«Կլարիսի Լիսպեկտոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: )- → ), oգտվելով ԱՎԲ
Տող 5.
Ծնվել է [[Պոդոլիա]]յի տարածքում՝ [[Չեչելնիկ]] քաղաքում՝ հրեական ընտանիքում: Փախչելով քաղաքացիական պատերազմի շրջանի ջարդերից՝ նրա ծնողները՝ Պինհուս (Պեդրո Պինկաս) Սամուիլովի Լիսպեկտորը (?)-1940) և Մանյա (Մարիետա Մարիա) Կրիմգոլդը հասել են [[Բեսարաբիա]], որտեղից [[1922]] թվականին գաղթել են [[Բրազիլիա]]։ Կլարիսը 3 քույրերից կրտսերն էր: Բրազիլիայում Լիսպեկտորները փոխել են անունները. Պինհուսը դարձել է Պեդրո, Մանյան՝ Մարիետա, Լեյան՝ Էլիսա, իսկ Հաջան՝ Կլարիսի: Միայն միջնեկ աղջիկը՝ Տանյան (1915–2007) է պահպանել իր անունը: Երեք տարի անց Մարիետայի առողջական վիճակը հանկարծակի վատանում է, և նրանք տեղափոխվում են [[Ռեսիֆի]]: Այստեղ ևս շարունակվում են ընտանիքի հոր ֆինանսական դժվարությունները: Կլարիսին 10 տարեկան էր, երբ մայրը մահանում է [[1930]] թվականի սեպտեմբերին 42 տարեկանում [[սիֆիլիս]]ից, որով վարակվել էր [[Ուկրաինա]]յում, երբ զինվորները բռնաբարել էին:
 
[[1932]] թվականին Կլարիսին ընդունվում է Ջինասիո Պեռնամբուկանո նահանգի ամենահեղինակավոր միջնակարգ դպրոցը: Մեկ տարի անց, կարդալով [[Հերման Հեսսե]]ի «[[Տափաստանի գայլը]]», որոշում է դառնալ գրող: [[1934]] թվականին, երբ Կլարիսին դեռահաս էր, Պեդրո Լիսպեկտորը որոշում է իր դստրերի հետ տեղափոխվել [[Ռիո դե Ժանեյրո]]յի այն ժամանակվա մայրաքաղաք։
 
Կլարիսին իրավաբանական կրթությունը սկսել է [[1937]] թվականին [[Ռիո դե Ժանեյրոյի դաշնային համալսարան|Բրազիլիայի համալսարանի]] իրավաբանական ֆակուլտետում, որը ժամանակի բարձրագույն ամենահեղինակավոր ուսումնական հաստատությունն էր: Նրա առաջին հայտնի պատմվածքը՝ «Տրիունֆո»-ն, հայտնվել է ''Պենեում'' [[1940]] թվականի [[մայիսի 25]]-ին։ Դրանից կարճ ժամանակ անց՝ 1940 թվականի [[օգոստոսի 26]]-ին, նրա հայրը մահացել է անհաջող վիրահատության արդյունքում։
 
Լիսպեկտորը ծանոթացել է բրազիլացի գրողների երիտասարդ սերնդի հետ: Նրանց թվում էր Լուսիո Կարդոսունը, որին նա սիրահարվել էր, սակայն Լուսիոն [[հոմոսեքսուալ]] էր, և շուտով Կլարիսին սկսեց հանդիպել իր համակուրսեցի Մորի Գուրգել Վալենտեի հետ, որն աշխատում էր [[Բրազիլիայի արտաքին կապերի նախարարություն]]ում։ Դիվանագետի հետ ամուսնանալու համար քաղաքացիություն էր անհրաժեշտ, և նա այն ձեռք է բերում հենց դառնում է չափահաս: Կլարիսին Բրազիլիայի քաղաքացիություն է ստացել [[1943]] թվականի [[հունվարի 12]]-ին, իսկ [[հունվարի 23]]-ին ամուսնացել է Վալենտեի հետ:
Տող 32.
* ''Onde estivestes de noite'', 1974
* ''Para não esquecer'', 1978
* ''A Bela e a fera'', 1979
 
=== Մանկական գրքեր ===