«XX արքայատոհմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: → {{Կատեգորիա չկա}}
Տող 3.
 
== Պատմություն ==
XIX արքայատոհմից XX-ի անցման հանգամանքները շատ հայտնի չեն: Հավանաբար, [[Մերնեպտահ]]ի մահից հետո կենտրոնական իշխանությունը թուլացել է, ինչպես նաև վերսկսվել է ազնվական տոհմերի դիմակայությունը, որը հանդարտվել էր XIX արքայատոհմի ժամանակ: Երիտասարդ Սապտահի մահից հետո գահը վերցրած կին-փարավոն [[Թուսերթ]]ի գահակալման վերջում Եգիպտոսում սկսվեց քաղաքացիական պատերազմ, որին մասնակցություն են ունեցել նաև օտարերկարացիները:Արդյունքում գահը անցել է մեծանուն ազնվական [[Սեթնախտ]]ին՝ XX արքայատոհմի հիմնադրին<ref name="Восток">{{Книга:История Востока|1|384—385|1}}</ref>: Նրա ծագումն անհայտ է, բայց հնարավոր է, որ նրա հայրը եղել է փարավոն [[Ռամզես II]]-ի որդիներից մեկը: Նրա կին [[Թիա-Մերենիսեթ]]ը հավանաբար եղել է Մերնեպտահի աղջիկը:
 
[[Եվսեբիոս Կեսարացի]]ն, մեջբերելով [[Մանեթոն]]ին, հայտնում է, որ XX արքայատոհմում եղել է 12 փարավոն՝ կառավարելով 172 տարի<ref name="Eusebius">{{книга|автор=Eusebius|заглавие=Chronicle |ссылка=http://www.attalus.org/translate/eusebius1.html#145 |pages=145—146}}</ref>: Ժամանակակից եգիպտոլոգները XX արքայատոհմի ժամանակագրական կառավարումը բերում են՝
Տող 11.
 
Իր կարճատև կառավարման ընթացքում եռանդուն Սեթնախտը, ով փորձում էր շարունակել Ռամսես II Մեծի ավանդույթները, կարողացավ Եգիպտոսը դուրս բերել ճգնաժամից՝ ճնշելով ապստամբությունները Եգիպտոսում և ամրապնդելով կենտրոնական իշխանությունը: Իր որդու՝ Ռամզես 3-րդի երկարատև կառավարման ժամանակ, որը նշանավորվեց «ծովային մարդկանց» երկրորդ հոսքի դեմ փայլուն հաղթանակով, ինչպես նաև վիթխարի տաճարային շինարարությամբ, փարավոնի իշխանությունն ավելի ամրապնդվեց: Բայց դա Եգիպտոսի երևակայական «կայծակնային» ծաղկումն էր: Չնայած Ռամսես III-ի առանձին հաջողություններին, նրա օրոք Եգիպտոսի թուլացման գործընթացը շարունակվում էր: Ցանկանալով ստանալ քրմերի օգնությունը, փարավոնը շատ արտոնություններ տվեց տաճարներին և մեծ նվիրատվություններ արեց: Արդյունքում քրմության նշանակությունը զգալիորեն աճեց, տաճարները սկսեցին իրենց հակադրել կենտրոնական իշխանությանը: Եգիպտոսոմ ներքին իրավիճակը շարունակում էր վատանալ, իսկ գանձարանը դատարկվում էր: Դրա ֆոնին տարբեր պալատական խմբավորումների միջև վեճեր սկսվեցին, իսկ Ռամսես III-ը "հարեմի դավադրության" զոհ դարձավ<ref name="Восток" />:
[[Պատկեր:Inherkau.jpg|thumb|500px|ХХ արքայատոհմի խոշոր մեծատոհմիկի դամբարանից պատկեր, որի վրա պատկերված է զոհաբերությունը Նոր և Միջին թագավորությունների փարավոններին]]
 
Ռամզես III-ի ժառանգների օրոք փարավոնների իշխանությունը ավելի թուլացավ: Արդեն [[Ռամզես IV]]ի օրոք Եգիպտոսը կորցրեց Պաղեստինում և Սիրիայում նախկինում նվաճված գրեթե բոլոր տիրապետությունները՝ պահպանելով միայն [[Նուբիա]]ն։ Ընդ որում ուժեղացավ դեռևս [[Էխնաթոն]]ի կառավարման ժամանակ սկիզբ առած Ստորին և Վերին Եգիպտոսի քաղաքական և տնտեսական բաժանումը, որտեղ իշխանությունն աստիճանաբար կենտրոնացել է Ամոնի [[Թեբե (Եգիպտոս)|Թեբեացի]] [[Ամոն]]ի քրմերի ձեռքում։ Ընդ որում Թեբեում Ամոնի գլխավոր քրմի պաշտոնը փաստացի դարձել էր ժառանգական: Ռամզես III-ի և Ռամզես IV-ի գահակալման ժամանակ այդ պաշտոնը զբաղեցնում էր [[Ռամզեսնախտ]]ը, որին հաջորդեց որդին՝ Ամենհաթեպը, ով Ռամզես III-ի կառավարման ժամանակ [[Էլ Կաբ]]ի գլխավոր քուրմն էր: Ամենհաթեպը Թեբեում գլխավոր քուրմն էր դեռ Ռամզես IX-ի օրոք: Մինչ հաճախ փոխվող փարավոնների իշխանությունը և հեղինակությունը նվազում էր, Ամենհաթեպի իշխանությունը և հարստությունը աճում էր: Փարավոնները չէին կարողանում հակադրվել դրան, Գերագույն քուրմ Ամենհաթեպը մեծ ազդեցություն ունենում փարավոնի վրա՝ ստանալով նրանից տարբեր մեծարանքներ։ Ամոնի գերագույն քրմի իրավունքները նվազեցնելու Ռամզես IX-ի փորձերը ձախողվեցին<ref name="Восток" /><ref>{{книга|автор=Брэстед Дж. Г.|заглавие=История Египта с древнейших времен до персидского завоевания|том=1|страницы=189—191}}</ref>:
 
XX արքայատոհմի օրոք հաճախակի են դարձել փարավոնների դամբարանների կողոպուտները [[Արքաների հովիտ|Արքաների հովտում]]։ Պահպանվել են Էբոթի և Ամհերսթի պապիրուսները, որոնք վերաբերում են Ռամսես IX-ի կառավարման 19-րդ տարուն, այնտեղ նկարագրված են XIII արքայատոհմի Սոբեկեմսաֆ փարավոնի դամբարանի, ինչխես նաև XIX արքայատոհմի փարավոն Ռամզես II-ի և [[Սեթի I]]-ի դամբարանների թալանման հետաքննությունը: XVIII—XX արքայատոհմերի փարավոններից միայն Ամենհաթեպ II-ի և [[Թութանհամոն]]ի մումիաներն են գտնվել իրենց դամբարաններում<ref>{{книга|автор=Брэстед Дж. Г.|заглавие=История Египта с древнейших времен до персидского завоевания|том=1|страницы=192—193}}</ref>:
 
Ռամսես XI-ի կառավարման ժամանակ, ով XX արքայատոհմի վերջին ղեկավարն էր, Ամոնի գերագույն քուրմ Հերիհորի ձեռքում հայտնվել էին բոլոր բարձրագույն պաշտոնները՝ [[վեզիր]]ները և եգիպտական բանակի գլուխները<ref name="Восток" />:
 
Ավանդաբար համարվում է, որ Ռամսես XI-ի մահից հետո հարավային Եգիպտոսում իշխանությունը հայտնվել է Գերագույն քրում Հերիհորի ձեռքում, որն իրեն փարավոն է հռչակել՝ ձևավորելով անկախ քրմական պետություն: Ընդ որում նրա իշխանությունը [[Նեղոսի դելտա|Դելտայում]] չճանաչվեց, այնտեղ ձևավովեց [[XXI արքայատոհմ]]ը, որը ղեկավարվում էր [[Թանիս]]ից: Արդյունքում Եգիպտոսը որպես միասնական պետություն դադարեց գոյություն ունենալ, սկսվեց Հին եգիպտական պատմության այն շրջանը, որը կոչվում է «Երրորդ անցումային շրջան»<ref name="Восток" /><ref>{{книга|автор=Брэстед Дж. Г.|заглавие=История Египта с древнейших времен до персидского завоевания|том=1|страницы=205—206}}</ref>. В то же время историк [[И. А. Стучевский]] выдвинул гипотезу, по которой Херихор был провозглашён фараоном ещё при жизни Рамсеса XI, поскольку он умер к 25 году правления Рамсеса XI, когда его на посту верховного жреца Амона сменил [[Пианх]]<ref name="ReferenceA">{{книга|автор=Стучевский И. А.|заглавие=Рамсес II и Херихор|страницы=145—146, 151—158}}</ref>: Միևնույն ժամանակ պատմաբան Ի. Ա. Ստուչևսկին առաջ է քաշել այն վարկածը, ըստ որի Հերիհորը փարավոն է հռչակվել դեռևս Ռամսես XI-ի կենդանության օրոք, քանի որ նա մահացել է Ռամսես XI-ի կառավարման 25-րդ տարում, երբ նրան փոխարինեց Պիանխը<ref>{{книга|автор=Стучевский И. А.|заглавиеname=Рамсес II и Херихор|страницы=145—146, 151—158}}<"ReferenceA"/ref>: Ըստ Ստուչևսկու՝ Հերիհորի մահից հետո նրա որդի Պիանխը չէր համարձակվել ընդունել Փարավոնի տիտղոսը, քանի որ նրա հակառակորդն էր Ստորին Եգիպտոսի կառավարիչ [[Նեսուբանեբջեդ]]ը: Միայն [[Պիանխ]]ի որդի՝ [[Փինեդջեմ I]]-ը սկսեց նորից օգտագործել թագավորական տիտղոսը<ref>{{книга|автор=Стучевский И. А.|заглавие=Рамсес II и Херихор|страницы=178—179}}</ref>:
 
== Փարավոնների ցանկ ==
Տող 111.
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{Կատեգորիա չկա}}