«Ժամացույցների պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «thumb|[[Ավազի ժամացույց — ժամանակի հաշվարկման հնագույն գործիքներից մեկը|alt=]] '...»:
 
Տող 1.
[[Պատկեր:Wooden hourglass 3.jpg|thumb|[[Ավազի ժամացույց]] — ժամանակի հաշվարկման հնագույն գործիքներից մեկը|alt=]] '''Ժամացույցը''' հազարամյակների պատմություն ունի: Հազարամյակներ շարունակ մարդիկ տարբեր հարմարանքներ են հորինել ՝ ժամանակը չափելու և նրան հետևելու համար: Ժամանակը չափելու [[հաշվարկման վաթսունական համակարգ]]ի կիրառումը հորինվել է [[Շումեր]]ում մոտավորապես մթա 2000 թ: [[Հին Եգիպտոս]]ում օրը բաժանում էին երկու 12-ժամյա պարբերության, կիրառելով մեծ [[Կոթող]]ներ [[Արեգակ]]ին հետևելու համար: Հնարավոր է առաջին անգամ այնտեղ է հորինված եղել [[ջրի ժամացույց]]ը: Համարվում է, որ չինական Շան դինաստիան կիրառել է ջրի ժամացույցը մոտավորապես նույն ժամանակահատվածում` վերցնելով գյուտը [[Միջագետք|Միջագետք]]ից:
 
[[Իրան|Իրան]]ում ջրի ժամացույցը պարբերաբար օգտագործվել է մթա 2500 թ. ողջ օր ու գիշերվա ընթացքում` հողի ոռոգման ճշգրիտ ժամանակը եւ տևողությունը հաղորդելու համար: Ժամանակը չափեկու համար օգտագործվում էին նաև [[կրակի ժամացույց]]ները: Նրանք հայտնի էին [[Չինաստան]]ում, [[Ճապոնիա|Ճապոնիա]]յում, [[Անգլիա]]յում և [[Իրան]]ում: Հնդկաստանում և Տիբեթում լայնորեն կիրառվում էին [[Արեգակնային ժամացույց]]ի տարատեսակները [[:en:Sundial#Shepherd dials –Timesticks|ձողիկներ]]ի տեսքով:
[[Պատկեր:Kerzenuhr.jpg|մինի|[[Արեգակնային ժամացույց]]]]
Ամենավաղ [[ժամացույց]]ները ուղղակիորեն կախված էին արևի ստվերից, ինչը նրանց անօգուտ էր դարձնում ամպամած եղանակին եւ գիշերը, բացի այդ եթե [[գնոմոն]]ը զուգահեռ չէր [[Երկիր]] մոլորակի առանցքին, նրանք ունեին կարգավորման կարիք տարվա եղանակների փոփոխության ժամանակ: Ժամացույցների ավելի վաղ հիշատակումը ջրային իջեցման մեխանիզմով, որը փոխարկեց պտտվող էներգիան ընդհատվող շարժման մեջ <ref name="David Landes 18f.">David Landes: «Revolution in Time: Clocks and the Making of the Modern World», rev. and enlarged edition, Harvard University Press, Cambridge 2000, ISBN 0-674-00282-2, p.18f.</ref>, թվագրվում է մթա III դարով [[Հին Հունաստան]]ում: Ավելի ուշ` X դարում Չինաստանում սնդիկային իջեցման մեխանիզմով ժամացույց են հորինել, որից հետո արաբ ինժեներները կատարելագործեցին ջրային ժամացույցը, առաջին անգամ օգտագործելով մեխանիկական փոխանցիչներ պտտող դետալների կերպափոխման համար:<ref name="Hassan">Ahmad Y Hassan, [http://www.history-science-technology.com/Articles/articles%2071.htm Transfer Of Islamic Technology To The West, Part II: Transmission Of Islamic Engineering] {{webarchive|url=https://web.archive.org/web/20080218171021/http://www.history-science-technology.com/Articles/articles%2071.htm |date=2008-02-18 }}, ''History of Science and Technology in Islam''.</ref>.