«Գնչուների դրոշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր
Տող 1.
{{Տեղեկաքարտ Դրոշ}}
 
'''Գնչուների դրոշ''' (O styago le romengo), [[գնչուներ]]ի [[ազգային դրոշ]]ը: Ընդունվել է [[1971]] թվականին՝ [[Լոնդոն]]ի գնչուների առաջին համաշխարհային կոնգրեսում<ref>Duminică, p. 150; Trehan, p. 12</ref>:
 
== Խորհրդնշաբանություն ==
Դրոշը բաղկացած է երկու դաշտից՝ վերևում կապույտ, ներքևում կանաչ՝ համապատասխանաբար խորհրդանշելով երկինքն ու երկիրը։ Դրոշի կենտրոնում պատկերված է կարմիր [[չակրա]] (անիվ), որը խորհրդանշում է գնչուների հնդարիական ծագումը, համանման անիվ է պատկերված նաև [[Հնդկաստանի դրոշ|Հնդկաստանի դրոշի]]ի վրա<ref>Duminică, p. 150; Kenrick, p. 89; Trehan, p. 12. See also Balogh, pp. 149-150</ref>:
 
Գնչուների շրջանում տարածված է նաև դրոշի բաղադրատարրերի [[Միստիկա|միստիկականմիստիկա]]կան մեկնաբանությունը: Կանաչ դաշտը բնութագրվում է իբրև գործնական, մատերարիալիստական ոլորտ, կապույտ դաշտը՝ հոգևոր, իսկ անիվը՝ չակրան՝ որպես գնչուների կյանքի խորհրդանիշ<ref>da Silva Mello & Berocan Veiga, p. 49</ref>: Բաղադրատարրերի փոխգործակցությունը նշանակում է, որ գնչուն իր ողջ կյանքում գտնվում է ֆիզիկական և հոգևոր զարգացման ճանապարհին, ինչպես նաև գնչուն ողջ կյանքում չպետք է մոռանա իր հոգևոր և երկրային գործերի մասին: Անիվի կարմիր գույնը խորհրդանշում է [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ընթացքում [[ֆաշիզմ]]ի դեմ պայքարում գնչուների թափած արյունը, ինչպես նաև [[Գնչուների ցեղասպանություն|Գնչուների ցեղասպանության]] զոհերի արյան գույնը, արյուն, որի մասին գնչուները երբեք չպետք է մոռանան<ref>Duminică, p. 150</ref><ref>Balogh, p. 150</ref>:
 
Այնուամենայնիվ, մեծ տարածում ունի օպտիմիստական մեկնաբանությունը: Ըստ դրա՝ կանաչ դաշտը հենց դաշտի խորհրդանիշ է, քանի որ այդտեղ ուղղություն ընտրելու ավելի մեծ հնարավորություն կա, քան ճանապարհին, և կարելի է անգամ ոչինչ չընտրել, այլ ճամբար դնել: Իսկ պատկերված անիվի գույնը խորհրդանշում է տոն, քանի որ գնչուներին կարելի է ընկալել իբրև տոն-ժողովուրդ: [[Պատկեր:Flag of Šuto Orizari Municipality, North Macedonia.svg|thumb|right|140px|Շուտո Օրիզարի համայնքի դրոշը ([[Սկոպիե]])]]