«Մասնակից:Emma Miqayelyan 19/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 47.
[[Պատկեր:Hieroglyphs from the tomb of Seti I.jpg|200px|մինի|աջից]]
Եգիպտական գրականության և արվեստի մեջ սուղ, բայց ամուր ապացույցի հիման վրա կարելի է պնդել, որ գոյություն է ունեցել տեքստերի բանավոր ընթերցանության պրակտիկա, օրինակ, թաղման նկարներում պատկերված են մարդիկ, ովքեր բարձրաձայն կարդում են պապիրուսային տեքստեր: Եգիպտական բառը՝ «šdj»՝ «կարդալ բարձրաձայն», կապված էր կենսագրությունների և նամակների ընթերցանության հետ: Որոշ տեքստեր, օրինակ, սիրո, դամբանական, գովաբանական, երգվում էին: Մ. թ. ա. I դարի պատմվածքների շարքում յուրաքանչյուր պատմություն սկսվում էր «Ձայն, որը փարավոնի առաջ է» արտահայտությամբ. այն ցույց էր տալիս,որ տեքստը բարձրաձայն ընթերցվել է լսարանի առջև:
Գրականությունը ծառայել է նաև կրոնական նպատակներին: Սկսած հնագույն թագավորության [[Բուրգերի տեքստեր|«Բուրգերի տեքստեր»]]-ից՝ դամբարանի պատերին, [[Սարկոֆագի տեքստեր|սարկոֆագների]] և պապիրուսների դամբանական ստեղծագործությունները նախատեսված էին հոգու պաշտպանության եւ դաստիարակության համար<ref>{{Книга|автор=E. A. Wallis Budge|заглавие=The Dwellers on the Nile: The Life, History, Religion and Literature of the Ancient Egyptians|ссылка=https://books.google.ru/books?id=RUYaDQAAQBAJ&dq=Budge+The+Dwellers+on+the+Nile:+on+the+Life,+History,+Religion,+and+Literature+of+the+Ancient+Egyptians&hl=ru&source=gbs_navlinks_s|ответственный=|издание=|место=|издательство=Courier Dover Publications|год=2012|страницы=|страниц=385|isbn=9780486169040|isbn2=}}</ref>:
 
Թեեւ գրականության ստեղծմամբ հիմնականում զբաղվել են տղամարդիկ, սակայն թվում է, որ որոշ տեքստեր գրվել են կանանց կողմից: Օրինակ, պահպանվել են կանանց ուղարկած և ստացած մի քանի նամակներ, և տարբեր տեքստերում խոսվում է կանանց մասին, ովքեր նամակներ են գրում: Սակայն Էդվարդ Ֆ. Ուենտը պնդում է, որ նույնիսկ այդ դեպքերում հնարավոր է, որ կանայք չեն գրել, այլ վարձել են գրողներ: