսիսում է՝ 50 կմ. հեռու): 2011 թ. Նիգերի հանրապետության ձեթի զտման առաջին գործարանը շահագործման հանձնվեց Զինդերում:

Գրականություն

  • James Decalo. Historical Dictionary of Niger. Scarecrow Press/ Metuchen. NJ – London (1979) ISBN 0-8108-1229-0
  • Finn Fuglestad. A History of Niger: 1850–1960. Cambridge University Press (1983) ISBN 0-521-25268-7
  • Jolijn Geels. Niger. Bradt UK/ Globe Pequot Press USA (2006) ISBN 978-1-84162-152-4

Արտաքին հղումներ

Զինդերի ճամփորդական ուղեցույց, Վիքիվոյաժ

Հղումներ

  1. Population figures from citypopulation.de, citing (2001) Institut National de la Statistique du Niger.
  2. http://citypopulation.de/Niger-Cities.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 Geels, Jolijn, (2006) Bradt Travel Guide - Niger, pgs. 213-26
  4. 4,0 4,1 4,2 "Chisholm, Hugh, ed. (1911). «Zinder» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 28 (11th ed.). Cambridge University Press. էջ 985.
  5. Saylor, Michael (2012). The Mobile Wave: How Mobile Intelligence Will Change Everything. Perseus Books/Vanguard Press. էջ 191. ISBN 978-1593157203.
  6. Loi n° 2002-014 du 11 JUIN 2002 portant création des communes et fixant le nom de leurs chefs-lieux. Includes list of 213 communes rurales and seats, 52 Communes urbaines and seats
  7. Niger: Administrative Division population statistics
  8. Zinder (ZND) Niger: world-airport-codes.com