«Բժիշկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
Քանի որ բժիշկը գործ ունի մարդու կյանքի հետ, ուստի, խոր գիտելիքներից բացի, նրանից պահանջվում են նաև բազմաթիվ հատկանիշներ, և մշակված են բժշկի վարվելակերպի հատուկ կանոններ:
Դեռևս Հին Եգիպտոսում բժիշկը, նախքան գործնական բժշկությամբ զբաղվելը, երդվում էր հավատարիմ մնալ որոշակի նորմերի:
Ավելի ուշ «բժշկության հայր», հին հույն բժիշկ և փիլիսոփա Հիպոկրատը մշակել է բժշկի երդման տեքստ, որը հայտնի է իբրև «[[Հիպոկրատի երդում]]» և պարտադիր է բոլոր բժիշկների համար:
Հայ բժիշկները մշտապես հետևել են բժշկի բարոյական նորմերին: Օրինակ՝ միջնադարյան հայ բժշկության հիմնադիր, բժշկապետ Մխիթար Հերացին, որի անունով է կոչվել Երևանի պետական բժշկական համալսարանը, շրջել է վտանգավոր համաճարակների վայրերում, զբաղվել է դողէրոցքի (մալարիա) և այլ վարակիչ հիվանդությունների ուսումնասիրությամբ:
ՀՀ բուժհիմնարկներում, որպես կանոն, անցկացվում են «Դեոնտոլոգիական օրեր», որոնց ընթացքում բուժաշխատողները քննարկում են բժշկական բարոյագիտության՝ դեոնտոլոգիայի հարցեր:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բժիշկ» էջից