«Հոգեբանական մանիպուլյացիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր
Տող 1.
'''Մանիպուլյացիա''' տերմինի լատինական անվանումը (''manipulus'') ունի երկու նշա­նա­կու­թյուն․ ա) բուռ (''manus''-ձեռք, ''pie''-լցնել), բ) փոքր խումբ, փունջ (''manus'' + ''pi''-արմատի թույլ ձևը): Երկրորդ իմաստով այս բառը, մասնավորապես, նշանակել է մարտիկների ոչ մեծ ջոկատ (մոտ 120 մարդ) հռոմեական բանակում: Անգլերեն լեզվի Օքսֆորդի բառարանում մանիպուլյացիա (''manipulation'') բառը ընդ­հա­նուր նշանակությամբ սահմանված է որպես հատուկ նշանակության առարկաների կա­ռա­­­­վարում, մեխանիկական կառավարում, ինչպես նաև ձեռքերով կատարված շար­ժում­ներ<sub>­</sub>: Կիրառման ոլորտների ընդլայման արդյունքում նշված իմաստին միա­նում է նաև այդ տերմինի կիրառումը տեխնիկայում: Առաջին հերթին դա լծակ­նե­­­րի հմուտ գործածումն է ձեռքերով: Հենց լծակները և բռնակները հաճախ ան­վա­­նում են մա­նի­­պուլյատորներ:
 
Փոխաբերական իմաստով Օքսֆորդի բառարանը սահմանում է մանիպուլյացիան, որպես «մարդկանց վրա ներգործելու, մարդկանց կամ առարկաները հմտությամբ կա­ռա­­վարելու ակտ՝ առանձնակի նվաստացուցիչ ենթատեքստով, ինչպես նաև գաղտնի կառա­վարում կամ մշակում»: Այդ կերպ «մանիպուլյացիա» տերմինը քա­ղաքական բա­ռա­­րանում փոխարինեց նախկինում գերակշռող «մաքիավելլիանիզմ» տերմինին<ref>{{Cite book|url=https://www.worldcat.org/oclc/500337535|title=Доценко Е. Л. Психология манипуляции: феномены, механизмы и защита|last=Доценко Е. Л|first=|date=|publisher=ЧеРо|year=1997|isbn=5-88711-038-4|location=Москва|pages=|oclc=500337535}}</ref>։
 
'''Հոգեբանական մանիպուլյացիա''', սոցիալական, հոգեբանական ներգործություն, սոցիալ-հոգեբանական [[ֆենոմեն]]<ref name="Доценко">{{книга |автор = Доценко Е. Л. |заглавие = Психология манипуляции: феномены, механизмы и защита |издание = 3-е изд |ответственный = |место = М. |издательство = Речь |год = 2003 |том = |страницы = |страниц = 304 |isbn = 5-09-002630-0}}</ref>, ձգտում փոխել այլ մարդկանց [[ընկալում]]ը կամ վարքագիծը թաքնված, կեղծ կամ բռնի գործելակերպով<ref name="braiker" /><ref>Волков Е. Н. [http://www.unn.ru/e-library/vestnik_soc.html?anum=1272 «Критерии и признаки психологического ущерба и психологического насилия»] // Вестник Нижегородского университета им. Н. И. Лобачевского. № 1, 2002, стр. 84—95. (Серия: Социальные науки) ISSN 1811-5942</ref>: Որպես կանոն՝ այդ մեթոդները հիմնվում են [[մանիպուլյատոր]]ի հետաքրքրությունների վրա, ուստի կարող են համարվել շահագործող, անարդար և [[Էթիկա|էթիկայի նորմերից]] դուրս։ Հոգեբանական գրականության մեջ մանիպուլյացիա տերմինը ունի երեք նշա­նա­կու­թյուն: Առաջինն ամբողջությամբ փոխառված է տեխնիկայից և հիմնականում կի­րառ­վում է ինժեներական հոգեբանության և աշխատանքային հոգեբանության մեջ: Երկրորդ ի­մաստը փոխառված է բարոյագիտությունից (էթոլոգիա). այստեղ մանիպուլյացիայի տակ հասկանում ենք «կենդանիների կողմից շրջակա միջավայրի բաղադրիչների ակտիվ տեղաշարժը, առավելապես դիմացի, ավելի հազվադեպ՝ հետին վերջույթների մաս­նակցությամբ, ինչպես նաև այլ ազդակների»: Այս երկու իմաստներով «մա­նի­պուլյացիա» տերմինը կարելի է հանդիպել հոգեբանական գրականության մեջ, սկսած 20-ական թվականներից: Իսկ 60-ական թվականներից այն սկսեց կիրառվել նաև երրորդ իմաստով, այս անգամ փոխառված քաղաքագիտական աշխատանքներից:
Տող 82.
* '''Միայնակ''' - կարող է ընդունել մարդկային շփման ցանկացած առաջարկ:
* '''Իմպուլսիվ''' - հապշտապ որոշումներ կայացնող, օրինակ՝ այն մասին, թե ինչ կարելի է գնել կամ ում հետ ամուսնանալ՝ առանց այլ մարդկանց հետ խորհրդակցելու։
* '''Տարեց''' - կարող է լինել հոգնած և ավելի քիչ ընդունակ՝ միաժամանակ բազմաթիվ առաջադրանքներ կատարելու համար: Լսելով գովազդային առաջարկը, նրանք ավելի քիչ են ենթադրում դրա խարդախության մասին:
 
== Մանիպուլյատորի դրդապատճառներ ==