«Լիբիայի դրոշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
Տող 17.
 
[[Պատկեր:Flag of Libya (1977-2011).svg|thumb|[[Պատկեր:FIAV 111110.svg|23px]] Լիբիայի դրոշը (1977-2011) ]]
== Դրոշի կառուցվածք ==
[[Պատկեր:Libya Flag Constitutional Construction.svg|800px]]
 
== Պատմական դրոշներ ==
=== 1918-1923 ===
Արևմտյան Լիբիայում կարճ ժամանակ գոյություն ունեցած [[Տրիպոլիտանիա]] պետությունը որպես պետկան դրոշ օգտագործել է երկնագույն դրոշ, որի կենտրոնում պատկերված էր կանաչ արմավենի, իսկ նրա վերևում՝ սպիտակ աստղ<ref>{{cite web|url=http://www.worldstatesmen.org/Libya.htm|title=World Statemen-Libya|accessdate=2008-12-08|archiveurl=https://www.webcitation.org/617ATSQIp|archivedate=2011-08-22}}</ref>։
 
=== 1951-1969 (2011 — այժմ) ===
Ժամանակակից Լիբիայի առաջին պետական դրոշն ընդունվել է [[1951 թվական]]ին, երբ այն անկախացել է [[Մեծ Բրիտանիա]]յից։ Այն ուղղանկյուն պաստառ է՝ կազմված երեք հորիզոնական շերտերից՝ կարմիր, սև և կանաչ (վերևից ներքև)։ Սև շերտի (որի լայնությունը երկու անգամ ավելի մեծ է վերին ու ստորին շերտերի լայնություններից) կենտրոնում պատկերված են սպիտակ կիսալուսին և հնգաթև աստղ։ Դրոշի դիզայնը հիմնվել է Սենուսիա [[Սուֆիզմ|սուֆիական]] միաբանության դրոշի վրա, որը սև պաստառ է կիսալուսնով ու աստղով։
 
Դրոշի հավանական մեկնաբանությունների թվում կա հետևյալը․ կարմիրը արյունն է, որը թափվել է Լիբիայի անկախության համար մղված պայքարում, սևը այն օրերի հիշատակն է, երբ լիբիացիներն ապրել են պկւպացիայում, իսկ կանաչը խորհրդանշում է երկրի պայծառ ապագան, ինչպես նաև գյուղատնտեսությունն ու բնության տարբեր հարստությունները։ Կիսալուսինն ու աստղը իսլամի խորհրդանիշն են, որը երկրի գլխավոր կրոնն է<ref>[https://web.archive.org/web/20151031013922/http://24dec1951.com/libya/national-flag-of-libya.html Национальный флаг Ливии. 24dec1951.com]</ref>։
 
Հեղափոխությունից հետո Լիբիայում նորից հայտարարվել է պետական դրոշ և ներկայում շարունակում է մնալ այդպիսին։
 
=== 1969-1971 ===
1969 թվականի հեղափոխության արդյունքում Լիբիայի պաշտոնական անվանումը դարձվել է «Լիբիայի արաբական հանրապետություն», իսկ դրոշը փոխարինվել է պանարաբական եռաշերտ (կարմիր, սպիտակ, սև) դրոշով։
 
=== 1972-1977 ===
1972 թվականի հունվարի 1-ին Լիբիան ընդգրկվել է Արաբական Հանրապետությունների Ֆեդերացիայի կազմում։ Ֆեդերացիայի դրոշը Լիբիայի՝ 1969 թվականին ընդունված դրոշից տարբերվել է համամասնությամբ, կարմիր շերտի ավելի ինտենսիվ գույնով, ինչպես նաև սպիտակ շերտի վրա պատկերված ոսկեգույն ճուռակով, որը ճանկերով բռնել է ժապավեն, որի վրա գրված է պետության անունն արաբերենով<ref>{{книга |заглавие=Flags Through the Ages and Across the World |издательство=McGraw-Hill Education |место=New York, New York |страницы=361 |isbn=978-0-07-059093-7 |язык=en |автор={{Нп3|Whitney Smith|Smith, Whitney|en|Whitney Smith}}; Emil Buhrer |год=1975}}</ref>։
 
=== 1977-2011 ===
[[1977 թվական]]ի մարտի 8-ին Լիբիան դուրս է եկել ֆեդերացիայի կազմից, պետության պաշտոնական անունը դարձել է Սոցիալիստական ժողովրդական արաբական լիբիական [[Ջամահիրիա]]։ 1977 թվականի նոյեմբերի 11-ին Լիբիայի դրոշը փոխվել է միագույն կանաչով (ինչը եղել է արձագանք [[Անվար Սադաթ]]ի՝ Իսրայել կատարած այցին, ինչը Լիբիայում համարվել է դավաճանություն արաբական ու իսլամական արժեքների հանդեպ)։
 
Դրոշի կանաչ գույնը խորհրդանշում է իսլամը՝ երկրի պետական կրոնը, ինչպես նաև [[Մուամմար ալ-Կադդաֆի]]ի «Կանաչ հեղափոխությունը»<ref> {{cite web|url=http://www.crwflags.com/fotw/flags/ly.html|title=Libya|accessdate=2008-12-08|date=2008-12-08|work=Flags of the World|archiveurl=https://www.webcitation.org/617ASzvRx|archivedate=2011-08-22}}</ref>։
 
=== Պատկերասրահ ===
<gallery widths="200px" style="text-align:center">
Պատկեր:Ottoman Flag.svg|[[Օսմանյան կայսրություն]] (նախքան 1911)
Պատկեր:Flag of Italy (1861-1946).svg|Իտալական Լիբիա (1911-1943)
Պատկեր: Flag of Libya (1951).svg|Լիբիայի միացյալ թագավորություն <br>24 դեկտեմբերի, 1951 – 7 նոյեմբերի, 1969
Պատկեր:Flag of Libyan Arab Republic 1969.svg|Լիբիայի արաբական հանրապետություն <br>7 նոյեմբերի, 1969 – 31 դեկտեբերի, 1971
Պատկեր:Flag of Libya (1972–1977).svg|Արաբական հանրապետությունների ֆեդերացիա] <br1 հունվարի, 1972 – 11 նոյեմբերի, 1977
Պատկեր:Flag of Libya (1977).svg|Սոցիալիստական ժողովրդական արաբական լիբիական Ջամահիրիա <br>11 նոյեմբերի, 1977 – 22 հոկտեմբերի, 2011
Պատկեր:Naval ensign of Libya 1977-2011.svg|Լիբիայի ՌԾՈՒ դրոշը<br>11 նոյեմբերի, 1977 – 22 հոկտեմբերի, 2011
</gallery>
 
=== Պատմական տարածաշրջանային դրոշներ ===
<gallery widths="200px" style="text-align:center">
Պատկեր:Flag of the Tripolitanian Republic.png|Տրիպոլիտանիայի հանրապետություն, 1918-1923
Պատկեր:Flag of Tripoli 18th century.svg|Տրիպոլիտանիա վիլայեթ, 1864-1911
Պատկեր:Flag of Cyrenaica.svg|Կիրենաիկա էմիրաթ, 1949-1951
Պատկեր:Flag of France.svg|[[Ֆեցցան]] ֆրանսիական օկուպացման ժամանակ 1943-1951
</gallery>
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Աղբյուրներ ==