«Սիմեոն Ապարանցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
{{Անաղբյուր}}
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Սիմեոն Ապարանցի''' ({{ԱԾ}}), 16-17–րդ դարերի բանաստեղծ և մանկավարժ։ Իր մականունն ստացել է ծննդավայրի՝ [[Մոկք|Մոկաց նահանգի]] [[Սպարկերտ]] գավառի Ապարանք գյուղի անունից։ [[Բաղեշ]]ի խնդրակատար վանքում, ապա Ոստանի դպրոցում կրթվելուց հետո Մեծոփում, Կարինում, Վանում դասավանդել է փիլիսոփայություն, աստվածաբանություն, քերականություն, բանաստեղծական արվեստ, պատմություն, գրչություն և այլն։ Հռչակվել է [[րաբունապետ]], եղել իր ժամանակի ամենանշանավոր մանկավարժներից։ Ապարանցին շուրջ երեսուն տարի (1585 - 1614 թթ.) մանկավարժական գործունեություն է ծավալել ժամանակի նշանավոր դպրոցներում՝ Մեծոփում, [[Կարին]]ում և [[Վան]]ում՝ տալով հայ դպրոցին, մատենագրությանը և գրչության գործին նվիրված աշակերտներ։ Ապարանցու գրական ժառանգության մեշ կարևոր տեղ է գրավում «Շարագրութիւն հոմերական վիպասանութեամբ...» քերթվածը։ Նրա այս երկի ինքնագիրը չի պահպանվել։ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում է երեք ընդօրինակություն, որոնցից հնագույնը՝ № 6548 գրչագիրն ընդօրինակված է Ապարանցու աշակերտ Անանիայի ձեռքով, բանաստեղծ ուսուցչի ներկայությամբ և, անտարակույս, նրա որոշ հսկողությամբ, Մեծոփի մատենադարանի համար։ Դրանով այս ձեռագիրն ստանում է գրեթե հեղինակային ինքնագրի արժեք։ «Վիպասանությունն» ուշագրավ է թե՛ գրականագիտական և թե՛ բանասիրական առումով։