«Մասնակից:ArzumanyanGayane/Տող գյուղի պատմական հուշարձանները»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
== Տող գյուղի պատմական հուշարձանները ==
 
[[Պատկեր:Church 88.jpg|ձախից|մինի|250px|պատկերիՍ.Հովհաննես անվանումեկեղեցի (1696-1770 թթ.)]]
=== Ս.Հովհաննես-Մկրտիչ եկեղեցի ===
[[Տող գյուղ|Տող գյուղի]] բարձրադիր (երե) թաղում է կառուցվել Տողի Ս.Հովհաննես-Մկրտիչ [[Եկեղեցի|եկեղեցին]] (երկարությունը` 21, 70մ լայնությունը` 12, 92մ) : Այն, ամենայն հավանականությամբ, [[Մելիք Եգան|Մելիք Եգանն]] է կառուցել 17-րդ դարի վերջում և, թերևս, հին [[Տաճար|տաճարի]] տեղում: Շինության միակ, հարավային մուտքի ճակատակալ քարին փորագրված արձանագրությունը, որը չի պահպանվել, վկայում էր միայն նրա տարիքի նորոգմոն մասին (ՌՃՁԵ) : Սրբատաշ քարերով, թաղածածկ, չորս սյունների վրա հենված այս հոյակերտ կառույցը Տող գյուղի գահանիստ եկեղեցին էր, ուր [[պատարագ]] էր մատուցվում և անց էին կացվում կրոնական բոլոր [[Ծես|ծեսերը]]: Ինչպես Մելիքի ապարանքը, հնում այս եկեղեցին ևս բուրգավոր շրջապարիսպ է ունեցել, ու չի բացառվում, որ այն մելիքի ապարանքի հետ մի ամբողջություն էր կազմում, քանի որ ըստ պահպանված ավանդազրույցների` եկեղեցու հարավ-արևելյան բուրգից սկսվող գաղտնուղին հզոր պարիսպ պատվարով կապված է եղել Մելիք-Եգանի ապարանքից դեպի արևմուտք ձգվող պարսպի գաղտնուղու հետ:
Եկեղեցու հարավային կողմի պատին կից շինված էր մի նեղ և երկար մատուռ-դամբարան, որի մեջ ամփոփված էին [[Դիզակ|Դիզակի]] գավառի մելիքներն ու մելիքազուները: Այս տապանատանն են ամփոփված Մելիք-Եգանի հայր Ղուկաս վարդապետը (վախճ. 1715թ.) , Մելիք Եգանը (վախճ.1744) , Մելիք Արամը (վախճ. 1745թ.) , Մելիք Եսային (վախճ. 1781թ.) և Մելիք Արամի որդի Բաղր Բեկը (վախճ. 1789թ.) : Այստեղ, ըստ Սարգիս Ջալալյանցի վկայության, կային նաև Մելիք Եգանի տոհմից քաջ իշխան Օհան բէգի, Բաղր բէգի, Յօսէփ բէգի, Եսայի բէգի և ուրիշների տապանաքարերը: Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կանգնեցված է եղել այն քարե խաչկալ-կոթողը` հյուսիսային դռան վրա, որի երեք նիստերին փորագրված տեքստում վկայակոչված են Մելիք Եգանի ընտանիքի բոլոր անդամները:
1736թ. ամենայն հայոց կաթողիկոս [[Աբրահամ Կրետացի|Աբրահամ Կրետացին]], որն [[Իրան|Իրանին]] հպատակ երկրների խոշոր ավատատերերի ու հոգևոր առաջնորդների հետ [[Մուղանի դաշտավայր|Մուղանի դաշտում]] մասնակցում էր Իրանի գահը հափշտակելու համար ղուրուլթայ հրավիրած Նադիրի թագադրության արարողությանը, շուրջ մեկ շաբաթ հյուրընկալվել է Տող գյուղում. դրա մասին կաթողիկոսն ինքն է վկայում իր <<«Պատմություն>>» երկում: Նա նախ նշում է, թե ինչպես Մուղանի դաշտում ավատատերերի ու այլոց հետ նշեց Սուրբ Ծնունդը և ապա գալով Տող` նաև [[Բարեկենդան|Բարեկենդանի]] տոնը: <<«Եվ անդ կատարեալ զկարգ ջրօրհնեացն` հեղաք զսուրբ մեռոնն ի ջուրն [[Երասխու գետ|Երասխայ]], յորս էին Երևանայ քալանթար Մէլիքջանն, մէլիք Յակոբջանն և մէլիք Մկրտումն, Տուզախու մէլիք Էկէնն, որ և ի հանել ետու զխաչն ի ջրէն>>» :Արարողությանը մասնակցում էին քեդխուդաներ, պարսկական բանակի հայ զինվորներ, ազաներ, իսլամական շեյխեր, ղազիներ, խաներ, հարյուրապետեր, ավելի քան 300 մարդ հայ և օտարազգի: Այստեղ Ներսեսի հետ միասին նշում են Բարեկենդանի տոնը, և ապա Աբրահամը Տողից անցնում է Հադրութ, այնտեղից էլ մեկնում [[Վաղարշապատ]]:
Թեև նրա կառուցումը վերագրվում է Մելիք Եգանին, սակայն չի բացառվում, որ նա հին շենքն է վերանորոգել, մանավանդ որ Առաքել Կոստանյանցը ևս հիշատակում է Տողի հնագույն չորս եկեղեցիները, որոնցից մեկը հիմնահատակ ավերվել էր ասպատակիչների կողմից:
 
