«Գլխավոր սպորտային առաջնությունները Միացյալ Նահանգներում և Կանադայում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
{{Անաղբյուր}}
'''[[Միացյալ Նահանգներ]]ում և [[Կանադա]]յում գործող գլխավոր սպորտային լիգաներ''' են համարվում [[Հյուսիսային Ամերիկա]]յի բարձրագույն թիմային [[սպորտ]]աձևերի առաջնությունները։ Չնայած երկու երկրներում մեծ ժողովրդականություն են վայելում [[գոլֆ]]ը, [[թենիս]]ը, [[ավտոմրցարշավ]]ը, [[մարմնամարզություն]]ը և այլ տեսակի անհատական սպորտաձևեր, սույն եզրույթը վերաբերում է միայն թիմային առաջնություններին։ Տվյալ սահմանման մեջ ընդգրկված են չորս մասնագիտական լիգաներ, որոնք են՝ [[Բեյսբոլի բարձրագույն լիգա (MLB)|Բեյսբոլի բարձրագույն լիգան]] ([[Անգլերեն|անգլ]].` Major League Baseball, MLB), [[Բասկետբոլի ազգային ասոցիացիա (NBA)|Բասկետբոլի ազգային ասոցիացիան]] (National Basketball Association, NBA), [[Ֆուտբոլի ազգային լիգա]]ն (National Football League, NFL) և [[Հոկեյի ազգային լիգա]]ն (National Hockey League, NHL)։ Երկրներում գործող նշանակալի առաջնություններից են նաև Ֆուտբոլի բարձրագույն լիգան (MLS) և Կանադական ֆուտբոլի լիգան (CFL)։