«Սուրբ Սոֆիայի տաճար (Ստամբուլ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 111.
2018 թվականի մարտի 31-ին [[Թուրքիա|Թուրքիայի Հանրապետության]] նախագահ [[Ռեջեփ Թայիփ Էրդողան]]ը Սուրբ Սոֆիայի տաճարում արտասանել է Ղուրանի առաջին տողը՝ իր աղոթքը նվիրելով «նրանց, ովքեր այս աշխատանքը մեզ են թողել որպես ժառանգություն, հատկապես Ստամբուլի նվաճողին»: Սրա նպատակն էր ամրապնդել քաղաքական այն շարժումը, որը ցանկանում էր տաճարը կրկին վերածել մզկիթի. սա, փաստորեն, Աթաթուրքի՝ մզկիթը աշխարհիկ թանգարանի վերածելու քայլի հակառակ երևույթն էր<ref>[http://www.hurriyetdailynews.com/turkish-president-erdogan-recites-islamic-prayer-at-the-hagia-sophia-129594 Turkish President Erdoğan recites Islamic prayer at the Hagia Sophia]</ref>:
 
2019 թվականի մարտ ամսին Էրդողանը հայտարարել է, որ փոխելու է Սուրբ Սոֆիայի կարգավիճակը՝ թանգարանից վերածելով մզկիթի և նշել է, որ «մեծագույն սխալ է եղել» այն թանգարան դարձնելը<ref>{{cite news |url= https://www.euronews.com/2019/03/28/hagia-sophia-controversy-as-erdogan-says-museum-and-former-cathedral-will-become-a-mosque |title= Hagia Sophia: Controversy as Erdogan says museum and former cathedral will become a mosque| work =Euronews}}</ref>: Իբրև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված Համաշխարհային ժառանգության օբյեկտ՝ այս փոփոխությունը պետք է հաստատվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի կողմից<ref>{{cite web |title= UNESCO "halts" Erdogan's plans to turn the Hagia Sophia into Mosque |url= https://dailyhellas.com/2019/03/27/unesco-halts-erdogans-plans-to-turn-the-hagia-sophia-into-mosque/ |website= Daily Hellas |accessdate=ապրիլի 10 April, 2019 |date= 27մարտի March27, 2019}}</ref>:
 
2020 թվականին մայիսի 29-ին Ստամբուլի գրավման 567-րդ տարեդարձի կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սուրբ Սոֆիայի տաճարում հատվածներ է կարդացել Ղուրանից: Այս արարքը Հունաստանի կողմից քննադատության է արժանացել<ref>[https://www.hurriyetdailynews.com/turkey-refutes-greece-on-quran-session-in-hagia-sophia-155209 Turkey refutes Greece on Quran session in Hagia Sophia]</ref>: Հունիս ամսին Թուրքիայի Կրոնական հարցերի վարչությունը հայտարարել է, որ «մենք ուրախ կլինենք բացել Սուրբ Սոֆիան երկրպագության համար» և եթե դա տեղի ունենա, ապա «մենք մեր կրոնական ծառայությունները կմատուցենք, ինչպես մյուս մզկիթներին»<ref name="Turkish politics Hurriyet"/>: