«Տատիանոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Տատիանոս''' (շուրջ 120–180թթ.), մ.թ. II դարի քրիստոնյա աստվածաբան, ծագումով ասորի։ ...
(Տարբերություն չկա)

10:28, 14 Մայիսի 2012-ի տարբերակ

Տատիանոս (շուրջ 120–180թթ.), մ.թ. II դարի քրիստոնյա աստվածաբան, ծագումով ասորի։ Առավելապես հայտնի է որպես «Դիատեսսարոն Ավետարան» երկի հեղինակ, որն իրենից ներկայացնում է եկեղեցու կողմից որպես կանոնական ճանաչված չորս Ավետարանների համապատում։

Դիատեսսարոնը չի ընդունվել ընդհանրական եկեղեցու կողմից, թեև որոշ ժամանակ օգտագործվում էր ասորի քրիստոնյաների կողմից մինչև մ.թ. V դար։ Մինչև մեր ժամանակները պահպանվել են միայն «Դիատեսսարոնի» հատվածները։

Ամբողջությամբ մեզ է հասել Տատիանոսի մեկ այլ երկ` «Ընդդեմ հույների» ջատագովական բնույթ ունեցող աշխատությունը։