«Գևորգ Լիանոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ֆայլը տեղափոխվել է
Տող 60.
[[1882]] թվականից իր եղբայր [[Ստեփան Մարտինի Լիանոսյան|Ստեփան Լիանոսյան]]ի հետ հանդիսացել է «Утоли мои печали» համայնքի պատվավոր անդամ<ref name="kovcheg"/>։ Եղել է Մոսկվայի պատվավոր քաղաքացի։ Աջակցել է Ալեքսանդրովյան ողորմության քույրերի համայնքին։ Հանդիսացել է նաև Կասպարովյան հայկական որբանոցի ավագ անդամ<ref name="arthall"/>։
 
[[Պատկեր:Church-built-by-Gevorg-LianozyanԳևորգ Լիանոսյան.jpg|մինի|200px|right]]Նա նաև հանդիսացել է Մոկովյան բանտային կոմիտեի անդամ ու իրականացնում էր աջակցությունը բանտարկյալներին<ref name="ourbaku"/>։ Ի. Սիտինի հետ նա անդամակցում էր Անչափահասների աջակցության մոսկովյան ընկերակցությանը, որը զբաղվում էր կալանավայրերից դուրս եկած անչափահասների աջակցության ու հետագա խնամքով<ref name="kovcheg"/>։
 
Սանկտ-Պետերբուրգում մի անգամ որսի ժամանակ խոստացել է կառուցել եկեղեցի, եթե նրան հաջողվի որսալ 10 գայլ ու 3 աղվես։ Հաջողությամբ ավարտելով որսը Լիանոսյանը 1895 թվականին Կրասնոյի-Սելո ավանում իր նվիրատվությամբ կառուցել է Սբ. Նիկոլայ Հրաշագործի անվան եկեղեցին, որը կրկնօրինակում էր Ալեքսանդրո-Նևսկի եկեղեցին։ Բացման արարողությանը ներկա էին մեծ իշխան ու իշխանուհի Մարիա Պավլովնան։ Երեք շաբաթ անց եկեղեցի է այցելել [[Նիկոլայ II]]-ը<ref name="kovcheg"/>։