Մասնակից:Zaqaryan13/Ավազարկղ4
Zaqaryan13/Ավազարկղ4 |
---|
Սամվել Անդրանիկի Խաչատրյան (), 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի մասնակից, հրետանու լիցքավորող, զոհվել է մարտական գործողությունների ժամանակ[1]։
ԿենսագրությունԽմբագրել
Սամվել Խաչատրյանը ծնվել է 2002 թվականի մարտի 27-ին Շիրակի մարզի Բենիամին գյուղում։ 8 տարի սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, ապա տեղափոխվել Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ։ Հաճախել է նաև ատլետիկայի, արժանացել մեդալների և պատվոգրերի։ Նպատակ ուներ ծառայությունն ավարտելուց հետո ընդունվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ՝ կյանքը շարունակելով սպորտում[1]:
2020 թվականի հուլիսի 28-ին ծառայության է անցել Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում։ Պատերազմի առաջին օրվանից եղել է Հոռաթաղի դիրքերից մեկում՝ որպես հրետանու լիցքավորող։
Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 3-ին՝ մարտական գործողությունների ժամանակ՝ զոհելով իր կյանքը հանուն հայրենիքի։ Ընտանիքը դեպքի մասին իմացել է հոկտեմբերի 8-ին։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին Բենիամին գյուղում։
ԸնտանիքԽմբագրել
Սամվել Խաչատրյանն ամուսնացած չէր։ Հայրը Անդրանիկ Խաչատրյանն է, մայրը՝ Լալա Անտոնյանը, ունի մեկ եղբայր և մեկ քույր՝ Արթուր և Ջուլետա Խաչատրյաններ։
ՊարգևներԽմբագրել
2020 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով[1]։
ՀիշատակԽմբագրել
Խաչքարի և դասասենյակի բացումԽմբագրել
2021 թվականի սեպտեմբերի 18-ին Բենիամին գյուղի մշակույթի տան տարածքում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող խաչքարի բացումը։ Նույն օրը Բենիամինի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասասենյակն անվանակոչվել է Սամվել Խաչատրյանի, Հակոբ Հովհաննիսյանի և Իշխան Պապիկյանի անուններով[2]։
20-ամյակ և գրքի շնորհանդեսԽմբագրել
2022 թվականի մարտի 27-ին Բենիամին գյուղի մշակույթի տանը տեղի է ունեցել Սամվել Խաչատրյանի 20-ամյակին նվիրված հուշ-միջոցառում, որի ժամանակ հերոսի քույրը՝ Ջուլետա Խաչատրյանը, ներկայացրել է եղբոր մասին «Անվերջ սպասում» վերնագրով հեղինակային գիրքը[3]։
Հեղինակը նշել է, որ գրքում գրել է եղբոր կենսագրության, իրենց մանկության ու պատանեկության, եղբոր զոհվելու և այդ լուրն իմանալու մասին, ապա պատմել, թե ինչպես է շարունակում կյանքը դրանից հետո:
ՀուշերԽմբագրել
Սամվելին գրականություն եմ դասավանդել ութերորդ դասարանում։ Համեստ, սակավախոս, բարի տղա էր։ Տարիքին անհամապատասխան թախծոտ ու տխուր աչքեր ուներ։ -
Ալինա Ոսկանյան, գրականության ուսուցչուհին
|
Սամը շատ համեստ էր, ժամերով կնստեինք, բառմ չէր խոսա, խելոք, կարգին տղա էր։ Ամեն իրիկուն Սամի հետ կերթայինք սնիկերս կառնեինք, գիշերը իրար հետ կուտեինք։ - Ֆրունզ, Սամվելի ծառայակից ընկերը
|
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 «Անմահ հերոս Սամվել Խաչատրյան»։ banak.info։ Զառա Թեյմուրազյան։ 10-03-2021։ Վերցված է 10-03-2021
- ↑ «Երեք կյանք՝ հանուն մեկ գաղափարի՝ հայրենիքի»։ tsayg.am։ Հրաչ Սահակյան։ 20-09-2021։ Վերցված է 20-09-2021
- ↑ «Ծնվեց անձայն, հեռացավ նույնկերպ. Սամվել Խաչատրյանը կդառնար 20 տարեկան»։ tsayg.am։ Lուսինե Պողոսյան։ 28-03-2022։ Վերցված է 28-03-2022