=== Սուրբ Ստեփաննոս Նախավկա եկեղեցի ===
[[Պատկեր:Church9.jpg|ձախից|մինի|250px|պատկերի անվանում (1696-1770 թթ.)]]
Տող գյուղի հարավային գերեզմանատան <<«Եղցու խութ>>» կոչվող բարձունքին է շինված Սուրբ Ստեփաննոս Նախավկա եկեղեցին: <<«Թաղածածկ փոքր շենք է, - գրում է [[Սեդրակ Բարխուդարյան|Սեդրակ Բարխուդարյանը]], - կառուցված ճեղքված քարերով>> : Անսովոր կերպով եկեղեցու մեջ կանգնած է մի մույթ, որը սրահը բաժանում է երկու մասի, ըստ որում հյուսիսային մասն ավելի նեղ է: Այդ նեղ մասում հնում եղել են տապանաքարեր: Եկեղեցու շինության ժամանակը հայտնի չէ, արևմտյան միակ մուտքի ճակատին գրված Մելիք Իսայու արձանագրությունը հաղորդում է 1747թ. ծածկը նորոգելու մասին, բայց եկեղեցու պատերի մեջ ագուցված բազմաթիվ հին բեկորների վրա կան ավելի հին թվականներ. ամենահինը 1421-ից>>» :Ս.Ստեփանոս եկեղեցին երեք կողմից շրջապատված է գերեզմանաքարերով, որոնց մեծ մասն անգիր է (հնարավոր է, որ այդ մասսայական գերեզմանաքարերը պաշտպանական կռիվների ժամանակ զոհվածների շիրիմներն են) , կան նաև կենցաղային` [[ուրագ]], մկրատ, աքցան, ոչխար և այլ զարդանախշերով շիրմաքարեր, ինչպես նաև ավելի վաղ ժամանակներով թվագրված տապանաքարեր: Սովորությունները օրենքի ուժ են ստանում. թեև խորհրդային տարիներին Ս.Հովհաննես եկեղեցին ակումբի էր վերածվել և այստեղ էին նաև խրճիթ ընթերցարանն ու գրադարանը, որտեղ մշտապես միջոցառումներ էին կազմակերպվում: Տողեցիների սիրելի ժամանցի վայրը մինչև օրս Ս.Ստեփաննոս եկեղեցու գերեզմանատունն է, որ <<«Եղցուն-խութ>>» է կոչվում: Տող գյուղում հնուց մնացած մի ավանդույթ կա. երիտասարդները շատ խաղեր գյուղի գերեզմանատներում էին կազմակերպում, որը հավանաբար զոհվածների և արյունակից հանգուցյալների հիշատակը վառ պահելու միտումն ուներ: Ըստ Մ.Բարխուդարյանցի` այս եկեղեցին շատ հին է: Միակ, արևմտյան մուտքի ճակատակալ քարի վրա դրոշմված 6 տողանոց արձանագրությունը վկայում է, որ եկեղեցու ծածկի վերանորոգումը Մելիք Եգանի որդի Մելիք Եսային է կատարել (ՌՃՂՁ) :
 
=== Խաչս Վարդան եկեղեցի (Անապատ) ===
Տող գյուղի կանգուն եկեղեցիներից երրորդը <<«Խաչս Վարդան>>» եկեղեցին է, որ գյուղում նաև <<«Անապատ>>» է կոչվում: Նրա կառուցման տարեթիվը ևս անհայտ է: Փոքր, թաղածածկ այս կառույցի շրջակայքում կան խուցերի ավերակներ: Անցյալում այս եկեղեցին եղել է կույսերի անապատ: Այստեղ է թաղված Մելիք Բախտամը: Եկեղեցու հարավային կողմի հանգստարանը Եգանյանների տոհմային երկրորդ գերեզմանատունն է:
Տող գյուղում և նաև շրջակայքում փոքր ու մեծ տապանաքարերով բազմաթիվ գերեզմաններ կան: Այստեղ կարելի է տեսնել մարդկային կերպարանք հիշեցնող խաչերով շիրմաքարեր: Երևի թե <<«ամեն հայ մի քար է>>» ասույթը նմանատիպ շիրմաքարերից է առաջացել: