«Մասնակից:Zaqaryan13/Ավազարկղ4»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 11.
[[Հենրի VIII|Հենրի VIII-ն]] անգլիական գահին Է բազմել 17 տարեկանում, [[1509|1509 թվականին]]։ [[1509|1509 թվականի]] հունիսին, թագադրման օրը արևադարձից անմիջապես հետո, նա ամուսնացել է [[Եկատերինա Արագոնացի|Եկատերինա Արագոնացու]]՝ իր եղբոր՝ [[Արթուր (Ուելսի արքայազն)|Արթուրի]] այրու հետ։ [[1521|1521 թվականին]] [[Հենրի VIII|Հենրի VIII-ը]] հանդես եկավ [[Մարտին Լյութեր|Մարտին Լյութերի]] կողմից [[Հերետիկոսություն|հերետիկոսության]] մեղադրանքներից [[Կաթոլիկ եկեղեցի|կաթոլիկ եկեղեցու]] պաշտպանության օգտին։ Նա դա արեց մի գրքում, որը գրված էր, հավանաբար, [[Թոմաս Մոր|Թոմաս Մորի]] զգալի օգնությամբ, ''Ի պաշտպանություն յոթ արարողությունների'' վերնագրի ներքո, որի համար նա [[Հռոմի պապ|Հռոմի Պապ]] [[Լևոն X|Լևոն X-ից]] ստացավ «Հավատքի պաշտպան» տիտղոսը ([[Fidei defensor]]): (Անգլիական և բրիտանական միապետները պահպանել են այս տիտղոսը մինչև մեր օրերը, նույնիսկ այն բանից հետո, երբ [[Անգլիկան եկեղեցի|Անգլիկան եկեղեցին]] անջատվել է [[Կաթոլիկություն|կաթոլիկությունից]], միայն այն տարբերությամբ, որ պառակտումից հետո տիտղոսը կրկին շնորհվել է, բայց այս անգամ [[Խորհրդարան|խորհրդարանի]] կողմից:)
 
1520–ական թվականների վերջին [[Հենրի VIII|Հենրին]] որոշեց, որ իր ամուսնությունը [[Եկատերինա Արագոնացի|Եկատերինայի]] հետ պետք է չեղյալ հայտարարվի: Բոլոր ծնված որդիները մահանում էին մանուկ հասակում, իսկ [[Հենրի VIII|Հենրին]] [[Թյուդորներ|Թյուդորների]] դինաստիան շարունակելու համար ցանկանում էր որդի ունենալ։ [[Եկատերինա Արագոնացի|Եկատերինայի]] միակ ողջ մնացած երեխան [[Մարի Թյուդոր|արքայադուստր Մարիան]] էր: [[Հենրի VIII|Հենրին]] հայտարարեց, որ արական սեռի ժառանգի չծնվելն այն պատճառով է, որ ամուսնությունը «մթագնված է Աստծո աչքում»{{Sfn|Phillips|1991|p=20}}։ [[Եկատերինա Արագոնացի|Եկատերինան]] նրա հանգուցյալ [[Արթուր (Ուելսի արքայազն)|եղբոր]] կինն էր, և հետեւաբարհետևաբար [[Հենրի VIII|Հենրիի]] ամուսնությունը հակասում էր աստվածաշնչյան ուսմունքներին ([[Ղևտական|Ղևտ]]․ 20: 21)։ Այս հարսանիքը պահանջում էր [[Հուլիոս II (Հռոմի պապ)|Հուլիոս II]] [[Հռոմի պապ|Պապի]] հատուկ թույլտվությունը{{Sfn|Lacey|1972|p=17}}։ [[Հենրի VIII|Հենրին]] պնդում էր, որ դա սխալ է եղել, և այդ պատճառով ամուսնությունը երբեք օրինական չի եղել։ [[1527|1527 թվականին]] [[Հենրի VIII|Հենրին]] [[Կղեմես VII (Հռոմի պապ)|Կղեմես VII-ին]] խնդրեց չեղյալ համարել ամուսնությունը, սակայն Պապը հրաժարվեց։ Ըստ կանոնական իրավունքի, Պապը չէր կարող չեղյալ հայտարարել ամուսնությունը, որի խոչընդոտները նախկինում վերացվել են պապական նախորդ թույլտվությամբ: [[Հռոմի պապ|Հռոմի Պապ]] [[Կղեմես VII (Հռոմի պապ)|Կղեմեսը]] նաև վախենում էր [[Սրբազան Հռոմեական կայսրություն|Սուրբ Հռոմեական կայսրության]] կայսր [[Կառլոս V կայսր|Կարլ V–ի]]՝ [[Եկատերինա Արագոնացի|Եկատերինայի]] զարմիկի զայրույթից, որի զորքերը նույն տարվա սկզբին թալանել էին [[Հռոմ|Հռոմը]] և որոշ ժամանակ գերության մեջ էին պահել Հռոմի Պապին{{Sfn|Morris|1998|p=166}}<ref>Норт Джеймс, «История Церкви», Москва, Протестант, 1993, стр. 260</ref>։
 
[[Հենրի VIII|Հենրիի]] [[Եկատերինա Արագոնացի|կնոջ]] շքախմբի պալատական ազնվական օրիորդների թվում էր գրավիչ և խարիզմատիկ [[Աննա Բոլեյն|Աննա Բոլեյնը]], ով անգլիական պալատում հայտնվել էր [[1522|1522 թվականին]]{{Sfn|Brigden|2001|p=111}}։ Այդ հանգամանքների և [[Աննա Բոլեյն|Աննա Բոլեյնի]] հանդեպ սիրային հափշտակվածության համադրումը հասունացրեց այն ժամանակվա [[Եկատերինա Արագոնացի|թագուհուց]] ազատվելու [[Հենրի VIII|թագավորի]] ցանկությունը{{Sfn|Brigden|2001|p=114}}։ [[1529|1529 թվականին]] կանցլեր Ուոլսին մեղադրվեց թագավորի իշխանության և նրա կառավարության դեմ ոտնձգության մեջ (նա ասել էր, թե Պապի իշխանությունը Թագի իշխանությունից վեր է) և մահացավ [[1530|1530 թվականի]] նոյեմբերին [[Լոնդոն|Լոնդոնի]] ճանապարհին, որտեղ նա ուղևորվում էր պետական դավաճանության մեղադրանքներին պատասխանելու համար{{Sfn|Haigh|1982|p=92f}}։