Content deleted Content added
+{{subst:ՄԱ/ադմին}}
Տող 49.
== Կանոնակարգին չհամապատասխանող մասնակից՝ Mr,p balçi olagh nanejende lashi ahmagh khok ==
{{հարգելի մասնակից}}, կարծում եմ, որ նոր գրանցված [[user:Mr,p balçi olagh nanejende lashi ahmagh khok|Mr,p balçi olagh nanejende lashi ahmagh khok]] մասնակցի անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Խնդրում եմ ստուգել և անհրաժեշտության դեպքում արգելափակել նրան։ Հարգանքներով՝ [[Մասնակից:Արեն Ձավարյան|Արեն]] ([[Մասնակցի քննարկում:Արեն Ձավարյան|քննարկում]]) 12:20, 22 Հուլիսի 2020 (UTC)
 
== Ձեր մտահոգությունների պատասխանը ==
 
Բարև Ձեզ Samo04
-
Տեսել եմ խորհրդարանում Ձեր ՙՙՈրոշ մտորումներ, խնդրանքս ուղղում եմ պատմաբաններին՚՚ գրառումը: Սույնով պատասխանում եմ Ձեր մտորումներին.
 
1. Մինչև խորհրդարանում քննարկումը սկսելը, Դուք կարող էիք գրել Ձեր կարծիքը իմ քննարկման էջում: ԵՒ մենք կքննարկեինք և լուծում կտայինք խնդրին, քանի որ ես ինքս չեմ սիրում ընկնել կոնֆլիկտային և լարված իրավիճակնեի մեջ:
 
2. Գրելով [[Ադրբեջանի պատմություն]] հոդվածը՝ ես գրում էի ավելի շատ ադրբեջանի մեծամասնության (կովկասյան թաթարներ/ադրբեջանցիներ)-ի պատմության մասին: Իսկ մենք գիտենք, որ ադրբեջանցիները թյուրքական ազգ են, որքան էլ ադրբեջանի պրոպոգանդան չգրի ՙՙադրբեջանցիների ալբանական արմատների՚՚ մասին: Ելնելով դրանից ես գրել էի՝ ՙՙթյուրքերի մեծ գաղթը՚՚, ՙՙկովկասյան թաթարները Պարսկաստանի մեջ՚՚, և այլ թեմաներ՝ մոտենալով արդի ժամանակաշրջանին: Նշեմ, որ օգտվել էի հիմնականում անգլերեն, ռուսերեն և հայերեն աղբյուրներից:
 
3. Դուք նաև նշել էիք, որ Վիքիպեդիան կարող է դառնալ լրագրողական հարձակումների թիրախ, բայց եթե Վիքիպեդիայում ինֆորմացիան գրվի միայն հայկական կամ ադրբեջանական կամ այլ ազգի տեսանկյունից, ապա այն իրոք կդառնա լրագրողների հարձակումների թիրախ: Նաև նշեմ, որ ես ուղղակի ուսումնասիրում եմ պատմությունը և այդ հոդվածը խմբագրել եմ միայն պատմական տեսանկյունից:
 
4. Վիքիպեդիան դա պրոպոգանդայի զենք չէ, և հոդված գրելիս պետք է լինել նեյտրալ: Նշեմ, որ խմբագրելիս, ես օգտվել էի ադրբեջանական աղբյուրներից, քանի որ այլ աղբյուրներում էլ նույն ինֆորմացիան էր գրված, կարծում եմ, հենց դա էլ պատճառ հանդիսացավ այս տարրակարծության համար: Նաև նշեմ, որ ՙՙԱդրբեջանական խանություններ՚՚ և ՙՙԳյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրեր՚՚ բաժինները գրելիս՝ ուզում էի նշել, որ գրվածը կարող է լինել սխալ կամ սուտ, բայց, ի վերջո, ես չէի գտել դրան համապատասխան կաղապար, և ստիպված դրեցի ՙՙԱնաղբյուր՚՚ կաղապարը: Եթե դուք գիտեք համապատասխան կաղապար, նշեք դա հոդվածում (Ես էլ դրանով կդառնամ ավելի փորձառու խմբագրող):
 
5. Խնդրում եմ չմտածել, որ ես ադրբեջանամետ խմբագրող եմ, կամ ընդհանրապես ադրբեջանցի պրոպոգանդիստ: Դրա ապացույցն է այն, որ իմ մյուս Թուրքիայի պատմություն հոդվածում ես առանձին անդրադարձել էի Հայոց ցեղասպանությանը: Ըստ իս, ոչ մի թուրք պրոպոգանդիստ չէր անդրադառնա այդ թեմային:
 
6. Քանի որ Վիքիպեդիան հանրագիտարան է, որտեղ սխալների դեպքում մյուս խմբագրողները կաարող են ուղղել դրանք, հույս ունեմ իմ կողմից կատարված սխալների ուղղումը կկատարվի այլ, ավելի հմուտ, խմբագրողների կողմից:
 
Ելնելով վերոգրյալից՝ հայցում եմ Ձեր ներողամտությունը և հուսով եմ փարատեցի Ձեր կասկածները:
Հարգանքով՝ --[[Մասնակից:Tigran Ovanyan|Tigran Ovanyan]] ([[Մասնակցի քննարկում:Tigran Ovanyan|քննարկում]]) 12:07, 27 Հուլիսի 2020 (UTC)